Ուժեղ տղերքը լաց չեն լինում: Էդպես էր քեզ ասել հայրդ մի անգամ, երբ դեռ փոքր էիր, աչքերիդ առաջ արյունը էր հոսում ու ցավը ստիպում էր հաշվի չառնել այդ «բացարձակ ճշմարտությունը»: Տարիներ անցան, առաջին անգամ կորցրեցիր քո սիրած մեքենան... հանկարծ `«Ուժեղ տղերքը լաց չեն լինում», քույր ու եղբայր հիշեցնում էին խոսքները մեկ արած: «Նոր խաղալիք միշտ էլ կգտնես, չարժի սիրտդ վշտացնել ինչ-որ մետաղի կտորի համար:» Հետո...Երբ բանականությունդ արդեն զգացնել էր տալիս ու ժամանակը վրա էր հասել, առաջին անգամ փորձեցիր սիրահարվել ու ընտրություն անել: Գուցե չհիշես առաջին հիասթափությունդ, բայց կհիշես ընկերական էն խորհուրդը, թե «ուժեղ տղերքը լաց չեն լինում, սիրած աղջիկ միշտ էլ կգտնես,կարիք չկա օրդ կորցնես մի շնչող մսի կտորի համար նեղսրտելով»: Դե իհարկե կյանքը մեկն է, իսկ սիրած աղջիկներ ու խաղալիքներ շատ կհանդիպես կյանքում, շատ կունենաս ու շուտ կկորցնես, եթե չկարողանաս լինել այնքան ուժեղ տղա, որ անկեղծ լաց լինես քո միակ խաղալիքի, քո առաջին ցավի կամ էլ կորցրած սիրո համար: Երևի դու էլ մեղավոր չես,որ արցունքը թուլություն ես համարել: Դեռ նոր ես կյանք մտել ու հասցրել ես բազմիցս լսել, որ «ուժեղ տղերքը լաց չեն լինում»: Գուցե պետք չէին քեզ քո մասին չափից շատ մտածողներ, որ չսկսեիր քո մասին չափից շատ մտածել: Գուցե խորթ է ականջին, դե ո՞ր ծնողը կամ ո՞ր ընկերը վերքդ աղով կուզենա բուժել,բայց ճիշտ կլիներ մի անգամ լսել « լաց եղիր տղա, որ իմանաս`միակը կորցնել չի կարելի ու էլ երբեք կարիք չունենաս այնքան ուժեղ լինես, որ լաց չլինես»: Ուժեղ տղերքը գուցե լաց չեն լինում....բայց ուժեղ տղերքը գիտեն արցունքի գինը:
54
Թող մեզ ներեն այս աշխարհում հաշտ-համերաշխ սիրողները, Որ մենք եղանք թե՛ թշնամի, թե՛ հարազատ, Որ մենք իրար թե՛ սեր տվինք, թե՛ ամոթանք: Ուղարկեցինք իրար հեռու, բայց այնքան մոտ մենք մնացինք, Որ քո շնչով միայն լցվեց ինձ կյանք տվող մի բուռ օդը: Թող մեզ ներեն այս աշխարհում ամեն օր սեր երգողները, Որ մենք չասինք անուշ բառեր, Որ լռեցինք ու թողեցինք դատարկ տողեր: Մեր աչքերում, ականջներում, երազներում խոստովանանք մենք կարդացինք, Բայց շուրթերով «սիրում եմ քեզ» մի քիչ շիկնած շշնջացինք: Թող մեզ ներեն այս աշխարհում թանկ ընծայով ապրողները, Որ մեր կյանքում իրարից թանկ ոչ մի նվեր մենք չգտանք, Թեկուզ ոմանք շքեղ վայրերն անգիր գիտեն, Իրար գրկից ավելի տաք ոչ մի անկյուն մենք չտեսանք: Թող մեզ ներեն այս աշխարհում իրարից գոհ ու իրարում վստահները, Որ մենք եղանք խանդով հիվանդ, Ու դրա դեմ ոչ մի դարման, ոչ մի միջոց մենք չգտանք: Ես ատեցի քեզ կյանք տվող օդը անգամ, Որ քեզ գրկեց ինձանից շատ: Թող մեզ ներեն սիրո մասին գրողներն ու ընթերցողը, Բայց աշխարհիս երեսին ես ինչքան փնտրեմ, Իմ կարդացած, անգիր արած գրքերից ես որն էլ հիշեմ, Քեզնից առատ ու կատարյալ Գիրք չգիտեմ...
57
Այն ինչ տալիս է քեզ այսօր ջերմություն, Մի օր այրելու է մինչև մոխրանաս, Քեզ չի խնայի ու չի նկատի քո արցունքները, Չի հանգցնի քեզ անգամ ջրհեղեղը: Այն ինչ տալիս է այսօր ջերմություն Մի օր կթողնի, որ մի լավ մրսես, Ու չի տաքացնի քեզ ոչ մի արև, Չի փրկի քեզ ոչ մի անապատ: Այն ինչ դարձել է կյանքիդ աղբյուրը, Մի օր կստիպի, որ հոգիդ մեռնի , Չի դատի նրան ոչ մի դատավոր, Չի փրկի քեզ ոչ մի բժիշկ: Այն ինչ մաքրում է այսօր քո ներսը, Մի օր կաղտոտի սիրտդ ու միտքդ, Թեկուզ հավաքես ու լվանաս այն սուրբ ջրերով, Կմնա մի բան էությանդ մի մութ անկյունում: Այն ինչ հարուստ է այսօր քեզ դարձնում, Մի օր կդարձնի անհույս մուրացկան, Քեզ չի լիացնի ոչ մի ադամանդ, Գանձ չէ ուզածդ` սեր ես դու մուրում: Այն ինչ տալիս է քեզ այսօր ջերմություն, Մի օր այրելու է մինչև մոխրանաս. ......................................... Դու սիրել գիտես, Պիտի տաքացնես հետո նոր հանգչես...
56