Литературный портал

Azatuhi Khachatrian

Quotes without benefits

"Hey buddy, I am desperate., Give advice to a fullish fate" "Max, I've told you. When life gives you lemons..." "F#ck off, please."
72

Մաքսն ասաց՝ խոսելու բան կա

-Մաքս, էս աշխարհը իրոք անիծյալ է, ինչքան էլ էդ բառը հին է թվում: -Լսի, հիմա ես քեզ կանչեցի, որ... -Սպասի, չեմ վերջացրել: -... -Նայ, օրինակ ես... Կարող ես վերցնել ցանկացածին, բայց ես էլ, դու էլ իմ մասին մնացածից ավելի լավ գիտենք: Ի՞նչ է իմ գործի անունը. աշխատանք ու ուսում: Դա հեչ, դա շատ մեղմ ասած, էդպես ցանկացածի մասին կարող ես ասել: Իմ կյանքում երբ Լ...-ն հայտնվեց, մտավ իմ սիրտը ու ամեն ինչ խառնեց իրար, բայց դա միայն սկզբում: Հետո իմ էդ աշխատանք-ուսում ստանդարտ բանաձևին լրիվ ուրիշ իմաստ ու շունչ տվեց, հասկանո՞ւմ ես: Իսկ ի՞նչ են ասում ծնողներս. "մենք դրան չենք ճանաչում, տար բրախի, թող գնա": Մաքս, կասե՞ս՝ ինչի են ծնողներս էդքան դաժան վարվում: Իրենց կարծիքով ամեն ինչ տենց հեշտ ու հանգիստ ա լինում: -Լսի, ... -Ասա, խորհուրդ տուր: -Ես... -...ինչ անեմ, ոնց վարվեմ: -Հիմա... -...մենակ հետդ խոսելիս եմ համդարտվում, խելքս գլուխս բերում: Նա սպասեց Մաքսի արձագանքին. -Հա՞: -Բա ոնց: Ես հիշում եմ՝ երբ լարված ու ներվայնացած էի, քեզ էի զանգում, որ իրար հետ իջնեինք քաղաք: -Բա հիմա՞: -Հիմա դե դու էլ ես քո գործերը ունես, աշխատանք տուն, ընկերուհի: -Բայց էս անգամ ես քեզ զանգեցի: -Որովհետւ կարոտել ես հին ժամանակները: Մի տարի չի անցել՝ ինչ երկուսս էլ ուսանող էինք: Հիմա երկուսս էլ աշխատող ենք, մենակ թե ես շարունակում եմ սովորել ձեռի հետ: -Նայ, խորհուրդ տամ: -Մաքսը ծխախոտը հանգցրեց ու նորը վառեց,- Եթե քեզ թվում էր՝ քո ծնողները մնացածից տարբերվում են, չարաչար սխալվում ես, եղբայր: Բոլորի ծնողներն էլ նույնն են, որովհետև բոլորի անունն էլ "ծնող" ա: Հիմա ինչ, քո կարծիքով՝ իմ ծնողների հետ հարաբերություններս շաքար ե՞ն. ոչ, ընկեր ջան, իմոնք էլ իրենց բարդություններն ունեն, որ ինձ ավելի շատ են խանգարում, քան իրենց, բայց ես փորձում եմ բացատրել իմ ուզածը, կամ եթե խիստ սուր ու վտանգավոր են մեր տեսակետները բախվում, լինում ա, որ զիջում եմ ու հարմարվում իրանց: Իրենք մեծ են, ախպերս, իրենք էս 100-ի տակ արագացող ժամանակին չեն էլ փորձում հասցնեն, իրանք իրա'նց վախտվա ժամանակներին են համընթաց քայլել, կամ փորձել, ու հիմա հանգստանում են: Հիմա մեր հասցնելու ժամանակն ա, բայց մենք քայլելով չենք հասցնի, մեզ վազել ա պետք, աշխարհն ա թելադրում, որ կարենաս փող էլ աշխատես, քո ուզած աղջկան էլ քեզնով անես: Իսկ էդ ժամանակն ինչքան արագ ա առաջ գնում, էնքան մեր հանգստացող ծնողներն ավելի հեռվանում են մեզնից: -Էդ վախենալու ա: -Ու վտանգավոր: Պետքա իմանաս՝ երբ արգելակես: Չպետքա թողնես՝ քեզ էլ ժամանակը տանի, որ կարենաս ծնողներիդ հետ մնաս, ապրես, որովհետև ոչ մի ապրած կյանք արժանի չի արհամարհանքի, առավել ևս, որ էդ ծնողիդ կյանքն ա: Իրանք սպասում են մեզնից, որ իրանց պարգևներ տանք, գովասանենք, թոռներ դնենք գիրկները, որովհետև իրանց ծնողները էլ չկան, որ ուշադրություն ու սեր տան իրանց, իսկ ուշադրություն ու սեր բոլորին ա պետք: Էդ հոգեբան ա ինձ ասել: -Մաքս, խի՞ ես ատամներդ իրար սեղմած խոսում: -Ահ, հեչ, թթու եմ կերել ստեղ գալուց առաջ: Դու պատմի՝ տենամ ձերոնց ի՞նչը դուր չի գալիս Լ...-ի մեջ...
320

