Литературный портал

Автор поста

Ինչպե՞ս ընտրել համակարգիչ ծրագրավորման համար։

Այս հարցը սկսնակ ծրագրավորողների կողմից ամենահաճախ հնչող հարցերից է, քանի որ ցանկացած մասնագիտությունում լավ աշխատանքային գործիքը պարտադիր է։ Ծրագրավորումը նույնպես բացառություն չէ։

Քանի որ մենք բոլորս տարբեր ենք, կարևոր է հաշվի առնել մեր ցանկությունները գնում կատարելուց առաջ։ Այս գրառման մեջ կփորձեմ պատասխանել այն հարցին, թե ինչպե՞ս ընտրել laptop, ի՞նչ տեսակներ կան և ինչպե՞ս տարբերակել նրանց։

OS (Operating System)
Սա այն առաջնային հարցերից է, որ սովորաբար առանձնակի ուշադրություն չի գրավում։ Հիմնական ընտրությունը OS-ների միջև լինում է MacOS, Windows թե linux: Ընդհանուր դեպքում ես խորհուրդ կտամ սկսնակներին ընտրել windows։ Չնայած նրան, որ շատ ծրագրավորողներ նախընտրում են MacOS կամ linux, սկսնակները ավելի հեշտ կհարմարվեն windows OS-ի հետ աշխատելիս, քանի որ այն ավելի ծանոթ կլինի նրանց իր տարածվացության շնորհիվ։
Linux
Երևի թե ամենաբարդ OS-ներից՝ հարմարվելու տեսանկյունից։ Linux-ում շատ հաճախ պետք է լինում աշխատել terminal-ի հետ, որը կարող է լինել ոչ ինտուիտիվ և բարդ սկսնակների համար։ Terminal-ը շատ դեպքերում օգտագործվում է նույնիսկ ամենահասարակ գործողությունների համար, օրինակ՝ նոր ծրագրեր install անել։ Սակայն, չնայած իր բարդությանը, այս OS-ը ամենաշատ ազատությունն է տալիս user-ներին։

MacOS
Unix shell-ի վրա գրված, երևի թե ամենագեղեցիկ ու հարմարավետ OS-ը։ Սա ավելի հարմար է սկսնակների համար, քան linux-ը և որոշ չափով ապահովում է այն ամենը, ինչ տալիս է linux-ը։ Սակայն այս OS-ը ունի շատ մեծ մինուս՝ այն միայն հասանելի է Apple-ի պռոդուկտների համար, որոնք բավականին թանկ են մյուսների հետ համեմատած։

Windows
Ամենատարածված OS-ը։ Չնայած իր վատ համբավին՝ վերջին տարիներին widnwos-ը դարձել է ավելի “Developer friendly” այն իմաստով, որ բավականին շատ գործիքներ շատ ավելի հեշտ և ինտուիտիվ են դարձել windows-ի համար։ Այս ամենին գումարվում է նաեւ այն, որ սկսնակները կարիք չեն ունենա 0-ից սովորել, թե ինչպես օգտվեն իրենց OS-ից։

Ճիշտ specification-ների (պարամետրերի) ընտրություն
Շատ կարևոր է հասկանալ, թե ի՞նչ պարամետրեր են անհրաժեշտ աշխատանքի համար։ Այս ընտրությունը մեծամասամբ կախված է աշխատանքի տեսակից, և թե ինչ ծրագրեր են օգտագործվելու։ Օրինակ, web ծրագրավորողներին շատ հաճախ պետք է օգտվել Adobe Photoshop ծրագրից, որը շատ ռեսուռսատար ծրագիր է և պահանջում է ամենաքիչը Core i5 պռոցեսոր և 8gb RAM հիշողություն: Ընդհանուր դեպքում ես խորհուրդ կտամ ընտրել այնպիսի laptop-եր, որոնք կունենան Core i5 պռոցեսոր՝ 8-րդ սերունդ կամ բարձր (մոդելի համարը պետք է սկսվի 8 հազարով կամ ավելի բարձր, օրինակ՝ core i5 8300h), 8 gb ram ու 128 gb հիշողություն։ Կարևոր է ուշադիր լինել հիշողության տեսակին։ Պարտադիր ուշադրություն դարձրեք, որ այն լինի SSD, ոչ թե HDD: Արագությունների մեջ տարբերությունը այս երկու տեսակ հիշողությունների միջև ահռելի է։ Ինչ վերաբերվում է Graphics Card-ին, եթե դուք չգիտեք ինչ graphics card է ձեզ հարկավոր, ձեզ հավանաբար այն պետք չէ։ Բացի նրանից որ graphics card-ը կարող է մեծ ազդեցություն ունենալ արժեքի վրա, այն հիմնականում չի օգտագործվում ծրագրավորման մեջ /բացառությամբ խաղային ծրագրավորողների/։
Կարող եք գնել նաեւ ավելի բյուջետային տարբերակ։ Եթե օգտագործվող ծրագրերի ցուցակում միայն editor-ն է, հնարավոր է նաև աշխատել core i3, 4gb ram-ով։ Սակայն հետագայում այսպիսի laptop-երը կարող են դանդաղել ավելի ծանր գործիքներ օգտագործելու պատճառով։
Շատ կարևոր է նաև ուշադրություն դարձնել trackpad-ին և keyboard-ին։ Մի՛ գնեք laptop, մինչև չհամոզվեք, որ այս երկուսը հարմար են ձեզ օգտագործման համար։

Օգտակար նյութեր։
Տարբերությունը intel և ryzen պռոցեսորների միջև՝ https://www.pcworld.com/article/3403018/intel-core-vs-amd-ryzen-which-offers-the-best-bang-for-buck.html

Օրինակներով համեմատություններ laptop-ների միջև՝ https://www.youtube.com/watch?v=rNy1tg1p3xg

Ի՞նչ է RAM-ը https://www.computerhope.com/jargon/r/ram.htm#:~:text=RAM. Alternatively referred to as main memory, primary,DRAM, which is a type of memory module.
Создано 10.12.20 13:48
Автор: Levon Asatryan
Ссылка не ресурс
632