…Իսկ սիրո դրսևորումներից ամենաբարձրն ու գեղեցիկը՝ երբ այն փոխադարձ է, բայց վիճակված չէ միասին լինել։
82
Խնդրում եմ դու ինձ հաճախ հիշեցրու, որ ես քիչ դժգոհեմ կյանքից, թե չէ դու գիտես, ես հաճախ եմ դա մոռանում (գիտեմ, որ դու չես սիրում իմ վատատեսությունը) Սովորեցրու ինձ ինչպես առաջ էիր անում աշխատել, ու դրանով մոռանալ բոլոր այն վատը։ Սովորեցրու համակերպվել նաև նրան, որ դու իմը լինել երբեք չես կարող։ Սովորեցրու և ես ինչպես միշտ կհասկանամ քեզ։ Քո զբաղված օրվանից մի քիչ ժամանակ տրամադրիր ու հիշիր իմ մասին։ Եղիր այնքան անհասանելի, որ երբեք չդադարեմ սիրել քեզ, և եղիր այնքան ուրիշինը որ միշտ սպասեմ քեզ։ Եղիր ինձ համար ընկեր, ուսուցիչ…ԻՄ փորձառու ուղեցույց, ԻՄ հարազատ, օգնական ԻՄ… Մի եղիր այնքան հպարտ, ինչպիսին, որ չես իրականում…հիշիր ինձ մեկ-մեկ…ստելով սովորեցրու ինձ քո վարդագույն ակնոցներով իրատեսությունը, ու իմ երբեք քեզ չունենալու սովորականությունը։ Ուղղակի…դու ինձ հիշեցրու, որ ես քիչ դժգոհեմ կյանքից…
191
Ինձ միշտ հետքրքրել են մարդիկ ովքեր իրենց տարիքին անհամապատասխան չափազանց հասուն են եղել։ Ես գիտեի, որ այդ մարդիկ կորուստ են ունեցել․․․ մեծ ու անդառնալի, որը ստիպել է մեծանալ 1 օրում․․․ ժամում ․․․ստիպել է ոչ թե փոխվել այլ ցույց տալ էությունը ժամանակից շուտ, նրանք մարդիկ են, ովքեր առօրյա կենցաղից դուրս են․․․նրանք խորն են ավելի։ Ես գիտեի, որ այդ մարդիկ գնահատում են այն, ինչը իրենցից մեծերը նույնիսկ չեն կարող (և մեղադրելու չէ, քանի որ ոչ թե չեն ուզում այլ պարզապես արժևորել դա չեն գիտակցում)։ Ես միշտ նկատել ու տարբերել եմ նման մարդկանց ամբոխի միջից, <<Գուցե մեկն է, ում հետ մեր կորուստները կարող են լրացնել իրար և փոխադարձ իրարից ոչ մի լավ բան չսպասել․․․ինչ սև մտքեր են>>։ Ու երևի թե ես չգիտեմ, թե ինչ եմ ուզում կյանքից, բայց գիտեմ, թե ինչ եմ ուզում տալ կյանքին․ ես կարող եմ անձրևի տակ թրջվող անծանոթին անձրևանոց առաջարկել ու դրանով բավարարվել, քաղցած կատվին կերակրել ու ուրախաալ դրանով․․․․ու եթե տխրեմ էլ, կտխրեմ առանց կյանքին վնասելու, միայն ինքս ինձնից անթաքույց․․․պիտի ցավես այնպես, որ նույնիսկ տխրությունդ նախանձելի լինի…․․․
101