Литературный портал

Автор поста

Հոգնած մտքեր

Ես միշտ սիրել եմ գիշերն ու մտքերս։ Այդ երկուսն ինձ միշտ թվացել են անփոխարինելի սիրելիներ։ Իսկ դրանց համադրությունն առավել հաճելի է թվացել, քան վեճի մեջ ճիշտ դուրս գալը։ Բայց լինում են պահեր, որ վախենում եմ երկուսից էլ, սկսում մեղադրել ուղեղիս։ Կյանքի տեմպին չհասցնելուց վախում եմ ու էդտեղից սկսվում ա հարցերի, վախերի անվերջ շարանը, որը տանում ա պարադոքսի, կամ էլ տենց թվում ա, որովհետև վախում եմ մի քիչ էլ մտածել: Վախում եմ ուղեղիս աշխատանքից, որն արդեն սկսել ա անդադար ալգորիթմներ գծել ու շարժվել(երևի ավելի ճիշտ կլինի ասել շարժել, ի նկատի ունեմ իրագործել ալգորիթմն իմ միջոցով) : Ալգորիթմներից անցնում է if-երով լուծումներ տալուն, բայց ինչ-որ վախը դրանից ավելի մեծանալով գալիս ու break է անում գրվող կոդը: Մինչև հոգնած մարմինս սկսում է ընկալել կատարվելիքը, կոդն արդեն դադարած է լինում իսկ ես ` փոքրիկ չարաճճիս նորից ցիկլով անցնում եմ մտքերիս վրայով, փորձելով մաղել պետքականն իրական կյանքի համար, բայց բացթողումներ եմ թույլ տալիս: Վախը շատ բան է փոխում, իսկ գիտակցելը, որ կյանքն իրոք պարադոքս է մի քիչ տխրեցնում է:
Создано 26.07.18 13:18
© Все права защищены
145