Ռապիդ Սիթի, Հարավային Դակոտա 20:56 Երեխաները շրջվեցին: Նրանց առջև մի տղամարդ էր՝ զենքը ձեռքին: Սառայի սիրտը մի պահ կանգ առավ: Նա ավելի վախեցավ, երբ տեսավ այդ մարդուն, քան, երբ տեսնում էր արարածներին: Տղամարդը կոտրելով լռությունն ասաց. - Ինչ գործ ունեք այստեղ? Ով է ձեզ թույլ տվել գալ և մտնել իմ տուն? - Մենք ոչ-մի վնաս չենք տա ձեզ խոստանում ենք: Հասկանում եք մենք հեռվից ենք գալիս և բավականին հոգնած ենք: Մեզ ընդամենը ապաստան է պետք ժամանակավոր և ուրիշ ոչինչ,- պատասխանեց Թոմը - Ինչ երաշխիքով պետք է հավատամ ձեզ? Բացի իմ և իմ ընտանիքի անվտանգությունից ինձ ոչինչ չի հետաքրքրում - Մենք ձեզ զենք կտանք և սնունդ - Ինձ այդ ամենը պետք չէ: Հեռացեք այստեղից - Ինչու եք այդքան կոպիտ մեզ հետ?,- հարցրեց Կառոլինան - Ոչ մեկին պետք չէ վստահել, բոլորն էլ երկերեսանի տխմար են: Հանկարծ ներս մտավ մի կին և հարցրեց. - Սիրելիս? Ամեն ինչ կարգին է? Ով են այս երեխաները? - Կարևոր չէ, նրանք միևնույն է հեռանում են - Ինչպես թե կարևոր չէ? Չէ որ նրանք ներխուժել են մեր տուն? - Դա արդեն երկրորդական է: Գնա երեխաների մոտ, ես կմիանամ ձեզ 5 րոպեից - Խնդրում եմ թույլ տվեք մնանք ձեզ մոտ մի քանի գիշեր,- արցունքը աչքերին աչքերին ասաց Նենսին - Ջեֆ, թույլ տուր նրանց մնալ. նրանք շատ անմեղ են երևում - Տեսքին պետք չէ խափնվել Սալլի: Այդ հարցը չպետք է քննարկվի - Վերջ տուր Ջեֆրի: Երեխաներ դուք կարող եք մնալ - Շնորհակալ եմ անչափ,- պատասխանեց Սառան - (Սխալ որոշում էր),- մտքում ասաց Ջեֆրին: Քիչ անց ներս մտան երեք երեխա. - Մայրիկ, հայրիկ, մենք անհանգստացած ենք: Ինչով եք զբաղված?,- հարցրեց նրանցից մեկը - Եկեք բարձրանանք հյուրասենյակ և խոսենք,- առաջարկեց Սալլին: Բոլորն անձայն քայլեցին նրա ետևից: Բարձրանալով՝ բոլորը տեղավորվեցին սեղանի շուրջ, սակայն Էդը, Դեյվն ու Ալանը մնացին ոտքի վրա: Երեխաներից մեկը գնաց և աթոռներ բերեց նրանց համար: Տղաները շնորհակալություն հայտնեցին և նստեցին. - Մենք չհասցրեցինք ծանոթանալ,- ասաց Սալլին,- ես Սալլին եմ: Ջեֆրին իմ ամուսինն է: Նրանք իմ երեխաներն են՝ Մարգարետը, Լոլան և Սթիվը: Դե ինչ հիմա եկեք ես ցույց կտամ, թե որտեղ եք գիշերելու. Թոմն առանձնացավ Ստյուարտի հետ. - Ստյու, մենք առավոտյան պետք է հեռանանք այստեղից - Բայց ինչու Թոմ? Մենք այդքան խնդրեցինք, որպեսզի մնանք, իսկ դու ասում ես հեռանանք? Ինչն է պատճառը? - Ամեն ինչ ավելի բարդ է, քան դու պատկերացնում ես: Առաջին իսկ վայրկյանից պարզ դարձավ, որ Ջեֆրին մեզ չի վստահում և ակնհայտ է, որ չի փոխի իր որոշումը: Իսկ եթե գիշերը մի բան պատահի? Նա վտանգավոր է Ստյուարտ - Անիմաստ ամեն ինչ բարդացնում ես Թոմ: Օպտիմիզմդ լիովին սպառվել է: Այս պահից սկսած ես ցանկանում եմ տեսնել հին ու լավատես Թոմին: Նրանք վերադարձան հյուրասենյակ և տեղավորվեցին. - Ուր էիք տղաներ?,- հարցրեց Սառան - Հետո կխոսենք,- պատասխանեց Թոմը - Եկեք խոսենք,- առաջարկեց Սալլին,- Որտեղից եք եկել? Քանի տարեկան եք? Ինչ եք պատրաստվում անել մոտակա օրերը? - Ես Սառան եմ, 17 տարեկան եմ: