Դու պատժում ես անմեղներին: Ազնիվ ու մաքուր հոգիներին դու շնորհում ես վիշտ ու տարաբախտություն, որ այդպիսով պահպանես էս անիծյալ աշխարհի հավասարակշռությունը, որ մարդիկ կարողանան սիրել, ուրախանալ, կարոտել, խղճալ:
Այդ տառապյալ հոգիները մեր շուրջն են, նրանք ապրում են իրենց մարմնի վրա զգալով ճակատագրի նետահարումը, բայց դիմանում ու չեն հանձնվում այնքան մինչև ճակատագիրը ինքն է որոշում, որ հերիք է: Նրանք հենց դրա համար էլ ընտրված են, որ չեն հանձնվում ու խոնարհաբար տանում են իրենց խաչը առանց մեղադրելու ոչ ոքի:
Դու ինձ ու իմ ընտանիքին ևս ընտրեցիր այդ առաքելության համար, որովհետև մենք ազնիվ էինք: Դու չհարցրիր նախքան աղեղդ ձգելը՝ արդյոք մենք ուզում ենք, թե ոչ, որովհետև գիտեիր՝ մենք բարի ենք, հաստատ չէինք մերժի...