Դու հայտնվեցիր ինչ-որ երազի մեջ, իսկ առավոտյան՝ ես քո հանդեպ, պատասխանատվություն զգացի։ Պարտավոր եղա, քեզ իմ մեջ կրել, քեզ չիմանալո՜վ... Եվ սովոր եղա՛ ներկայությանդ.... Ձեռնամուխ եղա, քեզ իմ երազից՝ ես չ՛վտարել, այլ այն զարդարել քո գոյությունով... Մեղավո՜ր եղա, հազար աչք փակած, իմ երազներից՝ ներումս հայցել. Որ չեմ նկատում, ինչ քեզ եմ տեսել... Սովորականից շա՜տ ես հարկավոր, դու՛ իմ կարևո՜ր ... Միայն ցավում եմ, որ ես քեզ ունեմ՝ երազի տեսքով, ժամանակավո՜ր....
183
Մի խնդրանք ունեմ, Այդ իրավունքը Ես չունենալով։ Չպահանջելո՛վ քեզանից ոչինչ... Ես մի <<Դարդ>> ունեմ, Արևագալին։ Առավոտներս՝ Չի՜ լինում, բարի։ Մի՛ խոսիր ինձ հետ, Մի ասա, ոչի՜նչ Միայն ինձ գրի՛ր Խոսք, ոգևորիչ։ <<Բարև>> ինձ ասա Ամեն առավոտ։ Որ բացվող օրս՝ Չլինի՛ աղոտ... Կամ օրվա վերջում Ինձ բարին մաղթիր Չնայած... միթե՞ Անքեզ, գիշերս՝ Պիտի լուսանա... Քեզ խնդրանք ունե՜մ. Այդ իրավունքը՝ Ես չունենալով... Անկարոտ ինձ թող, Բարեմաղթանքիդ Մի Բարև խոսքիդ։ Կարոտ մի՛ բաշխիր Արհամարհանքի...
87
Թե՛ հռչակել ես, դու քեզ դատավոր, Եվ դատել գիտես, մե՛ղքը բոլորի, Դատի՛ր և սերս, կյանքում մենավոր, Թե՛ մեղք կգտնես՝ կալանավորիր։ Թե՛ հռչակել ես, դու քեզ թագավոր, Ու սազական չէ՛ մեղսունակը քեզ, Ծառա դարձրո՛ւ սե՜րս մեղավոր, Չ՛հնազանդվեմ՝ կախահան հանիր։ Թե՛ հռչակվել ես, ամենակարո՛ղ, Անզոր լինելով, ինքդ քեզ, դատել... Խնդրի՛ր մեկ ուրիշ, ազնիվ դատավոր, Խնդրի՛ր թող սերդ, անդունդից՝ փրկեն.... ։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։
165
Եթե հրաշագործ լինեի, կստեղծեի մի աշխարհ, որտեղ, զգացմունքները, չէի՛ն կրի՝ << Սեր >> անվանումը։ Չգիտե՜մ ի՞նչ կկոչեի, բայց նման կերպ, կանվանեի միայն ՄԵՐԸ։ Իմը և քո՛նը, կարարեի՛ աշխարհիս երեսին։ Կկերտեի՛ ընդհամենը, սիրո մի վառ օրինակ՝ ինչպիսիք լինում են գրքերում։ Կստեղծեի՛ <<Գրքի>> իրական բնօրինակը։ Սկզբում քեզ կհորինեի, իսկ հետո... Շունչ կտայի կերտածիս, որ զգացմունքներս՝ իրա՜ր խառնվեն, իրական լինեն, որ մեր սրտերը՝ անզորությունից, կրքից խեղդվեն։ Եթե ես հրաշագործ լինեի, կստեղծեի միայն ինձ, որ սերդ՝ ուրիշ ոչ մեկի դու չնվիրես.... Կամ ճի՛շտ հակառակը... կստեղծեի անսեր հասարակությունը, որ եղած սիրուց՝ չագահանայի՜ն... ___________________________________
241
Սուրճիս մեջ, լիքը սե՜ր եմ շաղ տվել, Աշխարհի սե՛րը, որ քեզ պիտի տամ։ Բայց բաժակիս մեջ, շողք է հայտնվել, Եվ վախենու՛մ եմ, քեզ չհասցնեմ տալ։ Քաղցրի փոխարեն, զգացմունքեր են Դառնության համը՝ հաստատ, չես զգա։ Իսկ մեջն հայտնված, անիծյալ ստվերը՝ Լուռ կանհետանա՜ երբ քո շու՛նչը զգա.... ____________________________________
85
Քեզ դուր են գալիս, քո մասին գրված տողերը... Այնպես ես ժպտում, գրերիս վրա, ասես հե՛նց այդպես, դու սիրե՜լ գիտես։ Կարծես մուսսա չես, այլ իրականություն... Ասես կողքիս ես, այլ ոչ հորինած՝ մի պատկերացում։ Քեզ դու են գալիս, նրանում եղած՝ մեր գրկախառնությունները։ Ջանում ես, երբե՛ք ինձ բաց չթողնե՜լ... Ու դուրեկան են, սառը մատներով դեմքիդ դիպչելը, Ինքդ կարծում ես, իմ ձեռքով գրված՝ իրականություն ես.... Եվ խենթացնու՜մ են, համբույրի մասին գրված տողերը։ Դրանից դրդված՝ համբուրում ես ինձ, ասե՛ս իսկապես, իրական կյանքո՛ւմ, դու ես իմ սրտի, մուսսան ու տերը...