Դեյվիդը իմ դասընկերն է: Կառոլինան իմ մոտ ընկերուհին է, 15 տարեկան է: Թոմը հարազատ եղբայրս է, նույնպես 15 տարեկան: Ստյուարտը, Էդը, Նենսին և Կատրինան դասընկերներ են: Ամենքը 16 տարեկան: Ալանին մենք պատահաբար հանդիպեցինք: Նա 16 տարեկան է, դպրոց չի հաճախում, քանի որ ինքնուս է,- ավարտելով խոսքը, Սառան միանգամից հարցրեց,- դուք պատրաստվում եք այստեղ անցկացնել ամբողջ ժամանակը? - Հավանաբար այո: Մենք նոր ենք տեղափոխվել Ռապիդ և ծանոթ չենք տեղանքին - Եկեք մեզ հետ. Ջեֆրին լսելով խոսակցությունը, ներս մտավ և ագրեսիվորեն ասաց. - Ոչ մի դեպքում: Ես չեմ պատրաստվում իմ և իմ ընտանիքի կյանքը վտանգի տակ դնել. Սառան ոչինչ չասաց... Լռություն էր: Սալլին կոտրելով այն ասաց. - Երեխաներ արդեն ուշ է: Քնելու ժամանակն է. Երոխաներն առանց որևէ բան ասելու գնացին քնելու: Գիշեր էր...Բոլորը քնած էին... Սառան ամենախոր քունն էր մտել: Երևի արդեն երազ էր տեսնում: Չափազանց երազկոտ, բայց սառնասիրտ աղջիկ է: Փոքրուց երազում է դառնալ իրավաբան: Սիրում է արդարությունը: Թոմը մի քանի օր առաջ շատ թեթևամիտ և նրբազգաց տղա էի, սակայն վերջին դեպքերից հետո փոխվեց 180 աստիճանով: Դեյվիդը, Էդը և Ստյուարտը երաժիշտներ են: Հետագայում ցանկանում են ռոք խումբ ստեղծել: Էդը վոկալիստ է և դաշնակահար, Դեյվը հարվածային գործիքի վրա է նվագում, իսկ Ստյուարտը կիթառահար է: Նենսին ապագա բժիշկ է և սիրում է ատամնաբուժությունը: Նրա քույրը՝ Կառոլինան, տաղանդավոր խոհարարուհի է: Բազմաթիվ խոհարարական մրցույթներ է հաղթել: Կատրինան բուսաբանության երկրպագու է: Փոքրուց հետաքրքրված է դրանում: Ալանը ինքնուս քիմիկոս է: Կարող է տնային պայմաններում նույնիսկ ատոմային ռումբ ստեղծել: Գիշերն աննկատ անցավ: Նենսին արթնացավ այն հույսով, որ այս ամենը ընդամենը գիշերային մղձավանջ էր: Սակայն տեսնելով, որ ամենը իրականություն էր, փակեց աչքերը և սկսեց լաց լինել: Ալանը արթնացավ բղավոցների պատճառով: Մոտեցավ դռանը, որի ետևից լսվում էին Սալլիի և Ջեֆրիի ձայները. - Իսկ եթե ամեն ինչ իրոք անվտանգ լինի այնտեղ? Մենք նույնիսկ վստահ չենք, որ կարող ենք այստեղ երկար գոյատևել,- ասում էր Սալլին. - Դա կարևոր չի: Ես վստահ չեմ դրա վրա: Համենայն դեպս սա իմ տունն է և իմ սեփական տան վրա ես ավելի քան վստահ եմ. Սալլին լռեց...Ալանը լսելով դռանը մոտեցող քայլերը, արագորեն գնաց և պառկեց: Բոլորն արթնացել էին: Սալլին և Ջեֆրին մտան ննջասենյակ: Ջեֆրին միանգամից ասաց. - Ժամանակն է, որպեսզի դուք գնաք,- Սալլին շարունակեց. - Ցավոք սրտի մենք չենք կարող ձեզ նախաճաշով ապահովել, որովհետև չգիտենք, թե արդյոք կհերիքի այն մեզ և ձեզ: Վստահ չենք, որ կկարողանանք հավելյալ սնունդ գտնել մոտակա օրերս - Ամեն ինչ կարգին է, մենք լիովին հասկանում ենք ձեզ,- ասաց Էդը: Երեխաները հագնվեցին և լքեցին տունը: Ջեֆրին բարի գտնվեց և մեքենա տվեց երեխաներին, սակայն զգուշացրեց, որ վառելիքը այդքան էլ շատ չէ: Շնորհակալություն հայտնելով՝ նրանք տեղավորվեցին մեքենայի մեջ և հեռացան: 100 մետր անցնելուց հետո ատրճանակ տեսան