Քո թերությունները իդեալական էին` ոնց դու.
ես կորցնում եմ ժամանակի զգացողությունը, ինձ թվում է քո հետ ժամը րոպե է, իսկ րոպեն լոկ մի վայրկյան...
կյանքս ուրախությամբ ես լցնում, քո ամեն բառով կարող եմ հրճվել, լիաթոք ծիծաղել ու ասել, որ... Ես սիրում եմ քեզ, որովհետև ունեմ քեզ…
Ես սիրում եմ քեզ, որովհետև քեզ հետ լինելու մեկ վայրկյանը մի ամբողջ կյանքի հետ չեմ փոխի, որովհետև շնչում եմ քեզնով, դու ես ինձ կյանք տալիս…քո աշխարհը իմն է, քո ուրախությունը, ցավն ու տառապանքը նույնպես ...