Դուռը բացվելուն պես դուրս եկան 2 աղջիկ, փաթաթվեցին Թոմին ու Էդին այնուհետև նրանցից մեկը լացակումած ձայնով ասաց.
- Այս տխմարները սպանեցին մեր տատիկին (սրբեց արցունքները)
- Եկեք Թոմենց տուն գնանք, այնտեղ անվտանգ է համեմատաբար,- ասաց Էդը:
Աղջիկները ի վիճակի չէին քայլել: Էդն ու Դեյվը գրկեցին նրանց և տարան տուն:
Սառան միացրեց ջեռուցումը և գնաց հյուրասենյակ, որտեղ գտնվում էին բոլորը: Դեյվը կոտրեց լռությունը.
- Աղջիկներ ձեր անունները կասեք?
- Ես Կարոլինան եմ, իսկ նա իմ քույրն է’ Նենսին
- Բարի: Ես Դեյվն եմ: Ծանոթացիր’ նրանք...,- ներկայացրեց բոլորին
- Նենսի ինչպես ես զգում քեզ? Շատ թույլ տեսք ունես
- Համեմատաբար լավ եմ Սառա
- Ես գնում եմ թեյ պատրաստեմ, ով կցանկանա?,- հարցրեց Կատրինան
- Նստիր տեղդ: Ես ինքս,- պնդեց Սառան
Կատրինան լռեց: Սառան գնաց խոհանոց:
- Պետք է գտնենք մեր ծնողներին: Արդյոք նրանք ապահով տեղում են? Իսկ ինչ, եթե արարածները ամենուրեք են?,- տարակուսված հարցրեց Թոմը
- Հանգիստ եղիր: Խոսք եմ տալիս մենք կգտնենք նրանց,- ասաց Էդը
Անցավ 5 րոպե
- Ահա և թեյը,- ասաց Սառան մտնելով ներս
- Վերջապես: Ես արդեն քարացել եմ ցրտից,- դողալով ասաց Կատրինան:
Մթնոլորտը համեմատաբար հանդարտվեց, սակայն որոշակի լարվածություն դեռ կար: Հանկարծ լսվում են ուժեղ հարվածներ դռան հատվածում.
- Չբացեք հանկարծ,- պնդեց Սառան
- Իսկ գուցե արժի ստուգել?,- պատասանեց Էդը: Դեյվը համաձայնվեց նրա հետ.
- Նստեք, ես և Էդը կանենք ամեն ինչ.
Բոլորը լռեցին: Էդը վերցրեց կացինը, իսկ Դեյվը դանակը: Դանդաղ քայլերով նրանք մոտեցան դռանը: Հարվածները չէին դադարում: Երբ Էդը պտտեց կողպեքը, ձայները դադարեցին: Եվս մեկ պտույտ: Դուռը բացվեց: Էդը ցանկացավ հարվածել կացնով, սակայն վերջին պահին կանգ առավ: Նըա առջև Ստյուարն էր.
- Ստյու? Խփնվել ես ինչ է? Միթե դժվար էր դռան ետևից ասել, որ դա դու ես?
- Վերջ Էդ ձայնդ կտրիր: Ես 2 նորություն ունեմ, լավ և վատ: Որից սկսեմ?
- Սկսիր վատից
- Ինձ հետ 2 տղա եմ բերել, Բենն ու Ալանը: Խնդիրն այն է, որ նրանք լուրջ վնասվածքներ ունեն: Նրանց չեն վնասել արարածները, ուղղակի այն ավտովթարի մասնակիցներից են նրանք: Տանը վերքերը մշակող միջոցներ կան?
- Այո իհարկե: Եկեք ներս տղաներ
Նրանք առաջացան, ողջունեցին բոլորին և նստեցին անկյունում գտնվող աթոռներին: Սառան սիրալիր գտնվեց և նրանց հրավիրեց սեղանի մոտ: Ստյուարտն ու Էդն առանձնացան.
- Արդյոք կարելի է վստահել նրանց?
- Ես նրանց ճանաչում եմ, Էդ, մի անհանգստացիր
- Իսկ որն էր լավ նորությունը?
- Տեսնում ես պայուսակները? Մեջը սնունդ է, 5 հատ "Մակարով" տեսակի ատրճանակ և դեղահաբեր
- Հիանալի է: Որքան հնարավոր է պետք է ուժեղացնենք պաշտպանությունը.
Սառան բերեց բինտեր և յոդ: Կատրինայի օգնությամբ նրանք վերամշակեցին նորեկների վերքերը և բինտով կապեցին: Այդ ամենից հետո բոլորը հավաքվեցին սեղանի շուրջ և սկսեցին քննարկել հետագա պլանները...
Շարունակելի