Փետրվարի 26֊ն էր.իրարից ոչնչով չտարբերվող օրերից մեկը...սակայն, դա միայն այդպես էր թվում...
Տան երկրորդ հարկի սենյակներից մեկում, սովորականի պես, իր մազերն էր հարդարում մոտ քսան տարեկան երազկոտ մի աղջիկ, նայում էր հայելու մեջ,խոսում ինքն իրեն,մտորում,հիշողությունը լարում... Անցյալից ինչ֊ որ պատառիկներ նրան հանգիստ չէին տալիս.անընդհատ հիշեցնում էին իրենց մասին,որ այդպես էլ չիրականացվեցին...
Ամեն անգամ հայելու մեջ նայելով արցունքներ էին նշմարվում (նա խուսափում էր հայելուց.հայելին նրա թուլությունն էր ու միակ ընկերը,ում հետ բացում էր իր սիրտը ու առժամանակ հանգստացնում փոթորկված հոգին...)։
-Վերջ։Քիչ,թե շատ տխուր, վերջին անգամ նայեց հայելու մեջ ու դուրս եկավ տանից։
Դարձյալ մտորումներ.նա ամենուրեք իր մտքերի հետ կռիվ էր տալիս.յուրաքանչյուր քայլափոխի նա իրեն խղճում էր,ինչու՞,ինչու՞ հենց ինքը...
Զգույշ անցավ փողոցը։Մայթերին մերկասառույց էր,կենտրոնացավ,որ հանկարծ չսահի ու վայր ընկնի...
-Այս ու՞ր եմ գնում,֊ինքն իրեն հարցնում էր նա,֊որտե՞ղ հասա,ա՜խ,դարձյալ եկա այստեղ,ամեն անգամ աննպատակ քայլելուց ոտքերս բերում են ինձ այստեղ,մինչև ե՞րբ...
Աչքերը մի պահ փակեց,խորը շունչ քաշեց. ցրտից արտևաունքերը սառույց էին կապել,այտերը կարմրել,բայց նա դարձյալ իր երազած վայրում էր...
Շարունակելի...