գետնին: Մեքենան կանգնացրին, որպեսզի վերցնեն այն, սակայն ետ շրջվեցին և տեսան, որ 2 ավտոմեքենա կանգնել էի ՄաքԿինզիների տան մոտ: Դեյվը, Սառան, Կատրինան և Էդը մի փոքր մոտեցան, որ տեսնեն, թե ինչ է կատարվում: Հեռադիտակով նայելուց հետո՝ Դեյվիդը տեսավ, որ ամբողջ ընտանիքին, ինչ-որ մարդիկ հանում են տնից և բռնի ուժով նստեցնում ավտոմեքենան: Ընտանիքի զավակը փորձեց դիմադրել, սակայն նրան սպանեցին: Ջեֆրին նրանցից մեկին դանակահարեց և ակնթարթ անց պատասխան կրակոց ստանալով մահացավ. - Մենք ճիշտ ժամանակին հեռացանք,- ասաց Սառան - Մենք պետք է վերադառնայինք,- պատասխանեցին Դեյվն ու Կատրինան. - Պետք չէր վերադառնալ: Մենք պետք է մեր մասին ավելի շատ անհանգստանանք,- ասաց Ալանը և շարունակեց,- մենք պետք է գոհ լինենք, որ նա մեզ մեքենա է տվեց: Բացի այդ մարդիկ ավելի շատ էին և զինված էին: Միևնույն է ոչինչ չէինք կարող փոխել: Ավելի լավ է շտապ հեռանանք: 11:23 Բենը մեքենայի ղեկին մտորում էր. - Լավ չվարվեցի նրանց հետ, բայց միայնակ ավելի հեշտ կգոյատևեմ. Ճանապարհի կողքերում արարածներ էին հավաքված: Ամեն մեկը մի ուղղությամբ էր գնում: Բենը նկատեց մի մեծ խումբ: Մտածելով, որ կկարողանա արագ անցնել, նա արագությունը բարձրացրեց: Մի քանի վայրկյան անց մեքենան կանգ առավ. - Այս էր մնում պակաս,- մտածեց Բենը և դուրս եկավ մեքենայից, որպեսզի ստուգի այն: Վերականգնելուց հետո, արագորեն նստեց մեքենան և սկսեց վարել այն: Ճանապարհին անցնելով սուր առարկայի վրայով, մեքենայի անիվը ծակվեց, մեքենան սահեց և շուռ եկավ: Արարածները շրջապատեցին այն... Շարունակելի...
248
Ձմեռվա շնչով, անկյունում նստած, Աշնան կարոտով է սիրտս լցված... Սառած, քարացած, տեղ-տեղ կոտրված... Հոգիս դատարկ է...Գույներ կարոտած... Երեք ամիս...Իննսունմեկ օր Տերևաթափներ, անձրևներ օրեցօր... Օրեր, որոնք մտքումս են միշտ... Երեք ամիսներ...Ամիսներ անվիշտ Դեռ կա յոթ ամիս, դանդաղ ընթացքով, Գարունն է առջևում իր վառ գույներով: Ամառը հաջորդիվ, իր շոգ օրերով: Եվ ահա աշուն...Անձրև ու զով... Ինչու՞ է կարոտս այսքան տանջալից... Ինչու՞, ա՜խ, ինչու՞...Կասեմ ինքս ինձ... Ինչու՞ է ձմեռը այսչափ անտանելի... Երեք ամիսներ...Ամիսներ ցավալի... Դրսում դեռ ձմեռ է...Բուք է ուժգին... Աշուն է տենչում իմ դատարկ հոգին... Տերևթափներ...Երանգներ անգին... Աշնան կարոտով...Կարոտով սրտագին...
139
Երբ դու չկաս, չկամ և ես... Չկա պատճառ արթնանալու... Ամբողջ հոգով տրվել եմ քեզ... Տրվել~ առանց փոշմանելու... Երբ դու չկաս, չկա երազանք... Չկա ցանկություն ապրելու... Քանի դու կաս, չկա երկընտրանք... Չկա ոչինչ, միայն ես ու դու... Երբ դու չկաս, շուրջս խավար է... Մռայլ եղանակ, մռայլ դեմքեր... Երբ գալիս ես, ամեն ինչ փոխվում է... Ուրախություն~ գույնզգույն օրեր... Երբ դու չկաս, չկա ջերմություն... Քարացած ու սառը աշխարհ... Երբ դու կաս, կա տաքություն... Մնա միշտ ինձ հետ...Իմ ուրիշ աշխարհ... Երբ դու չկաս, չկամ և ես... Չկա այլևս լինելու իմաստ... Երբ դու չկաս, անշունչ եմ ես... Մեռյալ է աշխարհն...Ու անիմաստ...
