Литературный портал

Սերգէ

Բարև Լիպոֆրենիա!

Լիպոֆրենիա՞, իրական խանգարու՞մ, թե այլ բան։ Տրամադրությանս անկումները զարմանալի են և հանկարծակի՝ անկախ իմ կամքից։ Ըստ իս դա սթրեսսի պատճառով է։ Ես սկսել եմ ավելի շուտ ներվայնանալ՝ ներվայնանալ անիմաստ բաներից։ Ինչքան էլ փորձում եմ կառավարել զայրույթս՝ չի ստացվում։ Անցյալում զայրույթս ինչ-որ մեկի հետ կիսելով կամ ձեռքերս նորից ու նորից պատին հարվածելով էի հանգստացնում՝ ցավը մյուս ցավով զրոյացնելով։ Իսկ հիմա... Հիմա այդ ամենը ինձ էլ չի օգնում, ես անդադար մաշում եմ բռունցքներս պատերի վրա ու անդադար խոսում, խոսում, խոսում՝ ապարդյուն։ Հասել է նրան, որ սկսում եմ մտածել ծխախոտով հանգստանալու մասին՝ վնասելով առողջությունս, փրկեմ ինձ առողջությանս քայքայումից...։ Հետաքրքիրա չէ՞ ընթերցող... ։ Կմտածեի՞ր, որ էդպիսի բան էլ է լինում, երբ մարդ պատրաստ է վնասել իր առողջությանը՝ միայն թե ավելորդ անգամ սթրեսսի չենթարկվի և վնասի արդեն վտանգի տակ գտնվող առողջությունը։ Տարօրինակ ու պառադոքսալ ա հնչում...։ Ահ՝ պռծ էս մասին երևի։ Բառերս գնալով ավելի ու ավելի դժվար եմ իմի բերում ու կազմում իմաստավոր նախադասություն...
169

Իմ Սեքսը...

Իմ ԻԴԵԱԼԱԿԱՆ սեքսը կսկսի համբույրից, իսկ համբույրն իրա հերթին հայացքների երկար բախումից։ Էն, որ կնայեմ ու չեմ ուզենա խոսամ։ Ու աչքերովս կսկսեմ ձգել իրա աչքերը ու մեր գլուխները կհպվեն, շուրթերը...ու մենք արդեն վառվում ենք։ Ամեն մեկս յուրովի փորձում ենք մտնենք էս համբույրի մեջ, ասես սրանով կարողանալու ենք զգացմունքի մինչև վերջին կաթիլը փոխանցել։ Համբույրի ժամանակ մեր ձեռքերը կսկսեն շարժվել մեր մարմիններով։ Պարուրելով մեզ առաջին հայացքից ծիծաղալու գրկախառնությամբ։ Մենք կդադարեցնենք համբույրները ագահաբար մի փոքր օդ շնչելու և նորից շարունակելու համար։ Հետո մենք կտեղափոխվենք անկողին... Անկողնում իմ շրթունքները կծանոթանան քո մարմնի մնացած մասերի հետ նույնպես, իսկ ձեռքերս դանդաղորեն կհանեն քո հագի շորերը։ Դու չես էլ նկատի, երբ մենք արդեն ամբողջովին մերկ կլինենք։ Դու աչքերդ կփակես՝ մտածելով, որ մի մեծ ցավ ես զգալու, սակայն ցավի փոխարեն դու զգում ես հաճույք: Հաճույք, որը պարուրում է քեզ, քո գիտակցությունդ, ենթագիտակցությունդ։ Որոշ ժամանակ հետո չկշտանալով իրարից մենք անցում կանենք և կծանոթանամք պոզաների հետ, որոնք էլ ավելի կրքոտ կդարձնեն մեր ցանկությունները։ Դու ավելի արագ տեմպ կխնդրես, սակայն մի քանի րոպե անց կփոշմանես խնդրանքիդ համար...։ Ահա արդեն երկուսս էլ պարուրված ենք քրտինքով և ասես մնացել է մեկ ակնթարթ օրգազմին։ Բնությանը համաձայն դու ավելի ուշ կհասնես օրգազմի, սակայն այդ ուշն այնքան շուտ կգա, որ նույնիսկ չես էլ հասկանա միաժամանակ էր, թե ոչ։ Այդ ամենից հետո երկուսով մի մուխ կծխենք ու սենյակը կլցնենք ծանր ծուխով։ Որից հետո կմիացնենք մեր սիրած մեղեդին և կպարենք ՄԵՐ պարը։
247

Անքնություն...

