Литературный портал

Автор поста

Նեռվեռ Մաս 1։ Նմանություն

Գնալով ավելի եմ համոզվում, որ մարդիկ ուզում են փոխել իրենց շրջապատող մարդկանց՝ հագնվելու առումով, խոսալու առումով, մտածելու ու այլ առումներով։ Բայց էս ամեն ինչում վատն էնա, որ մարդիկ ուզում են փոխեն ոչ թե իրենց, այլ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ։ Մարդիկ չեն հասկանում, որ իրենց շրջապատող մարդիկ իրենց արտացոլանքն են և ցանկության դեպքում կարելի է ուղակի չնմանվել նրանց և փոխվել անձամբ։ Բայց մարդիկ սովոր են իրենց հարմարավետության զոնայի մեջ մնալ և ոչ մի քայլ չանել դեպի ազատություն։ Այդպիսի մարդիկ իմ շրջապատում շատ են, դրանցից մեկը քույրս է, որը այս տողերը գրելիս "գաղտագողի՝" ընթերցում է դրանք։
Ինձ հետաքրքիր է՝ Նա, մնացած հարազատներս կամ առհասարակ բոլորը գեթ մեկ անգամ հարցրել են իրենք իրենց՝ "Ո՞րն է ՒՄ կյանքի ԻՄԱՍՏԸ"։ Երբ նրանք այդպիսի հարց սկսեն տալ իրենք իրենց՝ նրանք մի քայլ կմոտենան ազատ մտածելակերպին և իրական ԿՅԱՆՔԻՆ։ Ցավոք մարդկանց մեծամասնությունը ապրում է "Ինկուբատորի" տրամաբանությամբ կամ էլ " Ստրկատիրության", լինում է, որ այդ երկու տրամաբանություններն էլ միանում են և ստեղծում են ավելի անիմաստ և մնացածի կյանքին նմանվող կյանքի իմաստ։
Իսկ ո՞րն է "Ինկուբատորի" կամ "Ստրկատիրության" տրամաբանությունների որակավորումը։
"Ինկուբատորի" Տրամաբանություն։
Այս տրամաբանության տեր մարդիկ մտածում են իրենց սեռական օրգաններով՝ չմտածեկով ծնող լինելու ՈՌԻ մեծ պատասլանատվությունը։ Նրանց կյանքի իմաստը կայանում է Երեխաներ ծնելու, նրանց "դաստիարակելու", մեծացնելու և նույն "կյանքի իմաստը" նրանց մեջ դնելու մեջ։ Առաջին հայացքից թվում է, թե այդպիսի մարդիկ ապրում են անիմաստ և դա հենց այդպես էլ կա։ Նրանք չունենալով կյանքի իմաստ ծնում են էլ ավելի շատ երեխաներ՝ "կյանքի իմաստ" գտնելու հույսով։
"Ստրկատիրության" Տրամաբանություն
Այս տրամաբանության տեր մարդիկ մտածում են, որ մնացած մարդիկ իրենց պարտավոր են և ծառայում են իրենց՝ իրականացնելով ցանկացած քմահաճույք։ Այդպիսի մարդիկ-ծնողները երեխա են ունենում, որպեսզի "ծերության ժամանակ մի բաժակ ջուր տվող լինի"։ Այդպիսի մարդիկ-մեծերը մտածում են, որ իրենք ունեն անձնական տեղ ցանկացած տրանսպորտում և որ իրենք ցանկացած հարցում ունեն անսխալ պատասխան, իսկ այդպիսի մարդիկ-երեխաները կարծում են, որ իրենց հասակակիցների ինքնագնահատականի հետ խաղալով և սպառնալով նրանք դառնում են ավելի "գողական"։
Ինչևէ երկու տրամաբանություններն էլ սխալ են որպես "կյանքի իմաստ" ընդունելու համար։ Ես ավելի լավ է նախընտրեմ աբսուրդիզմը, քան վերոնշյալ տրամաբանություններից մեկը։
Создано 27.09.18 07:25
© Все права защищены
123