Литературный портал

Լյուս_իեն

Կարոտում եմ լուսնահայաց պատկերը քո... Որ արևի ջինջ ու պայծառ շողի նման Ինձ տանում էր ու սքողում Սրտիս անհուն կյանքի ծովում... Բիլ նայվածքդ... Որ հմայում ու խոսում էր Մտորումի փակ տնակում... Եվ հայացքդ խորհրդավոր... Ու գիտե՞ս թե առավել շատ ի՜նչն եմ սիրում՝ Աչքե՜րը քո, խորն ու խոնարհ, Որ ծովերի խորքն եմ զգում ակամայից...
581

Դու իմ կյանքի ու մահու ոգեղեն պայքար...❤ Ես նահանջում եմ... Թողնում մտքեր,մտքե՜ր,անվերջանալի հիշողության կույտ, Ոչինչ չկար,կամ չի էլ եղել... Ես մոռանում եմ... Ու գուցե մի օր, Երբ արշալույսի թևերը բացվեն՝ Կզգաս թարմ օդի շունչը նվաղկոտ, Այդժամ չեմ լինի, Չի լինի նաև ժպիտս խոնարհ...
588

Մի պահ

Բարև... Ուզում եմ պատմել քեզ իմ կյանքի ամենահիշարժան և չմոռացվող,ամենատպավորիչ վայրկյանների մասին...Իմ Մեծ սիրո մասին...Ուրեմն լսիր... 2010 թվականն էր, օրը երեքշաբթի(այսօրվա նման հիշում եմ այդ օրը)... ամառ էր.. շոգ...երկնքից արև էր կաթում...ու կաթիլ առ կաթիլ ջերմացնում սրտիս ամեն անկյունը.... Չգիտես ինչու՝ այդ օրն ավելի ուրախ, ավելի ծիծաղկոտ էի դարձել,(հավանաբար,սիրտը զգայուն է հեռավոր զգացումների հանդեպ)...Պատանեկան տարիներս էին...Սկսել էի գրքեր ավելի շատ կարդալ,կարծես խմում էի յուրաքանչյուր թերթի տառերը մի վայրկյանում...մտնում էի հերոսների կերպարների մեջ,ինձ զգում ամենաերջանիկը... Սովորականի նման այդ օրը ևս թաղվել էի գրքերի մեջ,երբ դարպասի դուռը ճռռաց,թեթև հրումով բացվեց,և... և հայտնվեց նա՝ իմ հերոսը...մի պահ շփոթվեցի,գիտակցեցի,թե երևակայությունս է,բայց ոչ,հայացքս կախվել մնացել էր նրա՝ ևս շփոթված հայացքի վրա... մինչև որ օտարոտի մի ձայն ճեղքեց այդ լռության պատնեշը և սթափեցրեց ինձ իմ երազից... այդժամ նկատեցի,որ գտնվում ենք միմյանցից ընդամենը հինգ քայլ հեռավորության վրա։ Իսկ այդ հինգ քայլի վրա ես չէի կարող չնկատել նրա խաժ աչքերն ու թախծոտ հայացքը, որ դրոշմվել էին նրա դեմքին՝ տալով նրան յուրօրինակ կերպարանք, նման՝ քիչ առաջվա կարդացած գրքի հերոսին...ես նրան մինչ այդ չէի տեսել,բայց զգում էի հայացքի ծանրությունը արդեն հոգուս վրա... Ես չեմ պատմի այն սիրո մասին,թե ինչ եմ ես զգում,որովհետև իսկական սիրո զգացմունքը բառերով անհնար է նկարագրել... Միայն կասեմ՝ Պատահական դիպվածը(իմ դեպքում սխալ դուռ բացելը), երբեմն Մեծ սիրո նախասկիզբն է... Հետևեք նախանշաններին,երբեմն դրանք կարող են և ճակատագրական լինել...
89

