Литературный портал

Մի բուռ երջանկություն

Ինձ շատ բան պետք չէ այս կյանքում՝
Ուզում եմ միայն տիրի խաղաղություն,
Սրտումս լինի հանգստություն,
Հենց սա է կոչվում ՝ երջանկություն։

Եւ պարտադիր չէ լինել բախտավոր՝
Նայե՜ք կյանքին դրական աչքերով,
Վերաբերվե՜ք մարդկանց հարգանքով՝
Քնելու համար հանգիստ հոգով։

Եւ կիրականանա ահա ցանկությունս՝
Կլցվի մեծ ցնծությամբ սիրտս,
Կկորչեն վատ մտքերս՝ տխրությունս,
Եւ դա կլինի մի բուռ երջանկությունս։

Անուշ Գրիգորյան
քաղաք Պուատիե, Ֆրանսիա
26/08/2018
Создано 26.08.18 17:24
© Все права защищены
194