Литературный портал

Автор поста

«Անհիմն մտորումներ» շարքից

Կյանքը ի ցույց է դնում մարդկային հոգեկերտվածքի ամենախարխուլ ճեղքերը և ստիպում  հասկանալ, որ հաճախ մեր հզորության, խելքի, ջանասիրության և այլ վեհ արժեքների շղարշի տակ թաքնվում է մի թուլամորթ էակ, որը, հասարակության անհիմն''զառանցանքների'' և դրանց հետևանքով մեր ներսում զգացնունքային բռնկումների ու զեղումների ծայրահեղ շիկացման պայմաններում կոտրում և ոջնջացնում է այն բոլոր նպատակներն ու իղձերը, վեհ գաղափարներն  ու զգացմունքները, որ երբևէ եղել են:Մեկ մարմին, երկու էակ․ սևի և սպիտակի, հոգու և մարմնի մշտական պայքար։ Տարբերվելը որքան վախ է, նույնքան էլ՝հետաքրքրություն, որքան ձգտում կա դրա մեջ, նույնքան` կյանքի նկատմամբ անհագ ծարավ: Մենք դեռ չծնված արդեն իսկ տարբերվում ենք իրարից: Սկզբում սեռով, ապա անհատական զարգացման ընթացքում ձեռք բերված մի շարք հատկանիշներով: Հայտնվելով կյանքի խաղատախտակին և որոշ չափով ազատվելով պաշտպանիչ այն կարծր թաղանթից, որ ստեղծում են մեզ համար ծնողները` մենք ստիպված ենք լինում անզիջում պայքար մղել և կատարել բնական ընտրություն` լինել կամ հալածվող, կամ հալածող: Բայց ցանկացած կանոնից կան բացառություններ`մարդիկ ովքեր չեն փորձում խաղալ ինչ-որ դեր, կրել դիմակներ և գործել կյանքի թելադրանքով: Նրանք ապրում են և ներկայանում աշխարհին որպես վառ անհատականություններ: Հիմնականում նման մարդիկ բաժանվում են երկու խմբի՝ նրանք, ովքեր արհամարհվել են շրջապատի կողմից իրենց կյանքի որոշակի փուլում. տարբերվելը նրանց համար պաշտպանվելու, ինչ-որ տեղ նաև ինքնահաստատվելու միջոց է, կան նաև անձինք, ովքեր, իսկապես, աշխարհն ընկալում են յուրովի և արտաքին տեսքի միջոցով, աշխատում են այն արտահայտել:Կարծում եմ յուրաքանչյուրիս մեջ էլ ապրում է այդպիսի մի խեղկատակ, բայց մենք, մեծամասամբ, առաջնորդվելով բանականությամբ և զսպելով մեր զգացմունքները, նախընտրում ենք միապաղաղ, բայց հաստատուն ներկան, քան վառ, բայց անորոշ ապագան։Իսկ ո՞րն է ճիշտը, կարծում եմ յուրաքանչյուրի համար այն անհատական է։ Կարծում եմ ինքներս մեզ հասկանալու համար  պետք է լռել և ականջալուր լինել ներքին ձայնին, որը արթնանում է մեր մութ կողմերի դեմ էլ ավելի ահարկու մենամարտ տալու:
Создано 16.03.19 12:20
© Все права защищены
149