Իմ մտքերում

Գիտե՞ս, ամեն անգամ, երբ հիշում եմ քեզ, իմ երազում դու գալիս ես...շատ եմ կարոտել...կարոտել եմ քեզ հետ անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը, պահը... Իմ մտքերում դու դեռ ապրում ես.ստեղծել ես քո փոքրիկ կացարանը, ու չցանկացար ապրել,իսկ ես չստիպեցի,բաց թողեցի,ու...առհավետ կորցրի քեզ,իմ լուսե երազ,թող կարոտեմ քեզ... դատարկ կացարանիդ մեջ ես ինչպե՞ս թողնեմ,որ մեկ այլ ուրիշը ապրի,ամեն անգամ դարձյալ կհիշեմ քեզ,իմ կորած իմաստություն,դավաճան իմ սեր...դու փորձում էիր ճանաչել ինձ,բայց քեզ հանելուկներ պետք չէր,քեզ պարզ ու հասարակն էր պետք,կանգ առար ու ետդարձի ճամփա փնտրեցիր,հեռացար,բայց ոչ մտքիցս...
99

Անծանոթը(մաս5)

Օրեր անցան...Օրեր,որ անդառնալի դարձան ու հավերժ տպվեցին աղջկա հիշողության մեջ... Ցրտաշունչ ձմռանը փոխարինեց զարմանալի գարունը։ Նրա շնչից ընդարմացած օդը սիրո բերկրանք է ներշնչում. հոգին պարում է,սիրտը՝ տրոփում,արյունը՝ եռում երակներում,միտքը՝ սրընթաց գործում... Գարնանային առավոտը իր թարմ շունչն էր սքողել բնության վրա։ Լույսը վաղուց էր արթնացել և պատրաստվում էր նախաճաշել,երբ հնչեց դռան զանգը։ Ալարկոտ քայլերով մոտեցավ, բացեց դուռը,զարմացած հայացքով նայեց, ոչ ոք չկար,ուզում էր փակել դուռը, երբ,հանկարծ, նկատեց շեմքին ընկած թուղթը.<<Այս ի՞նչ ծրար է,և ինչու՞ են գողեգող բերել,տեսնես ի՞նչ կա մեջը>>։ Կռացավ,վերցրեց,հենց շեմքին պատռեց. -Նամա՞կ։ Երկտո՞ղ։Ի՞նչ է գրված,-ու սկսեց արագ-արագ ընթերցել.<<Խնդրում եմ չմերժես և գաս, երբ ցանկանաս, թե՝ որտե՞ղ,քեզ կհուշի Ստվերը...>>։ -Ստվե՞՜րը,-հեգնախառը ժպիտ հայտնվեց նրա՝ հուզմունքից կարմրած ու շփոթված դեմքին ու տրամադրությունը փոխվեց ակամա... Երկար մտորումներից հետո,բոլոր մտածմունքները մի կողմ դրեց և որոշեց գնալ,գուցե հենց նա կարող է օգնել իրեն,դուրս գալ այդ խճճված մտքերի սարդոստայնից... Աղջկան հեռվից նկատելով, երիտասարդը սրտի արագ տրոփյուն զգաց,հուզմունքից քարացել ու շվարել էր։ Կողքից նայողը կնկատեր նրա հրճվալից հայացքը,այն ժամանակ,երբ աղջիկը քիչ-քիչ մոտենում էր իրեն։ Նա դանդաղ կորցնում էր իրեն... -Լու՜յս։Գիտեի,որ կգաս ու շնորհակալ եմ,որ եկար։ -Եկել եմ,որ խոսենք։ -Ես պատրաստ եմ քեզ լսել միշտ։ Գիտես,անքան ուրախ եմ,որ կրկին տեսա քեզ, քանի օր չեկար,և ես սկսեցի փնտրել քեզ։ Այն օրը,խիղճս ծանրացել էր,ուզում էի ամեն գնով քեզ գտնել։ Մի անգամ, անցնում էի ձեր փողոցով, պատահաբար տեսա քեզ պատուհանից նայելիս, գունատ էիր երևում,երկար ժամանակ մտածում էի գալ,թե՝ ոչ։Մինչև համոզեցի ինձ հեռանալ,արդեն չկայիր։ Ուրախ էի,որ գտել եմ քեզ ու մեծ հույսով սպասում էի,որ կգաս... -Հիվանդ էի...