Կարծես թե անհեթեթություն է Ինչ կարող են տալ մեզ տանիքները ... Նրանք կտան ավելին ,քան մենք կարող ենք սպասել Նրանք կտան ,այն ինչ որևիցե հոգեբան չի կարող տալ Այն մեզ երազելու անսահման ցանկություն կպարգևի Բարձրից նայելով աստղաշատ երկնքին` Կսավառնենք հեռավոր մոլորակներով Եվ միգուցե գտնենք մեր սրտին մոտ մոլորակը կամ աստղը , Անուն կտանք նրան և կխոսենք նրա հետ , Կպատմենք նրան այն ,ինչ ոչ ոք չի հասկանա Նա կիմանա մեր գաղտնիքները,վախերը, անհանգստությունները ,սրտի թրթիռները Նա ականատես կլինի մեր ժպիտներին և արցունքներին Տանիքներում ,այնտեղ բարձրի վրա ,խաղաղություն և հանգստություն կտիրի մթնոլորտում Ոչ մի խանգարող հանգամանք չի լինի ,որպեսզի մենք միայնանանք,հավաքենք և իմի բերենք մեր մտքերը Հանգստանանք աշխարհի աղմուկից ,մարդկանց թախծոտ դեմքերից և խնդիրներից Այն մեզ հնարավորություն կընձեռնի ստեղծագործել ` Մղելով մեզ դեպի կատարյալ ռոմանտիզմի աշխարհ Տանիքները ,նրանք են երջանիկ սիրահար զույգերի սիրո միակ վկաները Նրանք են ինքնասպանություն գործող մարդկանց վերջին ընկերը Նրանք կարող են լինել մեր զգացումների ,ապրումների արտահայտման միջոցը Տանիքները մեզ կտանեն անդարձ այնտեղ ,ուր ոչ ոք մեզ չի գտնի…
57
Ամեն անգամ հեռանալիս, Երբ մեր շուրթերից դողալով այդ խոսքն է հնչում Կարծես ամբողջ աշխարհին ես հրաժեշտ տալիս Բաժանման պահին մեր կյանքից մի մասնիկ է պոկվում։ Հաջողությունը ,սակայն մեկ այլ իմաստ կրելով ` Թույլ է տալիս նկատել բարին մեկ այլ իմաստ արտահայտելով , Այն կարող է դառնալ երջանկության սկիզբ Եվ հակառակը ,մեկ բառով կարող է վերջակետ դնել ։ Կարող է տանել կործանման Ինչ-որ մեկի համար էլ նշանակություն չի ունենա Չէ որ մի շարք կարևոր բառեր կորցրել են իրենց իմաստը Մի ակնթարթում էլ դատարկության պատճառ կհանդիսանա։ Հաջողության խոսքեր ասելիս , Մենք կշտապենք ամուր գրկել Եվ վայրկյանն այդ հավերժ անմահացնել Մեր անդառնալի հիշողություններում ։ Կշտապենք ևս մեկ անգամ նըա ականջին շշնջալ մեր սիրո մասին Եվ նրա աչքերի մեջ նայել կցանկանանք Կրկին խորասուզվելու այն հարազատ հայացքմերի մեջ։ Միևնույն ժամանակ մեր ձեռքերը,աչքերը ,շուրթերը կապված կլինեն , Մենք կհեռանանք այդ մեկ բառն ասելով Սակայն կպատկերացնենք շրջվելու ,աղի արտասուքներ թափելու մասին , Կփորձենք նորից համոզել նրան չգնալ ,չնեռանալ ,չլքել Ավաղ մեր մեծամտությունը և հպարտությունը կսահմանափակեն մեզ Մենք`ստիպված համակերպվելով,կլքենք նրանց Թույլ կտանք քայքայել ինքներս մեզ Ինչն էլ կքողարկենք ժպտերես դիմակի ներքո….
94