Անքնություն...
4:30...։ Ուշա։ Պետք ա առավոտյան շուտ զարթնել, բայց Ես արթուն եմ։ Պառկած նայում եմ առաստաղին և նորից ու նորից գծագրում իմ հրաշագեղ ապագան կամ վերհիշում անցյալս։ Զգացիք չէ՞ ՝ անցյալիս նկարագրություն չտվեցի, չեմ ուզում խնդիրներից աբսուրդիզմի ուղղին բռնածի տպավորություն թողնել։
Այս պահին լսում եմ Kailee Morgue-ի՝ F K U երգը, խորհուրդ եմ տալիս լսել՝ ատմոսֆերային երգ է, որը կօգնի բառերս ավելի խորը զգալ։ Երբևէ մտածելե՞ք սեփական երաժշտություն գրելու մասին...։ Կարող եք չպատասխանել՝ հռետորական հարց էր։ Երևի չկա մարդ, ով չի ցանկացել տխրել Իր իսկ երգերի տակ կամ ուրախ առիթներն անցկացնել Իր անմիջական մասնակցության միջոցով՝ երգի տեսքով։ Երաժշտությունն ամեն ինչ ավելի պատկերավոր և գեղեցիկ է դարձնում՝ տալիս շունչ ուղեղում հայտնվող կադրերին։ Այդ հույսով էլ միացրել եմ փլեյլիստս, որն օգնում էր ինձ քնել՝ այսօր այն օգնում է մտածել, քանզի քնելն ինձ մոտ չստացվեց։ Երգի մեջ խորանալով տարօրինակ տխրության հոտ եմ առնում, զգումե՞ք...։ Հմմ հնարավոր է ինձ թվաց։
Վերականգնում եմ։ շնչառությունս...։
Առավո՞տ։ Հմմ, քնել էի՞...։ Չէ, Ես չզգացի ինչպես "քնեցի", երևի ուղղակի լուսացավ՝ բնական ա, ժամն արդեն 5:50 ա։ Կլուսանա էլ, "կզարթնեմ" էլ։
Создано 06.10.18 19:11
© Все права защищены
117