Կյանքում կան պատմություններ, որոնք երբեք ոչ ոքի չես պատմի։ Որքան մթնոլորտը հիշեցի դրանց երբեմնի գոյության մասին դու լռում ես, բարձր լռում։ Հիշում ես, վերապրում, կռվում ու նեղանում ինքդ քեզնից, բայց լռում ես, խորը լռում։ Այնքան բարձր ես լռում, որ լսվում է երակներումդ վեր ու վար անող արյան ձայնը։ Բայց դու լռում ես...
Կյանքում կան մարդիկ, ովքեր երբեք չեն մոռացվում։ Ինչպես չես մոռանա քաղաքիդ դատարկ փողոցները, չես մոռանա ձեր բակի հսկա տանձենին, այդպես էլ նրանց չես մոռանում։ Բայց փողոցները լեփ լեցուն են, տանձենին չկա, մարդիկ էլ...
Չես մոռանում, բայց չես էլ հիշում։ Կամ էլ այնքան ես հիշում, որ մոռանում ես մերթ ընդ մերթ մոռանալու մասին...խճճվեցի...
Մտքերս էլ են երբեմն խճճվում, անցյալից գնում եմ դեպի ապագա, վերադառնում ներկա, աչքերս փակ գնում անցյալ, հետո նորից մեկ շարժումով հայտնվում ներկայում, վազում եմ ապագա ու փախչում անցյալ։ Չհասկացա՞ք...Ուրեմն հաղթող եք։ Կյանքում հաղթող եք, եթե չհասկացաք վերևում գրված և ոչ մի բառի իմաստը, եթե ձեր աչքերի առաջ կինոժապավենի պես չանցավ ձեր կյանքը, եթե չտեսաք ՆՐԱ ժպիտը, ու թե չզգացիք դատարկ փողոցների խլացնող լռությունը։ Հաղթող եք կյանքում՝ կյանքին։
Պինդ կացեք...