Լավ գիտեմ որ կարդում ես... ամեն օր, թաքուն... իմաց չես տալիս, որ ինձ լավ չզգամ։
Զգացել եմ գիտե՞ս. երբեմն-երբեմն, հավանում ես ստեղծագործություններս ու դրանով ապշեցնում ինձ...
Միշտ կարծել եմ, թե անտեսված եմ քո կողմից, բայց արի ու տես... ես հասկացել եմ.
Դու հավանություն ես տալիս այն տողերին, որոնց մեջ, մե՛ղքդ ես գտնում։ Բայց... գոնե ինքդ քեզ, խոստովանո՞ւմ ես...
Երեկ, հին գրերս էի վերլուծում ու աչքիս առաջ դու հայնվեցիր... չէ, չէիր լայքել, պարզապես... Քո ժամանակաշրջանի տողերս պաշտում եմ, տառ առ տառ...
Թվում էր դրանք իմը չեն, չնայած. Իմը չե՜ս...
Եվ գիտե՞ս, ես կցանկանայի քեզ հավերժ ոչ թե սիրել՝ այլ սիրահարված մնալ... մուսսա ունենալ, մինչև կյանքիս վերջին շունչը...