Երկար ժամանակ մնացի այդպես,մինչև որ իմ մեջ ուժ գտա և վեր կացա,իսկ այսօր,ստացա քո նամակը,որն ինձ,ճիշտ է,և զարմացրեց,և ավելի ուժ տվեց և որոշեցի իմ մեջ կուտակվածը,որ հանգիստ չի տալիս, կիսել քո հետ... -Ուրեմն ասա՛,երկու ականջներս պատրաստ են լսել միայն ու միայն քեզ,-ավելի ուրախանալով խոսեց երիտասարդը։ -Այսքան ժամանակ է անցել,իսկ ես դեռ չգիտեմ քո անունը,-մեղմ ժպտալով ասաց Լույսը։ -Ա՜խ հա,-մի անսովոր ծիծաղ լսվեց ծառերի ստվերում,ու անհետացավ,- անունս Լեո է։ -Գեղեցիկ անուն է,միաժամանակ դժվար հանդիպող։ -Սիրում եմ անունս,հնչեղ է,ու միաժամանակ պարտավորեցնող։ -Ինչու՞։ -Երբ ես ծնվեցի,հայրս արդեն չկար,զոհվել էր պատերազմում,իսկ մայրս շատ էր սիրում հորս և նրա  անունը ինձ տվեց։ Հայրս նույնպես թատրոնի դերասան էր,նրան շատերն էին սիրում և հարգում,ես նույնպես ուզում եմ նմանվել նրան։ -Թատրոնը իմ մեծ երազանքն է,բայց ծնողներս չուզեցին,որ ես գնամ այդ ուղղությամբ...ցանկանում էին,որ բժիշկ դառնամ,իսկ ես, թեև սովորում եմ,բայց մտքով իմ երազանքի հետ եմ,իսկ անկատար մնացած ցանկացած գործ,հաճախ է իր մասին հիշեցնել տալիս։ Գլխումս ծագած բոլորը մտքերը կապվում են միմիայն թատրոնի հետ,ուղեղս ի զորու չէ վերացնել արդեն հիվանդագին դարձած մտքերը,որ անընդհատ կեղեքում են հոգիս և անհանգստություն պատճառում,ցանկանում եմ վերացնել այդ տարօրինակ մտքերը,բայց ամեն անգամ ոտքերս ինձ այստեղ են բերում,չգիտեմ ի՞նչը կօգնի ինձ,կամ ո՞վ... Անհավատալի և ծանր լռություն իջավ։ Լույսը հառաչեց ու կանգ առավ,իսկ Լեոն երկար ժամանակ որ հայացքով զննում էր աղջկան, առաջինը խախտեց լռությունը. -Գնա՛ երազանքիդ ետևից,լսու՞մ ես։Երբեք մի ապրիր քեզնից անկախ,այն ինչ քոնն է,մի ճնշիր քո մեջ, մեկնի՛ր ձեռքդ և հասի՛ր,հետո կփոշմանես,ուշ կլինի, վստա՛հ եղիր ուժերիդ, հետևապես ինքդ քո մեջ կամքի ուժ ստեղծիր և գնա,ընթացքը կստիպի հասնել երազանքիդ... -Լե՜ո, ես երկար եմ մտածել այդ ուղղությամբ,բայց ամեն անգամ որոշում կայացնելիս ետ եմ քաշվել,որովհետև ամեն անգամ մի ինչ-որ միտք խանգարել է այդ ճանապարհով գնալ...Մտածում եմ արդեն ուշ է,ինչ֊որ բան փոխելու համար... -Երբեք ոչինչ ուշ չէ,հասկանու՞մ ես,դու դեռ երիտասարդ ես,տաքարյուն,դու կարող ես աշխատել ու հասնել արդյունքի,նորից եմ ասում կփոշմանես,ու չես ների ինքդ քեզ... Մինչ նա խոսում էր առինքնող ձայնով,Լույսը մտորում էր,սկսում պատկերացնել այն փառքի ուղին,որով ինքը պետք է ընթանա,միաժամանակ լցվում կորովով,ու Աստծուն շնորհակալություն հայտնում,որ կարողացավ վերջապես հասկանալ,թե ինչ է ինքը ուզում,և ինչ է իրեն հարկավոր կայանալու... Տարիներ անցան,նա երջանիկ էր,երջանիկ և ուրախ ,որ նախախնամությունը ժամանակ առաջ օգնեց իրեն կյանքի ճանապարհը ընտրելու ու այդ ուղով ընթանալու համար,և մեծ շնորհակալությունը նա հայտնում էր արդեն ամուսնուն. -Լեո,շնորհակալ եմ քեզ,այն ամենի համար,որ ասացիր ու կողքիս եղար՝ քո սիրով ու ջերմությամբ։ Այսքան տարիների աշխատանքը քո օգնության արդյունքն է...Եվ որպես շնորհակալություն,քեզ նվիրում եմ հայր կոչվելու մեծ պատիվը...Ես հղի եմ...
1242

