Литературный портал

Տանիքները


Կարծես թե անհեթեթություն է
Ինչ կարող են տալ մեզ տանիքները ...
Նրանք կտան ավելին ,քան մենք կարող ենք սպասել
Նրանք կտան ,այն ինչ որևիցե հոգեբան չի կարող տալ
Այն մեզ երազելու անսահման ցանկություն կպարգևի
Բարձրից նայելով աստղաշատ երկնքին` 
Կսավառնենք հեռավոր մոլորակներով
Եվ միգուցե գտնենք մեր սրտին մոտ մոլորակը կամ աստղը ,
Անուն կտանք նրան և կխոսենք նրա հետ ,
Կպատմենք նրան այն ,ինչ ոչ ոք չի հասկանա
Նա կիմանա մեր գաղտնիքները,վախերը, անհանգստությունները ,սրտի թրթիռները
Նա ականատես կլինի մեր ժպիտներին և արցունքներին
Տանիքներում ,այնտեղ բարձրի վրա ,խաղաղություն և հանգստություն կտիրի մթնոլորտում 
Ոչ մի խանգարող հանգամանք չի լինի ,որպեսզի մենք միայնանանք,հավաքենք և իմի բերենք մեր մտքերը
Հանգստանանք աշխարհի աղմուկից ,մարդկանց թախծոտ դեմքերից և խնդիրներից
Այն մեզ հնարավորություն կընձեռնի ստեղծագործել `
Մղելով մեզ դեպի կատարյալ ռոմանտիզմի աշխարհ
Տանիքները ,նրանք են երջանիկ սիրահար զույգերի սիրո միակ վկաները
Նրանք են ինքնասպանություն գործող մարդկանց վերջին ընկերը
Նրանք կարող են լինել մեր զգացումների ,ապրումների արտահայտման միջոցը
Տանիքները մեզ կտանեն անդարձ այնտեղ ,ուր ոչ ոք մեզ չի գտնի…
Создано 07.05.19 06:44
57