Литературный портал

Автор поста

Քո Ձայնը

Քո ձայնը՝
Հեռու ու մոտ,
Լսվող ու վանող,
Հարազատ և օտար
Չգիտեմ այսօր ինձ ինչ է ասում
Ու թե Ինչպես է հնչում,
Չեմ ուզում լսել ես ոչինչ,
Միայն լռիր դու այսօր,
Որ արբենամ քո լռությամբ
Ու մոլորվեմ աչքերիդ խորքում, 
Խոսուն հայացքիդ գերին ես դառնամ
ԵՒ անփորձ լողամ աչքերիդ ծովում
Խորտակվելու աստիճան
ԵՒ դանդաղ հանգչեմ
Գլուխս ուսիդ թեքած
Ու մոռանամ,
Ու մոռանամ սխալներդ բոլոր
ԵՒ կրկին սիրեմ
Սիրեմ առաջվա նման, 
Գլուխս ուսիդ դրած արդնանամ կրկին
ԵՒ կյանքը սկսվի նորից
Միայն քեզ հետ
ԵՒ միայն քեզ համար, 
Ապրել ու սիրել կրկին
Աչքերիդ խորքում խեղդված
Ներման դրոշմը ճակատիս
Ձեռքս ձեռքերիդ մեջ
Սիրել նորից աշխարհում այս...

27.06.2018թ
Արփի Լազարյան
Создано 11.11.18 14:17
© Все права защищены
79