155
Աշուն եմ շնչում, ի՜նչ ուրախությո՜ւն... Տարերքն է դարձել՝ իմ հոգու, սրտի։ Եվ ինձ չի հուզում, ինչ են մտածում, Մարդ է՞լ տարերքից, պիտի ամաչի... Աշուն է դրսում, ա՛յ քեզ խենթությու՜ն, Խելագարվել եմ, իր բյուր գույներից, Դո՛ւ մի նրբագեղ, վառ նկարչություն Դո՛ւ հոգուս երազ, ի լուր աշխարհքի... Աշու՜ն է հոգիս, դու չե՞ս խենթանում, Միթե՞ քո հոգում, վառ գույներ չկա՜ն, Լացը՝ ժպիտին, նա միշտ է խառնում, Անհետացնու՜մ է, գորշությունը նա... ։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։։
199
Ես քեզանից, նեղացել եմ։ Ու քո պատճառով, ատում եմ բոլո՛ր այն բոլոր մարդկանց՝ ովքեր, հայտնվում են իմ ճանապարհին։ Հա՜ նեղացել եմ... այն մանկան նման՝ ում զրկել են մոր, անարատ կաթից։ Ես քեզանից, նեղացել եմ... Հե՛նց քո չտված ինչ_որ բարևից՝ սոված եմ կարծես, սոված քեզանի՜ց։ Ես նեղացե՛լ եմ... Քո սառնությունի՜ց... Աշխարհում եղած՝ կեղծ բազմությունից... Ես նեղացել եմ, և քեզ սիրում եմ, այժմ՝ անտեսվա՜ծ... Գրո՛ղը տանի, դու <<հեչ չես լինում>>, անգամ՝ նեղացած... Ես նեղացել եմ, որ թույլ ես տվել, քեզնից՝ նեղանա՜լ.... ______________________________________
149
Ես մեղք չե՛մ գործել, իմ աշխարհ գալով, Եվ քո ծնվելով՝ դու մեղավոր չես։ Պարզապես, կյանքը՝ բախտ բաժանելով, Մտածել է թե՝ ճիշտ ուղղի կնտրես։ Ես մեղք չե՜մ գործել, իմաստ փնտրելով, Եվ չգտնելո՛վ, այս մեծ աշխարհում։ Դո՛ւ էլ մեղք չունես, որ կյանքը քեզնով, Մեկ ուրիշին է՝ բախտավոր ընտրել....
187
Քեզ նվիրե՞լ են վարդեր, որոնք փշեր չունենան։ Կամ անհոտ լինեն, կամ...անմահ մնան։ Քեզ նվիրե՞լ են սեր, որից բացարձակ, դու հոտ չես առել, Որի փշերից՝ վնաս չես կրել, չե՛ս խելագարվել... Թե՛ նվիրել են, բախտավո՜ր ընկեր, ի՛նձ էլ բաժանիր, Քո հսկա փնջից՝ գոնե մի փոքր, ինձ բաժին հանիր... ................................................................
86
Կթողնե՞ս կարոտով, քեզ փարվեմ, Քեզ սիրե՜մ, երկնքո՛ւմ սավառնեմ։ Բո՛ւյր առնեմ, քո կաթոտ մարմնից, Ինչո՞ւ ոչ, թո՛ղ հարբե՜մ այդ բույրից։ Թույլ կտա՞ս համբուրեմ շուրթերդ, Հագենա՜մ քո կրքոտ համբույրից։ Խենթացած, քեզ փարվե՛մ գիշերը, Գիշերս՝ լույս առնի հենց քեզնից։ Քեզ թույլ տամ, իմ եսը կործանե՜ս Քո գրկո՛ւմ, ամեն բան մոռանա՜մ։ Ողջ գիշեր, մարմինս վերծանե՜ս... Կրքասպա՛ն քեզ համար, կդառնա՜մ
202