Литературный портал

Автор поста

Ա

Մոլորակը մեծ արևի ճառագումից
Առանց ջրի ճաք է տալիս,
Ես սիրելիս, քեզ տեսնելիս-
Քո հայացքից տրոհվում եմ փուլ եմ գալիս։

Հասկը ջրին հանդիպելիս
Գիրանում է, ծիլ է տալիս,
Ես, սիրելիս, քո շուրթերը համբուրելիս
կանաչում եմ, ծառի նման շիվ եմ տալիս։

Ծովը եզրին ջինջ երկնքի հանդիպելիս,
ինչպես և ես՝ քեզ տեսնելիս,
փարվում նրան, գալարվելով նրա փեշին,
անտարակույս վաղվա օրվա հույս է տալիս։
Создано 25.07.20 19:30
Автор: Ռուբեն Սուչյան
262