156
Ռապիդ Սիթի, Հարավային Դակոտա 16:27 Անցել էր 3 օր: Այդ օրերի ընթացքում տղաները բավականաչափ սնունդ կարողացան հայթայթել, պատուհանները պատնեշներով շարել, ինչպես նաև Jeep մակնիշի ավտոմեքենա գտնել: Պայուսակները լցված, դրված էին դռան կողքին: Բոլորը պատրաստվում էին դուրս գալ: Թոմը հայելու առջև էր: Կրկին խորհում էր: Այս անգամ Ռաշմոր լեռը չէր երևում թունդ ամպամածության պատճառով: Թոմին հիշում էր, թե ինչպես 2 օր առաջ սառնասիրտ գտնվեց և ներս չթողեց մի տղամարդու, ով օգնություն էր խնդրում. - Ոչ մեկին պետք չէ վստահել,- մտքում ասաց նա... Լռություն էր...Սառան կանգնեց և ասաց. - Ժամանակն է... Ոչ-ոք չպատասխանեց: Բոլորն անձայն ոտքի կանգնեցին, վերցրին պայուսակները և լքեցին տունը: Արարածները տարածված էին փողոցով: Տղաները վերացրին մոտակայքում գտնվողներին, պայուսակները լցրին մեքենայի մեջ, այնուհետև իրենք նստեցին և հեռացան: Ղեկին Ալանն էր: Միայն նա և Ստյուարտն էին կարողանում վարել: Ճամփին հիշվում էին բոլոր լավ ու վատ հիշողությունները կապված Ռապիդ Սիթիի հետ, որը գնալով հավասարվում էր հողին: Նենսին ծնողների կորստից հետո կորցրել էր ժպիտը: Կատրինան իր հերթին չէր կորցրել հույսը և ամենալավատեսն էր բոլորից: Ալանը քնել էր: Նրան փոխարինում էր Ստյուարտը: Սառան ինչպես միշտ նայում էր պատուհանից դուրս: Թոմը նույնպես քնել էր: Բենը ուշադիր նայում էր ճանապարհին: Կառոլինան փորձում էր զանգահարել շտապօգնություն, սակայն կապ չկար: Էդը փորձում էր ռադիոյով որևէ կապ գտնել և 2 րոպե փնտրտուքներից հետո հանկարծ լսվեց. - 164,8 հաճախականության: Ձեզ հետ է Ադամը Չիկագոյից: Այստեղ գրեթե ոչ մի ողջ մարդ չկա: Եթե կա ինչ-որ մեկը, ով լսում է այս հեռարձակումը զանգահարեք ### հեռախոսահամարով կամ եկեք հետևյալ հասցեով..."US 41 S. Lake Shore Drive - Արթնացեք բոլորդ: Կառոլինա զանգահարիր այդ համարով - Կապ չկա Էդ... - Գրողը տանի: Չիկագոն բավականին հեռու է այստեղից: Մոտակա բենզալցակայանը չափազանց հեռու է, իսկ վառելիքը պրծնում է: Եթե կարողանանք գտնել մեկ այլ ավտոմեքենա և միջից մեր մեքենայի մեջ բենզին լցնենք, ապա հնարավոր է հասնենք: Ինչևէ... 20 րոպե անց նրանք կանգ առան: Ճանապարհը փակված էր ավտոմեքենաներով: Բոլորը իջան. - Գուցե վառելիք կարողանանք գտնել մեքենաներից մեկի մեջ?,- առաջարկեց Դեյվը - Եկեք ստուգենք,- պատասխանեց Էդը: Մեքենաները ոչ կայուն վիճակում էին: Պիտանի չէին երկար ճանապարհների համար: Բենզին չկար: Հանկարծ Բենը հանեց ատրճանակը, ուղղեց այն երեխաների կողմ և ասաց. - Չշարժվեք! Ձեզ հետ անհնար է արդյունքի հասնել: Կանգնեք ձեր տեղերում և չփորձեք հակաճառել: Ես կվերցնեմ 2 պայուսակ և ավտոմեքենան: Մնացածը ձեզ պահեք, չեմ ուզում շատ տանջել - Բայց,- ասաց Սառան - Ոչ մի բայց: Ետ անցիր... Բենը վերցրեց պայուսակները, նստեց ավտոմեքենան և հեռացավ. - Նա դեռ կհասցնի փոշմանել,- ասաց Դեյվը քմծիծաղով: Նրանք վերցրին պայուսակները և սկսեցին քայլել մեքենաների միջով: Անցավ 3 ժամ: Երեխաները հոգնել էին: Հասել էին ֆերմա, որտեղ կար մի տնակ. - Եկեք մտնենք ներս,- առաջարկեց Նենսին: Թոմը շարժվեց տան ուղղությամբ: Նրա ետևից գնացին բոլորը: Մոտ 5 րոպե նրանք փորձում էին բացել դուռը, սակայն այն փակված էր. - Անհնար է այն բացել,- ասաց Դեյվը,- իսկ որտեղ է Էդը? - Հեյ, այստեղ լուսամուտ կա,- լսվեց Էդի գոռոցը - Սպասեք այստեղ,- ասաց Ստյուարտը և գնաց Էդի մոտ: 2 րոպե անց Ստյուն մտավ ներս և բացեց դուռը: Երեխաները մտան ներս: Մութ էր: Լամպերը չէին աշխատում: Հանկարծ, 2 րոպե անց մթության միջից ատրճանակի լիցքավորման ձայն լսվեց... Շարունակելի...
124
Բարև սիրելիս: Որպեսզի չնշեմ անունդ, քեզ Լուսին կասեմ: Ինչու հենց Լուսին? Ասեմ...Գիշերվա միակ լույսն ես դու: Լուսավոր ես և այս խավարին համահունչ: Գրեթե կես տարի շփման դադարից հետո ես քեզ կրկին գտա: Գտնվելուն պես սիրտս ջերմությամբ լցրիր: Իսկ քո ձայնը~...Ախ այդ քաղցր ձայնը...Ավելի քաղցր, քան մեղրը...Ավելի հաճելի, քան երաժշտությունը...Ժպտում ես? Միշտ ժպտա...Տուր ժպիտդ այս չար աշխարհին...Երջանկություն պարգևիր ինձ այդ պարզ միմիկայովդ...Նույնիսկ երբ չենք շփվում, մեկ է, զգում եմ քո ներկայությունը, քո ջերմությունը...Նամակս ուղղված է քեզ հենց այնպես...Առանց որևէ պատճառ...Կարդա և ժպտա իմ Լուսին...
