Դու ստիպում ես հորինել մեր՝ դեռ չսկսված, բայց ավարտված պատմության սկիզբը...
Դու ուշացար...
Ես քեզ սպասում էի շատ վաղուց...
Դու մտար իմ կյանք ակնթարորեն, ու որոշեցիր մնալ, մնալ ու թողնել քո հետքը... Թողեցիր արցունքով լցված աչքերս ու ... հեռացար... Հեռացար՝ ինձ քո սրտում պահելով՝ որպես չափից դուրս իդեալական կերպար...
Ես դեռ քեզ չգտած՝ կորցրի...Նայեցի ճակատագրի աչքերին ու գտա ինձ վերածնված. այդժամ կորցրի քեզ հավետ... Այդուհանդերձ ես շարունակում եմ ապրել, բայց արդեն պատճառներով...
Ես շտապեցի կատարել իմ ընտրությունը, իսկ դու հապաղեցիր. դանդաղ շտապեցիր... Արդյունքում ես ունեցա իմ փոքրիկ երջանկությունը՝ նրա մեծ սրտում, իսկ դու շարունակում ես փնտրել նրա սիրտը տանող ճանապարհը, որովհետև հոգով պատկանում ես ուրիշին...
Գուցե ցրե՞ս թանձրացած մտքերս՝ ուշացած ի՛մ սեր...