Բարև...
Ուզում եմ պատմել քեզ իմ կյանքի ամենահիշարժան և չմոռացվող,ամենատպավորիչ վայրկյանների մասին...Իմ Մեծ սիրո մասին...Ուրեմն լսիր...
2010 թվականն էր, օրը երեքշաբթի(այսօրվա նման հիշում եմ այդ օրը)... ամառ էր.. շոգ...երկնքից արև էր կաթում...ու կաթիլ առ կաթիլ ջերմացնում սրտիս ամեն անկյունը....
Չգիտես ինչու՝ այդ օրն ավելի ուրախ, ավելի ծիծաղկոտ էի դարձել,(հավանաբար,սիրտը զգայուն է հեռավոր զգացումների հանդեպ)...Պատանեկան տարիներս էին...Սկսել էի գրքեր ավելի շատ կարդալ,կարծես խմում էի յուրաքանչյուր թերթի տառերը մի վայրկյանում...մտնում էի հերոսների կերպարների մեջ,ինձ զգում ամենաերջանիկը...
Սովորականի նման այդ օրը ևս թաղվել էի գրքերի մեջ,երբ դարպասի դուռը ճռռաց,թեթև հրումով բացվեց,և... և հայտնվեց նա՝ իմ հերոսը...մի պահ շփոթվեցի,գիտակցեցի,թե երևակայությունս է,բայց ոչ,հայացքս կախվել մնացել էր նրա՝ ևս շփոթված հայացքի վրա... մինչև որ օտարոտի մի ձայն ճեղքեց այդ լռության պատնեշը և սթափեցրեց ինձ իմ երազից... այդժամ նկատեցի,որ գտնվում ենք միմյանցից ընդամենը հինգ քայլ հեռավորության վրա։ Իսկ այդ հինգ քայլի վրա ես չէի կարող չնկատել նրա խաժ աչքերն ու թախծոտ հայացքը, որ դրոշմվել էին նրա դեմքին՝ տալով նրան յուրօրինակ կերպարանք, նման՝ քիչ առաջվա կարդացած գրքի հերոսին...ես նրան մինչ այդ չէի տեսել,բայց զգում էի հայացքի ծանրությունը արդեն հոգուս վրա...
Ես չեմ պատմի այն սիրո մասին,թե ինչ եմ ես զգում,որովհետև իսկական սիրո զգացմունքը բառերով անհնար է նկարագրել...
Միայն կասեմ՝
Պատահական դիպվածը(իմ դեպքում սխալ դուռ բացելը), երբեմն Մեծ սիրո նախասկիզբն է...
Հետևեք նախանշաններին,երբեմն դրանք կարող են և ճակատագրական լինել...