171
Դուռը բացվելուն պես դուրս եկան 2 աղջիկ, փաթաթվեցին Թոմին ու Էդին այնուհետև նրանցից մեկը լացակումած ձայնով ասաց. - Այս տխմարները սպանեցին մեր տատիկին (սրբեց արցունքները) - Եկեք Թոմենց տուն գնանք, այնտեղ անվտանգ է համեմատաբար,- ասաց Էդը: Աղջիկները ի վիճակի չէին քայլել: Էդն ու Դեյվը գրկեցին նրանց և տարան տուն: Սառան միացրեց ջեռուցումը և գնաց հյուրասենյակ, որտեղ գտնվում էին բոլորը: Դեյվը կոտրեց լռությունը. - Աղջիկներ ձեր անունները կասեք? - Ես Կարոլինան եմ, իսկ նա իմ քույրն է’ Նենսին - Բարի: Ես Դեյվն եմ: Ծանոթացիր’ նրանք...,- ներկայացրեց բոլորին - Նենսի ինչպես ես զգում քեզ? Շատ թույլ տեսք ունես - Համեմատաբար լավ եմ Սառա - Ես գնում եմ թեյ պատրաստեմ, ով կցանկանա?,- հարցրեց Կատրինան - Նստիր տեղդ: Ես ինքս,- պնդեց Սառան Կատրինան լռեց: Սառան գնաց խոհանոց: - Պետք է գտնենք մեր ծնողներին: Արդյոք նրանք ապահով տեղում են? Իսկ ինչ, եթե արարածները ամենուրեք են?,- տարակուսված հարցրեց Թոմը - Հանգիստ եղիր: Խոսք եմ տալիս մենք կգտնենք նրանց,- ասաց Էդը Անցավ 5 րոպե - Ահա և թեյը,- ասաց Սառան մտնելով ներս - Վերջապես: Ես արդեն քարացել եմ ցրտից,- դողալով ասաց Կատրինան: Մթնոլորտը համեմատաբար հանդարտվեց, սակայն որոշակի լարվածություն դեռ կար: Հանկարծ լսվում են ուժեղ հարվածներ դռան հատվածում. - Չբացեք հանկարծ,- պնդեց Սառան - Իսկ գուցե արժի ստուգել?,- պատասանեց Էդը: Դեյվը համաձայնվեց նրա հետ. - Նստեք, ես և Էդը կանենք ամեն ինչ. Բոլորը լռեցին: Էդը վերցրեց կացինը, իսկ Դեյվը դանակը: Դանդաղ քայլերով նրանք մոտեցան դռանը: Հարվածները չէին դադարում: Երբ Էդը պտտեց կողպեքը, ձայները դադարեցին: Եվս մեկ պտույտ: Դուռը բացվեց: Էդը ցանկացավ հարվածել կացնով, սակայն վերջին պահին կանգ առավ: Նըա առջև Ստյուարն էր. - Ստյու? Խփնվել ես ինչ է? Միթե դժվար էր դռան ետևից ասել, որ դա դու ես? - Վերջ Էդ ձայնդ կտրիր: Ես 2 նորություն ունեմ, լավ և վատ: Որից սկսեմ? - Սկսիր վատից - Ինձ հետ 2 տղա եմ բերել, Բենն ու Ալանը: Խնդիրն այն է, որ նրանք լուրջ վնասվածքներ ունեն: Նրանց չեն վնասել արարածները, ուղղակի այն ավտովթարի մասնակիցներից են նրանք: Տանը վերքերը մշակող միջոցներ կան? - Այո իհարկե: Եկեք ներս տղաներ Նրանք առաջացան, ողջունեցին բոլորին և նստեցին անկյունում գտնվող աթոռներին: Սառան սիրալիր գտնվեց և նրանց հրավիրեց սեղանի մոտ: Ստյուարտն ու Էդն առանձնացան. - Արդյոք կարելի է վստահել նրանց? - Ես նրանց ճանաչում եմ, Էդ, մի անհանգստացիր - Իսկ որն էր լավ նորությունը? - Տեսնում ես պայուսակները? Մեջը սնունդ է, 5 հատ "Մակարով" տեսակի ատրճանակ և դեղահաբեր - Հիանալի է: Որքան հնարավոր է պետք է ուժեղացնենք պաշտպանությունը. Սառան բերեց բինտեր և յոդ: Կատրինայի օգնությամբ նրանք վերամշակեցին նորեկների վերքերը և բինտով կապեցին: Այդ ամենից հետո բոլորը հավաքվեցին սեղանի շուրջ և սկսեցին քննարկել հետագա պլանները... Շարունակելի
177