4:30...։ Ուշա։ Պետք ա առավոտյան շուտ զարթնել, բայց Ես արթուն եմ։ Պառկած նայում եմ առաստաղին և նորից ու նորից գծագրում իմ հրաշագեղ ապագան կամ վերհիշում անցյալս։ Զգացիք չէ՞ ՝ անցյալիս նկարագրություն չտվեցի, չեմ ուզում խնդիրներից աբսուրդիզմի ուղղին բռնածի տպավորություն թողնել։      Այս պահին լսում եմ Kailee Morgue-ի՝ F K U երգը, խորհուրդ եմ տալիս լսել՝ ատմոսֆերային երգ է, որը կօգնի բառերս ավելի խորը զգալ։ Երբևէ մտածելե՞ք սեփական երաժշտություն գրելու մասին...։ Կարող եք չպատասխանել՝ հռետորական հարց էր։ Երևի չկա մարդ, ով չի ցանկացել տխրել Իր իսկ երգերի տակ կամ ուրախ առիթներն անցկացնել Իր անմիջական մասնակցության միջոցով՝ երգի տեսքով։ Երաժշտությունն ամեն ինչ ավելի պատկերավոր և գեղեցիկ է դարձնում՝ տալիս շունչ ուղեղում հայտնվող կադրերին։ Այդ հույսով էլ միացրել եմ փլեյլիստս, որն օգնում էր ինձ քնել՝ այսօր այն օգնում է մտածել, քանզի քնելն ինձ մոտ չստացվեց։ Երգի մեջ խորանալով տարօրինակ տխրության հոտ եմ առնում, զգումե՞ք...։ Հմմ հնարավոր է ինձ թվաց։      Վերականգնում եմ։          շնչառությունս...։ Առավո՞տ։ Հմմ, քնել էի՞...։ Չէ, Ես չզգացի ինչպես "քնեցի", երևի ուղղակի լուսացավ՝ բնական ա, ժամն արդեն 5:50 ա։ Կլուսանա էլ, "կզարթնեմ" էլ։
117

Նեռվեռ Մաս 1։ Նմանություն

Գնալով ավելի եմ համոզվում, որ մարդիկ ուզում են փոխել իրենց շրջապատող մարդկանց՝ հագնվելու առումով, խոսալու առումով, մտածելու ու այլ առումներով։ Բայց էս ամեն ինչում վատն էնա, որ մարդիկ ուզում են փոխեն ոչ թե իրենց, այլ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ։ Մարդիկ չեն հասկանում, որ իրենց շրջապատող մարդիկ իրենց արտացոլանքն են և ցանկության դեպքում կարելի է ուղակի չնմանվել նրանց և փոխվել անձամբ։ Բայց մարդիկ սովոր են իրենց հարմարավետության զոնայի մեջ մնալ և ոչ մի քայլ չանել դեպի ազատություն։ Այդպիսի մարդիկ իմ շրջապատում շատ են, դրանցից մեկը քույրս է, որը այս տողերը գրելիս "գաղտագողի՝" ընթերցում է դրանք։ Ինձ հետաքրքիր է՝ Նա, մնացած հարազատներս կամ առհասարակ բոլորը գեթ մեկ անգամ հարցրել են իրենք իրենց՝ "Ո՞րն է ՒՄ կյանքի ԻՄԱՍՏԸ"։ Երբ նրանք այդպիսի հարց սկսեն տալ իրենք իրենց՝ նրանք մի քայլ կմոտենան ազատ մտածելակերպին և իրական ԿՅԱՆՔԻՆ։ Ցավոք մարդկանց մեծամասնությունը ապրում է "Ինկուբատորի" տրամաբանությամբ կամ էլ " Ստրկատիրության", լինում է, որ այդ երկու տրամաբանություններն էլ միանում են և ստեղծում են ավելի անիմաստ և մնացածի կյանքին նմանվող կյանքի իմաստ։ Իսկ ո՞րն է "Ինկուբատորի" կամ "Ստրկատիրության" տրամաբանությունների որակավորումը։ "Ինկուբատորի" Տրամաբանություն։ Այս տրամաբանության տեր մարդիկ մտածում են իրենց սեռական օրգաններով՝ չմտածեկով ծնող լինելու ՈՌԻ մեծ պատասլանատվությունը։ Նրանց կյանքի իմաստը կայանում է Երեխաներ ծնելու, նրանց "դաստիարակելու", մեծացնելու և նույն "կյանքի իմաստը" նրանց մեջ դնելու մեջ։ Առաջին հայացքից թվում է, թե այդպիսի մարդիկ ապրում են անիմաստ և դա հենց այդպես էլ կա։ Նրանք չունենալով կյանքի իմաստ ծնում են էլ ավելի շատ երեխաներ՝ "կյանքի իմաստ" գտնելու հույսով։ "Ստրկատիրության" Տրամաբանություն Այս տրամաբանության տեր մարդիկ մտածում են, որ մնացած մարդիկ իրենց պարտավոր են և ծառայում են իրենց՝ իրականացնելով ցանկացած քմահաճույք։ Այդպիսի մարդիկ-ծնողները երեխա են ունենում, որպեսզի "ծերության ժամանակ մի բաժակ ջուր տվող լինի"։ Այդպիսի մարդիկ-մեծերը մտածում են, որ իրենք ունեն անձնական տեղ ցանկացած տրանսպորտում և որ իրենք ցանկացած հարցում ունեն անսխալ պատասխան, իսկ այդպիսի մարդիկ-երեխաները կարծում են, որ իրենց հասակակիցների ինքնագնահատականի հետ խաղալով և սպառնալով նրանք դառնում են ավելի "գողական"։ Ինչևէ երկու տրամաբանություններն էլ սխալ են որպես "կյանքի իմաստ" ընդունելու համար։ Ես ավելի լավ է նախընտրեմ աբսուրդիզմը, քան վերոնշյալ տրամաբանություններից մեկը։
123