Литературный портал

Автор поста

Աշնան Կարոտով

Ձմեռվա շնչով, անկյունում նստած,
Աշնան կարոտով է սիրտս լցված...
Սառած, քարացած, տեղ-տեղ կոտրված...
Հոգիս դատարկ է...Գույներ կարոտած...

Երեք ամիս...Իննսունմեկ օր
Տերևաթափներ, անձրևներ օրեցօր...
Օրեր, որոնք մտքումս են միշտ...
Երեք ամիսներ...Ամիսներ անվիշտ

Դեռ կա յոթ ամիս, դանդաղ ընթացքով,
Գարունն է առջևում իր վառ գույներով:
Ամառը հաջորդիվ, իր շոգ օրերով:
Եվ ահա աշուն...Անձրև ու զով...

Ինչու՞ է կարոտս այսքան տանջալից...
Ինչու՞, ա՜խ, ինչու՞...Կասեմ ինքս ինձ...
Ինչու՞ է ձմեռը այսչափ անտանելի...
Երեք ամիսներ...Ամիսներ ցավալի...

Դրսում դեռ ձմեռ է...Բուք է ուժգին...
Աշուն է տենչում իմ դատարկ հոգին...
Տերևթափներ...Երանգներ անգին...
Աշնան կարոտով...Կարոտով սրտագին...

Создано 01.02.19 17:22
Автор: Դավիթ Համբարձումյանց
139
Безымянный 17:47 01.02.19
Xrashq ban e :D
Безымянный 17:47 01.02.19
Dzer pes xrashk :D
Безымянный 12:05 02.02.19
Ու էդպես կարոտով էլ ապրում ենք