-Մաքս, էս աշխարհը իրոք անիծյալ է, ինչքան էլ էդ բառը հին է թվում:
-Լսի, հիմա ես քեզ կանչեցի, որ...
-Սպասի, չեմ վերջացրել:
-...
-Նայ, օրինակ ես... Կարող ես վերցնել ցանկացածին, բայց ես էլ, դու էլ իմ մասին մնացածից ավելի լավ գիտենք: Ի՞նչ է իմ գործի անունը. աշխատանք ու ուսում: Դա հեչ, դա շատ մեղմ ասած, էդպես ցանկացածի մասին կարող ես ասել: Իմ կյանքում երբ Լ...-ն հայտնվեց, մտավ իմ սիրտը ու ամեն ինչ խառնեց իրար, բայց դա միայն սկզբում: Հետո իմ էդ աշխատանք-ուսում ստանդարտ բանաձևին լրիվ ուրիշ իմաստ ու շունչ տվեց, հասկանո՞ւմ ես: Իսկ ի՞նչ են ասում ծնողներս. "մենք դրան չենք ճանաչում, տար բրախի, թող գնա": Մաքս, կասե՞ս՝ ինչի են ծնողներս էդքան դաժան վարվում: Իրենց կարծիքով ամեն ինչ տենց հեշտ ու հանգիստ ա լինում:
-Լսի, ...
-Ասա, խորհուրդ տուր:
-Ես...
-...ինչ անեմ, ոնց վարվեմ:
-Հիմա...
-...մենակ հետդ խոսելիս եմ համդարտվում, խելքս գլուխս բերում:
Նա սպասեց Մաքսի արձագանքին.
-Հա՞:
-Բա ոնց: Ես հիշում եմ՝ երբ լարված ու ներվայնացած էի, քեզ էի զանգում, որ իրար հետ իջնեինք քաղաք:
-Բա հիմա՞:
-Հիմա դե դու էլ ես քո գործերը ունես, աշխատանք տուն, ընկերուհի:
-Բայց էս անգամ ես քեզ զանգեցի:
-Որովհետւ կարոտել ես հին ժամանակները: Մի տարի չի անցել՝ ինչ երկուսս էլ ուսանող էինք: Հիմա երկուսս էլ աշխատող ենք, մենակ թե ես շարունակում եմ սովորել ձեռի հետ:
-Նայ, խորհուրդ տամ: -Մաքսը ծխախոտը հանգցրեց ու նորը վառեց,- Եթե քեզ թվում էր՝ քո ծնողները մնացածից տարբերվում են, չարաչար սխալվում ես, եղբայր: Բոլորի ծնողներն էլ նույնն են, որովհետև բոլորի անունն էլ "ծնող" ա: Հիմա ինչ, քո կարծիքով՝ իմ ծնողների հետ հարաբերություններս շաքար ե՞ն. ոչ, ընկեր ջան, իմոնք էլ իրենց բարդություններն ունեն, որ ինձ ավելի շատ են խանգարում, քան իրենց, բայց ես փորձում եմ բացատրել իմ ուզածը, կամ եթե խիստ սուր ու վտանգավոր են մեր տեսակետները բախվում, լինում ա, որ զիջում եմ ու հարմարվում իրանց: Իրենք մեծ են, ախպերս, իրենք էս 100-ի տակ արագացող ժամանակին չեն էլ փորձում հասցնեն, իրանք իրա'նց վախտվա ժամանակներին են համընթաց քայլել, կամ փորձել, ու հիմա հանգստանում են: Հիմա մեր հասցնելու ժամանակն ա, բայց մենք քայլելով չենք հասցնի, մեզ վազել ա պետք, աշխարհն ա թելադրում, որ կարենաս փող էլ աշխատես, քո ուզած աղջկան էլ քեզնով անես: Իսկ էդ ժամանակն ինչքան արագ ա առաջ գնում, էնքան մեր հանգստացող ծնողներն ավելի հեռվանում են մեզնից:
-Էդ վախենալու ա:
-Ու վտանգավոր: Պետքա իմանաս՝ երբ արգելակես: Չպետքա թողնես՝ քեզ էլ ժամանակը տանի, որ կարենաս ծնողներիդ հետ մնաս, ապրես, որովհետև ոչ մի ապրած կյանք արժանի չի արհամարհանքի, առավել ևս, որ էդ ծնողիդ կյանքն ա: Իրանք սպասում են մեզնից, որ իրանց պարգևներ տանք, գովասանենք, թոռներ դնենք գիրկները, որովհետև իրանց ծնողները էլ չկան, որ ուշադրություն ու սեր տան իրանց, իսկ ուշադրություն ու սեր բոլորին ա պետք: Էդ հոգեբան ա ինձ ասել:
-Մաքս, խի՞ ես ատամներդ իրար սեղմած խոսում:
-Ահ, հեչ, թթու եմ կերել ստեղ գալուց առաջ: Դու պատմի՝ տենամ ձերոնց ի՞նչը դուր չի գալիս Լ...-ի մեջ...