Եթե...
Եթե քեզ մոտ ստացվի, ի վերջո ձերբազատվել ներսումդ բնակվող վախից, դու կկորցնես քեզ։ Չես կարողանա գտածդ գնահատել, չես արժևորի կյանքիդ կարոր բաները և որ ամենակարևորն է՝ չես վախենա, ինչ-որ մեկին կորցնելուց։ Առաջին հայացքից այն շատ հրաշալի ապրումների կծիկ է չէ՞... ապրել անվախ, քեզ աշխարհի խիզախը զգալ ու քահ-քահ ծիծաղել, աշխարհում բնակվող <<վախկոտների>> վրա։ Բայց... ամենից սարսափելին կլինի այն, որ ոչ թե չե՛ս վախենա կորցնելուցայլ, այլ շատ հնարավոր է՝ անգամ չգտնե՜ս... կուրորեն փնտրե՜ս, փնտրե՜ս, բայց մեռնես անվախությունից...Մեռնես այն ամենի պակասից, ինչի կորցնելու վախը՝ մի գրամ չունես...
Создано 06.05.19 19:52
Автор: An.khachatryan
55