Լիպոֆրենիա՞, իրական խանգարու՞մ, թե այլ բան։ Տրամադրությանս անկումները զարմանալի են և հանկարծակի՝ անկախ իմ կամքից։ Ըստ իս դա սթրեսսի պատճառով է։ Ես սկսել եմ ավելի շուտ ներվայնանալ՝ ներվայնանալ անիմաստ բաներից։ Ինչքան էլ փորձում եմ կառավարել զայրույթս՝ չի ստացվում։ Անցյալում զայրույթս ինչ-որ մեկի հետ կիսելով կամ ձեռքերս նորից ու նորից պատին հարվածելով էի հանգստացնում՝ ցավը մյուս ցավով զրոյացնելով։ Իսկ հիմա...
Հիմա այդ ամենը ինձ էլ չի օգնում, ես անդադար մաշում եմ բռունցքներս պատերի վրա ու անդադար խոսում, խոսում, խոսում՝ ապարդյուն։ Հասել է նրան, որ սկսում եմ մտածել ծխախոտով հանգստանալու մասին՝ վնասելով առողջությունս, փրկեմ ինձ առողջությանս քայքայումից...։
Հետաքրքիրա չէ՞ ընթերցող... ։ Կմտածեի՞ր, որ էդպիսի բան էլ է լինում, երբ մարդ պատրաստ է վնասել իր առողջությանը՝ միայն թե ավելորդ անգամ սթրեսսի չենթարկվի և վնասի արդեն վտանգի տակ գտնվող առողջությունը։
Տարօրինակ ու պառադոքսալ ա հնչում...։
Ահ՝ պռծ էս մասին երևի։ Բառերս գնալով ավելի ու ավելի դժվար եմ իմի բերում ու կազմում իմաստավոր նախադասություն...