Անծանոթը(մաս4)

-Դուք դեռ վարանու՞մ եք։Եթե խոսեք,միգուցե կարողանամ օգնել ձեզ։ -Եթե ես ներս գամ ու խոսեմ ձեզ հետ,ապա կփոխվի իմ կյանքի ողջ ընթացքը,իսկ ես չեմ կարող դեմ գնալ իմ սկզբունքներին,և ոչ էլ ուզում եմ թողնել ու հեռանալ,բայց... բայց կան հարցեր,որոնց պատասխանել միայն ես եմ կարող...բայց հիմաևեթ ի վիճակի չեմ, խնդրում եմ, այլևս մի շարունակեք։Ձեր թույլտվությամբ, ես գնամ։ Երբեմն պահ է գալիս,որ ուզում ես փախչել,բոլորից,ինքդ քեզնից,եթե հնարավոր լիներ նույնիսկ քո սեփական ստվերից... Բայց ոչ,քեզ պետք էր մի վերջնական միտք,որ այլևս ոտք չդնեիր,հիասթափվեիր,կոտրվեիր ընդմիշտ,որ կարողանայիր զոհաբերել քեզ՝ հանուն մեկի երջանկության,բայց,մի՞թե արժեր... -Ես գնում եմ,ու դուք ինձ այլևս այստեղ չեք տեսնի։Ես գնում եմ,երբեք չվերադառնալու հույսով... Ինչպիսի՜ հայացք,բայց խոհուն  և թախծալի,ինչպիսի՜ ժպիտ,գեղեցկությու՜ն,հրեշտակ է այս աղջիկը։ Մինչ երիտասարդը կցրեր մտքերը,աղջիկն արդեն անհետացել էր տեսադաշտից... Ուզում էր քայլ անել նրան կանգնեցնելու համար, բայց նրա սառած շութերից դուրս թռավ միայն՝ Լու՜յս։ -Երանի՜,նորից տեսնեի քեզ,այս անգամ հաստատ չէի թողնի,որ գնաս... Ու պարտված հայացքով մտավ թատրոն... -Սա է կատարյալ միայնությունը,֊մտամոլոր քայլում էր աղջիկը,֊չես կարող  ոչ մեկի հետ կիսվել,չկա նա,որ պատրաստ լինի քեզ լսել մի ամբողջ կյանք,որ լսելուց հետո կհամաձայնվի ու կլռի,կամ խորհուրդ կտա,իսկ այդ խորհուրդը ես ճիշտ կհամարեմ,որովհետև այդպես պետք է լինի,և ոչ՝ ուզում եմ...չեմ ուզում ոչ մեկի լսել,ես ինքս կարող եմ անել այն,ինչ ուզում եմ,միգուցե սխալ եմ, լսել և հասկանալ է պետք...չգիտեմ...հը՞ն...ինչպես միշտ,այսօր էլ մտքերս խառնեն... Իր հետ կռիվ տալով մի կերպ հասավ տուն,մտավ սենյակ և փակվեց այնտեղ. ոչ ոքի հետ չէր խոսում,շարունակ իր մտքերի քարավանում էր,խորհում էր և ելքը չէր գտնում,դարձել էր ներամփոփ,լռակյաց,հաճախ նայում էր մի կետի և հայացքը կանգ էր առնում,մնում քարացած... Խոսելիս էլ դժկամ էր,լարված, նյարդային... Մշտապես լարվածությունը հյուծել էր մարմինը,և նա անկողին ընկավ... Շարունակելի...
1167

Անծանոթը(մաս3)