Իրավիճակը թեժանում էր...Արարածները քառակի անգամ շատացել էին...4 կողմից կրակոցներ էին լսվում և ամենուրեք արյուն էր... Երեխաները աշխատում էին մաքսիմալ արագ քայլել: Մի խանութ նշմարվեց Թոմի տեսադաշտում և նա իսկույն բացականչեց. - Եկեք մտնենք, գուցե կարողանանք սնունդ կամ զինամթերք գտնել - Իսկ դա վտանգավոր չէ?- հարցրեց Կատրինան - Վտանգավոր է թե անվտանգ, դա էական չէ: Պետք է փորձենք: Բոլորը սկսեցին պտտվել խանութի շուրջը, որպեսզի ներխուժելու ճանապարհ գտնեին: Մուտքը փակեր և հնարավոր չէր այն բացել. - Հեյ~ օդափոխության խցիկը բաց է,- բացականչեց Ստյուարտը: Թոմը հարցրեց. - Շատ լավ, իսկ ով ու ինչպես է մտնելու? - Ես կմտնեմ,- պնդեց Դեյվը - Ոչ,- ընդհատեց Ստյուարտը,- Ես կմտնեմ: Դու այսօր բոլորից շատ ես տանջվել Դեյվ - Հմմմ...Լավ Ստյու: Մենք քեզ կօգնենք հիմա: Թոմ, Էդ, եկեք: Նրանք Ստյուարտին բարձրացրին և նա կարողացավ մտնել խցիկ, որի միջով առաջ շարժվեց ու հայտնվեց խանութում: Նա գտավ բավականին մեծ քանակությամբ սնունդ և սկսեց լցնել պայուսակները դրանցով: Ետին դուռը, որը գտնվում էր Ստյուարտի մեջքի ետևում, անսպասելիորեն բացվեց և միջից դուրս եկավ արարածներից մեկը ու նետվեց նրա վրա: Ստյուարտը ամեն կերպ փորձում էր դիմադրել, սակայն արարածը ավելի ուժեղ էր և գնալով մոտենում էր նրա դեմքին: Չգիտես ոնց, բայց Ստյուն ձախ կողմում ապակու կտոր նկատեց, վերցրեց այն ու խրեց արարածի գլխի մեջ, սպանելով նրան: Հավաքելով իրերը և սրբելով արյունը դուրս եկավ ետին մուտքով: Շրջելով տարածքում հասկացավ, որ դասընկերների մոտ գնալը երկար կտևի: Դիմացը բարձր պատ էր, որի ետևում ընկերներն էին: Նա բացականչեց. - Հեյյ~ ես գցում եմ պայուսակները ձեր կողմ: Վերցրեք և գնացեք, ես մի փոքր ուշ կմիանամ: Նա գցեց պայուսակները, երեխաները վերցրին և պատրաստվում էին գնալ, սակայ փողոցի մյուս կողմից նրանց վրա սկսեցին գալ մոտավոր 30 արարած: Նրանք արագորեն սկսեցին հեռանալ խանութի մոտից և հաջողությամբ փախան արարածներից... 12:39 Նրանք հասան Սառայենց տան մոտ: Այն ամենամոտիկն էր իրենց գտնվելու վայրից: Էդը նկատեց, որ հարևանությամբ գտնվող տան դուռը փորձում էին կոտրել 4 արարած: Թոմն ու Էդը հասկացան, որ ներսում մարդ կա և որոշեցին օգնության հասնել: Էդը գետնին ընկած և մեռած արարածի գլխի մեջ կացին տեսավ և վերցրեց այն: Թոմն իր հերթին դանակ վերցրեց Դեյվից և նրանք արագ գնացին տան ուղղությամբ: Դեյվը որոշեց շեղել արարածներին, որպեսզի տղաները կարողանան նեյտրալիզացնել նրանց: Դեյվն ամեն ինչ ճիշտ արեց: Էդը միանգամից գործի անցավ: Կացինը խրեց արարածներից մեկի գլխի մեջ, իսկ մյուս ձեռքով, որում դանակ կար, կտրեց մյուսի վիզը: Թոմը դանակով կարողացավ շարքից հանել կենդանիներից մեկին, սակայն մյուսը հարձակվեց նրա վրա: Թոմը ցանկացավ դանակով պատռել արարածի վիզը, սակայն չէր ստացվում: Էդը նկատեց, որ Թոմը վտանգի մեջ է: Կարճ մտածելուց հետո, վախենալով նետեց կացինը: Այն խրվեց արարածի գլխի մեջ և տապալեց նրան: Հանկարծ դուռը բացվեց... Շարունակելի...
