Մի խնդրանք ունեմ,
Այդ իրավունքը
Ես չունենալով։
Չպահանջելո՛վ
քեզանից ոչինչ...
Ես մի <<Դարդ>> ունեմ,
Արևագալին։
Առավոտներս՝
Չի՜ լինում, բարի։
Մի՛ խոսիր ինձ հետ,
Մի ասա, ոչի՜նչ
Միայն ինձ գրի՛ր
Խոսք, ոգևորիչ։
<<Բարև>> ինձ ասա
Ամեն առավոտ։
Որ բացվող օրս՝
Չլինի՛ աղոտ...
Կամ օրվա վերջում
Ինձ բարին մաղթիր
Չնայած... միթե՞
Անքեզ, գիշերս՝
Պիտի լուսանա...
Քեզ խնդրանք ունե՜մ.
Այդ իրավունքը՝
Ես չունենալով...
Անկարոտ ինձ թող,
Բարեմաղթանքիդ
Մի Բարև խոսքիդ։
Կարոտ մի՛ բաշխիր
Արհամարհանքի...