Թատրո՜ն... Ներքին խռովք... Մգլահամ ու ճնշող ստվերներ... Հեգ հոգու ճիչ... Տաղտկությո՜ւն... -Բարև։ Աղջիկը արագ շրջվեց դեպի ձայնը,նայեց,երկար զննեց,սառած,փոքր֊ինչ կապտած շուրթերով  շփոթված պատասխանեց. - Բարև։ Ես... -Ի՞նչ եք անում այստեղ,այս ցուրտ սառնամանիքին։ Ես քանի օր է ձեզ այստեղ եմ տեսնում,֊դերասանին հատուկ կեցվածքով խոսեց ձայնը։ -Ես,այո,ինչքան ժամանակ է գալիս եմ այստեղ,֊արդարացող ձայնով ասաց աղջիկը,ծոր տալով դեմքին շարունակեց,֊Իսկ դուք ինչ է, ստվերի նման հետևու՞մ եք ինձ։ -Ո՛չ, թանկագինս,պատահաբար եմ տեսել,ու որոշեցի մոտենալ,մտածում էի կարող եմ օգնել...բայց,ինչպես տեսնում եմ ջղային եք,վրդովված,կամ էլ անհանգիստ... -Օգնե՞լ,ոչ,շնորհակալ եմ,֊կտրուկ մերժեց աղջիկը։ Երիտասարդը թատրոնի դերասան էր,հնաոճ հագուստով(երևում էր ներկայացման փորձի էր),լայնեզր գլխարկով,հագի սև բաճկոնը տեղ֊տեղ պատառոտված էր...աղջկան դրսում նկատելով շտապել էր նրան մոտենալ ու չէր փոխել շորերը։ Նրան կրկին նայելով մեղմ ժպիտ գծագրվեց աղջկա տխուր դեմքին,ու այտերին նշմարվեց խնամքով թաքցրած փոսիկը... Լռություն իջավ,աղջիկը կրկին մտքերով ընկավ...արցունքը դարձյալ հայտնվեց աչքերում... Երիտասարդն այդ տեսնելով,որոշեց չլսել աղջկան և օգնել նրան,այդ իսկ պատճառով խախտեց լռությունն ու սկսեց հարցեր տալ այնպես,որ աղջիկը խուճապի չմատնվի ու հեռանա՝ թախիծը կրկին աչքերում... -Անունդ ի՞նչ է։ -Ի՞նչ,֊անակնկալ շփոթված ասաց աղջիկը։ -Մտքերով եք,հարցնում էի ձեր անունը։ -Ախ,հա,անունս Լույս է։ -Իսկ ես,քանի որ ձեզ հետևում էի,ինձ էլ կարող եք Ստվեր անվանել,֊փորձեց կատակել ու ցրել մտքերը... Սքողված ժպիտ հայտնվեց աղջկա մտախոհ դեմքին ակնթարթորեն ու չքացավ... -Եթե միշտ գալիս եք այստեղ,ապա,կարող եմ ենթադրել,որ պատճառն այս շենքն է,կամ...գուցե սխալվում եմ... -Ամենևին չեք սխալվում,այո։ - Ապա ինչու՞ չեք ներս մտնում։Ամեն անգամ շքամուտքից ետ եք դառնում։Ինչու՞։ -Ես...Նա լռեց։ -Այստեղ շատ ցուրտ է,մատներս արդեն չեմ զգում։Ուզո՞ւմ եք գնանք ներս,գուցե խոսենք,գուցե կկարողանամ իմ խորհուրդներով քեզ օգնել... Աղջիկը երկմտանքի մեջ էր հայտնվել.մի կողմից անհասկացվածությունը,մյուս կողմից դիպվածը նրան անելանելի վիճակ էին գցել. չգիտեր՝ մնա՞լ, թե՞՝ գնալ... Շարունակելի...
1136

Անծանոթը(մաս2)

Փետրվարի 26֊ն էր.իրարից ոչնչով չտարբերվող օրերից մեկը...սակայն, դա միայն այդպես էր թվում... Տան երկրորդ հարկի սենյակներից մեկում, սովորականի պես, իր մազերն էր հարդարում մոտ քսան տարեկան երազկոտ մի աղջիկ, նայում էր հայելու մեջ,խոսում ինքն իրեն,մտորում,հիշողությունը լարում... Անցյալից ինչ֊ որ պատառիկներ նրան հանգիստ չէին տալիս.անընդհատ հիշեցնում էին իրենց մասին,որ այդպես էլ չիրականացվեցին... Ամեն անգամ հայելու մեջ նայելով արցունքներ էին նշմարվում (նա խուսափում էր հայելուց.հայելին նրա թուլությունն էր ու միակ ընկերը,ում հետ բացում էր իր սիրտը ու առժամանակ հանգստացնում փոթորկված հոգին...)։ -Վերջ։Քիչ,թե շատ տխուր, վերջին անգամ նայեց հայելու մեջ ու դուրս եկավ տանից։ Դարձյալ մտորումներ.նա ամենուրեք իր մտքերի հետ կռիվ էր տալիս.յուրաքանչյուր քայլափոխի նա իրեն խղճում էր,ինչու՞,ինչու՞ հենց ինքը... Զգույշ անցավ փողոցը։Մայթերին մերկասառույց էր,կենտրոնացավ,որ հանկարծ չսահի ու վայր ընկնի... -Այս ու՞ր եմ գնում,֊ինքն իրեն հարցնում էր նա,֊որտե՞ղ հասա,ա՜խ,դարձյալ եկա այստեղ,ամեն անգամ աննպատակ քայլելուց ոտքերս բերում են ինձ այստեղ,մինչև ե՞րբ... Աչքերը մի պահ փակեց,խորը շունչ քաշեց. ցրտից արտևաունքերը սառույց էին կապել,այտերը կարմրել,բայց նա դարձյալ իր երազած վայրում էր... Շարունակելի...
1024

