Литературный портал

Автор поста

Ուժեղ տղերքը լաց չեն լինում:

Ուժեղ տղերքը լաց չեն լինում:
Էդպես էր քեզ ասել հայրդ մի անգամ, երբ դեռ փոքր էիր, աչքերիդ առաջ արյունը էր հոսում ու ցավը ստիպում էր հաշվի չառնել այդ «բացարձակ ճշմարտությունը»: Տարիներ անցան, առաջին անգամ կորցրեցիր քո սիրած մեքենան... հանկարծ `«Ուժեղ տղերքը լաց չեն լինում», քույր ու եղբայր հիշեցնում էին խոսքները մեկ արած:
«Նոր խաղալիք միշտ էլ կգտնես, չարժի սիրտդ վշտացնել ինչ-որ մետաղի կտորի համար:»
Հետո...Երբ բանականությունդ արդեն զգացնել էր տալիս ու ժամանակը վրա էր հասել, առաջին անգամ փորձեցիր սիրահարվել ու ընտրություն անել: Գուցե չհիշես առաջին հիասթափությունդ, բայց կհիշես ընկերական էն խորհուրդը, թե «ուժեղ տղերքը լաց չեն լինում, սիրած աղջիկ միշտ էլ կգտնես,կարիք չկա օրդ կորցնես մի շնչող մսի կտորի համար նեղսրտելով»:
Դե իհարկե կյանքը մեկն է, իսկ սիրած աղջիկներ ու խաղալիքներ շատ կհանդիպես կյանքում, շատ կունենաս ու շուտ կկորցնես, եթե չկարողանաս լինել այնքան ուժեղ տղա, որ անկեղծ լաց լինես քո միակ խաղալիքի, քո առաջին ցավի կամ էլ կորցրած սիրո համար:
Երևի դու էլ մեղավոր չես,որ արցունքը թուլություն ես համարել: Դեռ նոր ես կյանք մտել ու հասցրել ես բազմիցս լսել, որ «ուժեղ տղերքը լաց չեն լինում»: Գուցե պետք չէին քեզ քո մասին չափից շատ մտածողներ, որ չսկսեիր քո մասին չափից շատ մտածել: Գուցե խորթ է ականջին, դե ո՞ր ծնողը կամ ո՞ր ընկերը վերքդ աղով կուզենա բուժել,բայց ճիշտ կլիներ մի անգամ լսել « լաց եղիր տղա, որ իմանաս`միակը կորցնել չի կարելի ու էլ երբեք կարիք չունենաս այնքան ուժեղ լինես, որ լաց չլինես»:
Ուժեղ տղերքը գուցե լաց չեն լինում....բայց ուժեղ տղերքը գիտեն արցունքի գինը:
Создано 06.05.19 17:53
Автор: Agappi
Ссылка не ресурс
54