176
Ռապիդ Սիթի, Հարավային Դակոտա 09:11 Կրակը գրեթե ամբողջովին պատել էր ճանապարհը...Ամենուրեք քաոս էր տիրում...Երկինքն ամպամած էր... Մարդկանց աղաղակներից Թոմն ուշքի եկավ: Տեսնելով Սառային' արյունոտված և անգիտակից, նա դժվարությամբ մոտեցավ նրան. - Սառա...Արթնացիր. Մի քանի անգամ կրկնելուց հետո, Սառան բացեց աչքերը ու կցկտուր ձայնով ասաց. - Թոմ, ինչ է այստեղ կատարվում? - Մենք ավտովթարի ենք ենթարկվել: Ես չգիտեմ ինչ է կատարվում դրսում, բայց ապահովության համար անհրաժեշտ է արթնացնել մնացածին: Թոմը գործի անցավ, մինչ Սառան փորձում էր վեր կենալ: Ամենքին արթնացնելուց հետո՝ դռան հատվածում ձայներ լսվեցին: Այն բացվեց և ներս մտավ FBI-ի աշխատակիցը: Բոլորին սկսեցին օպերատիվ կերպով դուրս հանել ավտոբուսից: Դուրս գալու ընթացքում Սառան հարցրեց. - Որտեղ են Առնոլդն ու Միստեր Բոբին? Հարցը մնաց անպատասխան... Վիրավորներին պառկացրին պատգարակների վրա, իսկ համեմատաբար կայուն վիճակում գտնվողները ոտքով գնացին դեպի շտապօգնության մեքենայի կողմ: Սառան, Թոմը, Ստյուարտը, Էդգարը, Կատրինան և Դեյվիդը հայտնվեցին նույն մեքենայում: Շտապօգնության աշխատակիցն արդեն փակում էր դուռը, սակայն ինչ-որ մեկը նրան ետ քաշեց: Նրա դեմքը դեֆորմացված էր, իսկ ձեռքերն արյունոտված: Այդ արարածը աշխատակցին գցեց գետնին և կծեց նրա վիզը: Երեխաներն այդ ամենը տեսնելով սարսափեցին և դուրս եկան մեքենայից: FBI-ի աշխատակիցը սպանեց այդ արյունարբու հրեշին, դիպուկ կրակոցով: Անվտանգության աշխատակիցները ամբողջովին փակել էին փողոցը և ոչնչացնում էին յուրաքանչյուր մոտեցողին: FBI-ի աշխատակիցը տեսնելով երեխաներին, նրանց տեղափոխեց բեռնատարների մոտ, որոնք պատնեշ էին հանդիսանում: Հանկարծ դրանց ետևից դուրս եկավ այդ արարածներից մեկը և հարձակվեց Ստյուարտի վրա, սակայն Էդգարն ու Դեյվը փրկեցին դասընկերոջը: Աշխատակիցը սպանեց արարածին հերթական կրակոցով և չնկատեց, որ երեխաները փախել են: Տեսնելուն պես որոշեց այլևս չփնտրել նրանց և վերադարձավ առաջին գիծ: Խառնաշփոթ էր...Ահաբեկված ամբոխը վազում էր անդադար...Զինվորական ուղղաթիռները վերևից նեյտրալիզացնում էին բոլորին, որպեսզի վարակը չտարածվեր: Երեխաներին հաջողվեց անվնաս մնալ: Ճանապարհին նրանք հանդիպում են Միսս Բրաունին իր դստեր՝ Ստեֆանիի հետ: Նրանք ապրում էին Սառայենց հարևանությամբ: Երեխաները և Միսս Բրաունը մտան զինամթերքի խանութ: Այնտեղ միայն դանակներ էին մնացել: Էդգարն ու Դեյվը մեկական վերցրին: Արդեն բոլորը պատրաստվում էին դուրս գալ, սակայն արարածները փակել էին մուտքը: Առանց ժամանակ կորցնելու նրանք վազեցին դեպի ետին մուտք: Արագորեն մեկը մյուսի հետևից բոլորը սկսում էին դուրս գալ: Միսս Բրաունը մնաց վերջում: Նա ցանկացավ դուրս գալ, սակայն արարածները հարձակվեցին նրա վրա: Ստեֆանին նետվեց առաջ, որպեսզի փրկի մորը, սակայն Դեյվը թույլ չտվեց նրան: Միսս Բրաունը բղավեց. - Փախեք, մի մնացեք այստեղ~ Երեխաներն արագորեն հեռացան: Ստեֆանին շրջվեց և արցունքոտ աչքերով տեսավ, թե ինչպես է իր մայրը մահանում...Ծնկաչոք եղավ ու սկսեց լաց լինել: Արարածները լսեցին այդ գոռոցը և սկսեցին մոտենալ նրանց: Բոլորը սկսեցին փախչել բացառությամբ Ստեֆանիի: Չէր կարողանում ոտքի կանգներ: Դեյվը կանգ առավ, մոտեցավ նրան և ասաց. - Չեմ կարծում, որ քո մայրը կցանկանար, որպեսզի մնայիր: Վեր կաց, արագացրու Ստեֆանի: Մեծ դժվարությամբ ոտքի կանգնեց ու սկսեց վազել: Հայտնվեցին երկու բեռնատարների մոտ և որոշեցին դրանց արանքով անցնել, սակայն Ստեֆանին չհասցրեց: Արարածները բռնեցին նրան և մասերի բաժանեցին: Մոտավորապես 10 րոպե վազելուց հետո երեխաները կանգնեցին: Դեյվը շնչառությունը վերականգնելուց հետո ասաց. - Գուցե նա փրկվեց հետագա տանջանքներից: Հիմա նա իր մոր հետ է... Թախիծ կար Դեյվի ձայնի մեջ: Ուժերը վերականգնվեցին: Երեխաները շարունակում են ճանապարհը... Շարունակելի...