Անծանոթը(մաս1)

Ձյան փաթիլները փափուկ ու դանդաղ իջնում էին մեկ նստում մայթերին,մեկ տանիքներին,մերկ ծառերի ստվերում փաթաթվում,գրկում իրար,մեկ խառնվում անձրևաջրերի հետ ու կորչում անհետ...Գետինը սառել էր,իսկ մերկ ծառերը նայում էին երկինք ու, կարծես աղերսելով, մրսում։ Բնությունը հագել էր ցրտի քողը և դողահար սպասում էր արևի գրկում նորից կենդանանալու... Ամբողջ ձմռանը դեռ այսքան ձյուն չէր եկել...փողոցը լուռ էր ու քարացած և կարծես բնությունն էր տվել նրան այդ լռությունը... Փետրվարյան մի այսպիսի օր էր,երբ անծանոթ մի տղա հայտվեց արդեն կյանքն անիմաստ դարձած սիրունաչյա աղջկա սրտում, ու փոխեց նրա կյանքի ընթացքը... Շարունակելի...
1129

Մենախոսություն

Պատկերացնու՞մ ես, ես՝ ոչ... Մի ժամանակ ամեն ինչ ուրիշ էր,հիմա փոխվել է, կորել, չքացել այն հույսը, որ ունեի այնժամ...Ի՞նչ է հիմա կատարվում շուրջս.անդարմանելի վիշտը իր հետքերն է թողնում,թախիծը ցանկանում է փարատվել,ցավը՝ ամոքվել,պարադոքսալ խնդիրները իրենց լուծումն են պահանջում,իսկ հայացքը...հայացքը շարունակ կառչած է մնում կյանքի ալիքներին... Իսկ դո՛ւ...դու ի՞նչ ես մտածում,ոչինչ,պարզապես քո գոյությունն ես քարշ տալիս, հաճախ անցյալդ ես փորփրում,ոչինչ իրականացնել չփորձելով,դարձյալ քեզ տանուլ տալիս... Երբեմն մեզ հարկավոր է մեր սիրելի մարդու ժպիտը,որով կյանքը նոր ընթացք կստանա,ու դարձյալ կապրես ակնթարթներով...
883

Ուշացած սեր

Դու ստիպում ես հորինել մեր՝ դեռ չսկսված, բայց ավարտված պատմության սկիզբը... Դու ուշացար... Ես քեզ սպասում էի շատ վաղուց... Դու մտար իմ կյանք ակնթարորեն, ու որոշեցիր մնալ, մնալ ու թողնել քո հետքը... Թողեցիր արցունքով լցված աչքերս ու ... հեռացար... Հեռացար՝ ինձ քո սրտում պահելով՝ որպես չափից դուրս իդեալական կերպար... Ես դեռ քեզ չգտած՝ կորցրի...Նայեցի ճակատագրի աչքերին ու գտա ինձ վերածնված. այդժամ կորցրի քեզ հավետ... Այդուհանդերձ ես շարունակում եմ ապրել, բայց արդեն պատճառներով... Ես շտապեցի կատարել իմ ընտրությունը, իսկ դու հապաղեցիր. դանդաղ շտապեցիր... Արդյունքում ես ունեցա իմ փոքրիկ երջանկությունը՝ նրա մեծ սրտում, իսկ դու շարունակում ես փնտրել նրա սիրտը տանող ճանապարհը, որովհետև հոգով պատկանում ես ուրիշին... Գուցե ցրե՞ս թանձրացած մտքերս՝ ուշացած ի՛մ սեր...
542