Литературный портал

Автор поста

Գիշերում...

Կթողնե՞ս կարոտով, քեզ փարվեմ,
Քեզ սիրե՜մ, երկնքո՛ւմ սավառնեմ։
Բո՛ւյր առնեմ, քո կաթոտ մարմնից,
Ինչո՞ւ ոչ, թո՛ղ հարբե՜մ այդ բույրից։

Թույլ կտա՞ս համբուրեմ շուրթերդ,
Հագենա՜մ քո կրքոտ համբույրից։
Խենթացած, քեզ փարվե՛մ գիշերը,
Գիշերս՝ լույս առնի հենց քեզնից։

Քեզ թույլ տամ, իմ եսը կործանե՜ս
Քո գրկո՛ւմ, ամեն բան մոռանա՜մ։
Ողջ գիշեր, մարմինս վերծանե՜ս...
Կրքասպա՛ն քեզ համար, կդառնա՜մ
Создано 11.08.18 09:57
© Все права защищены
202
Միլեն 10:10 11.08.18
Ուղղակի հրաշք էր
Ան Խաչատրյան 10:42 11.08.18
Շնորհակալ եմ շատ))))
Ինգա 11:10 11.08.18
Տաղանդս
Ան Խաչատրյան 11:26 11.08.18
Իմ Ինգա՜❤