Խնդրում եմ դու ինձ հաճախ հիշեցրու, որ ես քիչ դժգոհեմ կյանքից, թե չէ դու գիտես, ես հաճախ եմ դա մոռանում (գիտեմ, որ դու չես սիրում իմ վատատեսությունը) Սովորեցրու ինձ ինչպես առաջ էիր անում աշխատել, ու դրանով մոռանալ բոլոր այն վատը։ Սովորեցրու համակերպվել նաև նրան, որ դու իմը լինել երբեք չես կարող։ Սովորեցրու և ես ինչպես միշտ կհասկանամ քեզ։ Քո զբաղված օրվանից մի քիչ ժամանակ տրամադրիր ու հիշիր իմ մասին։
Եղիր այնքան անհասանելի, որ երբեք չդադարեմ սիրել քեզ, և եղիր այնքան ուրիշինը որ միշտ սպասեմ քեզ։ Եղիր ինձ համար ընկեր, ուսուցիչ…ԻՄ փորձառու ուղեցույց, ԻՄ հարազատ, օգնական ԻՄ…
Մի եղիր այնքան հպարտ, ինչպիսին, որ չես իրականում…հիշիր ինձ մեկ-մեկ…ստելով սովորեցրու ինձ քո վարդագույն ակնոցներով իրատեսությունը, ու իմ երբեք քեզ չունենալու սովորականությունը։
Ուղղակի…դու ինձ հիշեցրու, որ ես քիչ դժգոհեմ կյանքից…