Литературный портал

Автор поста

Վերջի սկիզբը: Մաս 2

 Սառան լրջացավ.
- CNN-ի ուղիղ եթերում մենք այս պահին հետևում ենք, թե ինչ իրավիճակ է տիրում Ռապիդ Սիթիում: Ինչպես գիտենք ժամը 07:45 տեղի ունեցավ աննկարագրելի մեծ մասշտաբով ավտովթար, որի արդյունքում միմյանց բախվեցին ավելի քան 30 ավտոմեքենա: Ըստ որոշ տվյալների պատահարի պատճառը տարօրինակ տեսք ունեցող մարդն էր, ով անսպասելիորեն հայտնվեց երթևեկելի գոտում: Նախնական տվյալներով ունենք 6 զոհ և ավելի քան 20 վիրավոր: Մոտակա զարգացումների մասին քիչ անց.
- Թոմ ես վախենում եմ
- Մի անհանգստացիր Սառա ամեն ինչ նորմալ է
- Նորմալ? Դու իրոք մտածում ես, որ դա նորմալ է? Իսկ քեզ չի մտահոգում, որ դա դեպի դպրոց տանող ճանապարհն է?
- Սառա, ոստիկանությունը այնտեղ է, վստահ եմ, նրանք կկարգավորեն ամեն ինչ.
Հանկարծ ձայն է լսվում դրսից.
- Հեեեեյ. Թոմ, Սառա արագացրեք, մենք չենք պատրաստվում երկար սպասել ձեզ
- Սա Ստյուարտնի ձայնն է: Ավտոբուսը ժամանել է, արի գնանք,- ասաց Սառան:
Նրա ձայնի մեջ վախ կար:
Թոմը վերցրեց պայուսակները և նրանք դուրս եկան տնից:
Սառան նստած էր ամենավերջում, բոլորից առանձին: Տեսնելով քրոջ մտահոգ վիճակը Թոմը մոտեցավ նրան.
- Սառա խնդրում եմ վերջացրու: Մենք չենք ուշանա դպրոցից ես վստահ եմ
- Թոմ, քեզ թվում է, որ ես դպրոցի պատճառով եմ մտահոգված? Ամենևին. ով էր այդ տարօրինակ մարդը? Ինչ էր այնտեղ կատարվում? Զոհերի մասին չեմ ցանկանում խոսալ ընդհանրապես.
Թոմը լռեց: Չէր կարողանում պատասխան գտնել:
Անցավ 10 րոպե վերջին դիալոգից: Ավտոբուսը հասավ դեպքի վայր: Առնոլդը բացականչեց.
- Հեյ, նայեք այս կողմ.
Բոլորը շեղվեցին իրենց գործերից և նայեցին պատուհանից դուրս: Կրակը և խիտ մոխիրը փակել էր ամբողջ ճանախարհը: Վարորդը' Միստեր Բոբին սկսեց գցել արագությունը: Նրանք դանդաղ անցնում էին խաչմերուկով: Հանկարծ ձախ կողմից մեքենայի ազդանշան լսվեց: Բոլորը թեքվեցին այդ կողմ: Մոխրի միջից ամբողջ արագությամբ ավտոբուսի վրա էր սլանում FBI-ի մեքենան...

Շարունակելի...
Создано 17.11.18 10:50
© Все права защищены
392
Безымянный 14:08 17.11.18
wow shat lavana