Литературный портал

Автор поста

Դու՜

Քեզ դուր են գալիս, քո մասին գրված տողերը...
Այնպես ես ժպտում, գրերիս վրա, ասես հե՛նց այդպես, դու սիրե՜լ գիտես։
Կարծես մուսսա չես, այլ իրականություն... Ասես կողքիս ես, այլ ոչ հորինած՝ մի պատկերացում։
Քեզ դու են գալիս, նրանում եղած՝ մեր գրկախառնությունները։
Ջանում ես, երբե՛ք ինձ բաց չթողնե՜լ...
Ու դուրեկան են, սառը մատներով դեմքիդ դիպչելը,
Ինքդ կարծում ես, իմ ձեռքով գրված՝ իրականություն ես....
Եվ խենթացնու՜մ են, համբույրի մասին գրված տողերը։
Դրանից դրդված՝ համբուրում ես ինձ, ասե՛ս իսկապես, իրական կյանքո՛ւմ, դու ես իմ սրտի, մուսսան ու տերը...
Создано 05.09.18 06:51
© Все права защищены
155