378
Սառան լրջացավ. - CNN-ի ուղիղ եթերում մենք այս պահին հետևում ենք, թե ինչ իրավիճակ է տիրում Ռապիդ Սիթիում: Ինչպես գիտենք ժամը 07:45 տեղի ունեցավ աննկարագրելի մեծ մասշտաբով ավտովթար, որի արդյունքում միմյանց բախվեցին ավելի քան 30 ավտոմեքենա: Ըստ որոշ տվյալների պատահարի պատճառը տարօրինակ տեսք ունեցող մարդն էր, ով անսպասելիորեն հայտնվեց երթևեկելի գոտում: Նախնական տվյալներով ունենք 6 զոհ և ավելի քան 20 վիրավոր: Մոտակա զարգացումների մասին քիչ անց. - Թոմ ես վախենում եմ - Մի անհանգստացիր Սառա ամեն ինչ նորմալ է - Նորմալ? Դու իրոք մտածում ես, որ դա նորմալ է? Իսկ քեզ չի մտահոգում, որ դա դեպի դպրոց տանող ճանապարհն է? - Սառա, ոստիկանությունը այնտեղ է, վստահ եմ, նրանք կկարգավորեն ամեն ինչ. Հանկարծ ձայն է լսվում դրսից. - Հեեեեյ. Թոմ, Սառա արագացրեք, մենք չենք պատրաստվում երկար սպասել ձեզ - Սա Ստյուարտնի ձայնն է: Ավտոբուսը ժամանել է, արի գնանք,- ասաց Սառան: Նրա ձայնի մեջ վախ կար: Թոմը վերցրեց պայուսակները և նրանք դուրս եկան տնից: Սառան նստած էր ամենավերջում, բոլորից առանձին: Տեսնելով քրոջ մտահոգ վիճակը Թոմը մոտեցավ նրան. - Սառա խնդրում եմ վերջացրու: Մենք չենք ուշանա դպրոցից ես վստահ եմ - Թոմ, քեզ թվում է, որ ես դպրոցի պատճառով եմ մտահոգված? Ամենևին. ով էր այդ տարօրինակ մարդը? Ինչ էր այնտեղ կատարվում? Զոհերի մասին չեմ ցանկանում խոսալ ընդհանրապես. Թոմը լռեց: Չէր կարողանում պատասխան գտնել: Անցավ 10 րոպե վերջին դիալոգից: Ավտոբուսը հասավ դեպքի վայր: Առնոլդը բացականչեց. - Հեյ, նայեք այս կողմ. Բոլորը շեղվեցին իրենց գործերից և նայեցին պատուհանից դուրս: Կրակը և խիտ մոխիրը փակել էր ամբողջ ճանախարհը: Վարորդը' Միստեր Բոբին սկսեց գցել արագությունը: Նրանք դանդաղ անցնում էին խաչմերուկով: Հանկարծ ձախ կողմից մեքենայի ազդանշան լսվեց: Բոլորը թեքվեցին այդ կողմ: Մոխրի միջից ամբողջ արագությամբ ավտոբուսի վրա էր սլանում FBI-ի մեքենան... Շարունակելի...
392
Ռապիդ Սիթի, Հարավային Դակոտա: 07:30 Թոմը կանգնած հայելու առջև, ինչ-որ հարցի շուրջ է մտահոգված: Պատուհանից երևում է Ռաշմոր լեռը. - Միթե հաճելի չէ, երբ տանը 2 շաբաթ առանց ծնողների ես անցկացնելու? Թոմի ձեռքից ընկավ սանրը: Նա կռացավ, բարձրացրեց և շրջվելով ասաց. - Դու միշտ հայտնվում ես անսպասելիորեն Սառա: Այո, իհարկե հաճելի է: Պատկերացրու, թե ինչ խնջույքներ կարող ենք կազմակերպել մեր ընկերների հետ - Խնջույքներից խոսելու փոխարեն ավելի լավ է արի նախաճաշենք, որպեսզի չուշանանք դպրոցից - Ատում եմ դպրոցը Սառա - Ուղղակի լռիր և անցիր խոհանոց,- ասաց Սառան ծիծաղելով - Որոշել ես լինել տան գլխավորը? Չի հաջողվի - Դեռ կտեսնենք Նրանք անցան խոհանոց: Թոմը նայեց սեղանի կողմ և ասաց. - Դու ես պատրաստել? - Ոչ Թոմի ես ուղղակի երեկվա սնունդն եմ տաքացրել - Գիտեմ Սառա, գիտեմ,- ասաց Թոմը քմծիծաղով, այնուհետև միացրեց հեռուստացույցը և սկսեց թերթել ալիքները. - Նորություններ, սերիալ, սպորտ, կրկին նորություններ: Օ "Rick & Morty" մուլտֆիլմն է - Թոմ ետ տար դեպի նորություններ - Դե լավ Սառա մի եղիր այդքան ձանձրալի - Թոմ մի վիճիր: Այնտեղով կարևոր լուր էին հայտնում: Թոմը քթի տակ ինչ-որ բան ասելով փոխեց ալիքը... Շարունակելի...
546