Литературный портал

Автор поста

Կա լացի մի տեսակ

Կա լացի մի տեսակ,որն ուղղակի ճիչ է, բղավոց։ Դա կորստի, չվերադարձողին կարոտելու, չեղածը աշխարհից խնդրել֊պահանջելու լացն է։
Դա անզորությունից ներսիցդ բխող ձայն է, որը ուզում ես դատարկել միջիցդ՝ կարծելով, թե այն արցունքների միջոցով դուրս կգա քեզանից և փոխարենը վաղվա լավն ու նորը կլցվի։
Դա աղոթք է՝ հոգնած, մենակ տանջվող մարդու անբառ աղոթք, որը թվում է ինչքան բարձր հնչի այնքան շուտ կհասնի հասցեատիրոջը։
Այդ լացի տեսակը հուշերիդ, հիշողություներիդ, զգացմունքներիդ պաշարն է։ Այդ լացն անկեղծ է, որովհետև ոչ ոք չկա քեզ խղճացող, կարեկցող։Այդ լացի ժամանակ  դու ես ու քո բարձը։

19.08.2017
Создано 26.01.19 06:40
© Все права защищены
61