Հայաստան աշխարհ
Արևո՜տ երկիր,
Բիբերիդ խորքում
Դեռ լուռ պահում ես
Քո անհատնելի
գարունները վառ,
որ մի օր ծաղկեն
մեր եդեմաշունչ
վանքերի առաջ
ու մամռակալած
մեր հոգիներին
բերեն սպասված
մի նոր լուսաբաց։
Խնկաբո՜ւյր երկիր,
երազահատիկ,
ափերիդ կանչը
լոկ մաքրամաքուր
հավատ է տենչում,
որ հոմանիշվի
այն երանելի
երկնի կապույտին,
որի խորքերից
դու սերունդներիդ
տիեզերաչափ
սեր
ես ընծայում։
Հեղինակ՝ Աբգարյան Մարինե
Создано 09.09.18 12:10
Автор: Մարինե Աբգարյան
64