Ինձ միշտ հետքրքրել են մարդիկ ովքեր իրենց տարիքին անհամապատասխան չափազանց հասուն են եղել։ Ես գիտեի, որ այդ մարդիկ կորուստ են ունեցել․․․ մեծ ու անդառնալի, որը ստիպել է մեծանալ 1 օրում․․․ ժամում ․․․ստիպել է ոչ թե փոխվել այլ ցույց տալ էությունը ժամանակից շուտ, նրանք մարդիկ են, ովքեր առօրյա կենցաղից դուրս են․․․նրանք խորն են ավելի։ Ես գիտեի, որ այդ մարդիկ գնահատում են այն, ինչը իրենցից մեծերը նույնիսկ չեն կարող (և մեղադրելու չէ, քանի որ ոչ թե չեն ուզում այլ պարզապես արժևորել դա չեն գիտակցում)։ Ես միշտ նկատել ու տարբերել եմ նման մարդկանց ամբոխի միջից, <<Գուցե մեկն է, ում հետ մեր կորուստները կարող են լրացնել իրար և փոխադարձ իրարից ոչ մի լավ բան չսպասել․․․ինչ սև մտքեր են>>։
Ու երևի թե ես չգիտեմ, թե ինչ եմ ուզում կյանքից, բայց գիտեմ, թե ինչ եմ ուզում տալ կյանքին․ ես կարող եմ անձրևի տակ թրջվող անծանոթին անձրևանոց առաջարկել ու դրանով բավարարվել, քաղցած կատվին կերակրել ու ուրախաալ դրանով․․․․ու եթե տխրեմ էլ, կտխրեմ առանց կյանքին վնասելու, միայն ինքս ինձնից անթաքույց․․․պիտի ցավես այնպես, որ նույնիսկ տխրությունդ նախանձելի լինի…․․․