Ցասում

 Դու պատժում ես անմեղներին: Ազնիվ ու մաքուր հոգիներին դու շնորհում ես վիշտ ու տարաբախտություն, որ այդպիսով պահպանես էս անիծյալ աշխարհի հավասարակշռությունը, որ մարդիկ կարողանան սիրել, ուրախանալ, կարոտել, խղճալ:  Այդ տառապյալ հոգիները մեր շուրջն են, նրանք ապրում են իրենց մարմնի վրա զգալով ճակատագրի նետահարումը, բայց դիմանում ու չեն հանձնվում այնքան մինչև ճակատագիրը ինքն է որոշում, որ հերիք է: Նրանք հենց դրա համար էլ ընտրված են, որ չեն հանձնվում ու խոնարհաբար տանում են իրենց խաչը առանց մեղադրելու ոչ ոքի:  Դու ինձ ու իմ ընտանիքին ևս ընտրեցիր այդ առաքելության համար, որովհետև մենք ազնիվ էինք: Դու չհարցրիր նախքան աղեղդ ձգելը՝ արդյոք մենք ուզում ենք, թե ոչ, որովհետև գիտեիր՝ մենք բարի ենք, հաստատ չէինք մերժի...
69

Սիրտ ու հոգի

Բարձյալը՝ Նա, որ հիվանդներին բուժում է, թշվառներին հուսադրում, անհույսներին նոր կյանք տալիս, իմ անզոր ներկայությամբ վերցրեց սիրտս ու կիսեց: Հետո մի կեսը կտրատեց, մասնատեց, բայց չնետեց, այլ կարծես ավելի դառնացնելու համար իմ ցավը այդպես մասնատված, լխկված, վերքոտ, համարյա անշունչ կտորները պահում էր աչքերիս առաջ, որ տեսնեմ ու անընդհատ զգամ հարատև թարմ վերքի մրմուռը: Սովորաբար զորավոր հարվածները խփում են մի անգամ, բայց ուժգին ու դառը: Նա ինձ բաժին ճակատագրով որոշել էր քամել ինձ անընդհատ, պարբերաբար: Նա կարող էր սրտիս անկյանք կտորները նետել, այրել, մոխրացնել: Ես կդիմանայի, մի որոշ ժամանակ կցավեր, հետո կանցներ, ես կսկսեի նորից մոտս եղած կես սրտով, բայց սպիացած վերքով: Նա չթողեց՝ վերքերս սպիանան, այլ մանր պատառիկները նրա, ինչը իմ սրտի մի մասն էր, պահում էր աչքիս առաջ ու մեկ-մեկ խաղացնում, որոնք անասելի ցավում են, երբ այդ կտորները ամբողջովին պոկված չեն քեզնից: Ես չէի կարող բուժել դա: Սակայն ես կարող էի դրանք հավաքել ու վառել, խորը վշտով ու տառապանքով իհարկե, փոխարենը դա ինձ կօգներ վերսկսել ապրել, բայց... ...Բայց մարդկային էությունը մեկ թշվառ, սակայն նույնպես փառահեղ հատկանիշ ունի: Այն կառչում է իր ունեցած ամենափոքր հույսի նշույլից՝ հավատալով կյանքի չնչին ակնարկին: Այդ պատճառով նա չի կարող դեն նետել կիսաշունչ կտորտանքներն ու շարունակել ապրել: Նա կնախընտրի սպասել դրանց կենդանացմանն ու ամոքմանը նախքան հույսը վերջնականապես կմարի:
67

Տեր ողորմեա

Իմացիր, որ մյուռոնից էլ են սուրբ Կույսի արցունքները, Աստվա'ծ, Որ կհոսեն քո տան պատերով ցած Վշտոտ այտերից նրա նուրբ:
64

Love

Woman's love can change the Man. Man's love can entertain, only.
63

Բոհեմական երիտասարդություն

Հերոսը Սյունեն է: Այսօր առավոտյան նա արթնացավ շատ երջանիկ, որովհետև հենց արթնացավ, հիշեց, որ դաս չկա, չնայած դա մեծ բան չէր փոխելու:  Հետևաբար սովորականի պես ալարկոտ ձեռքը տարավ դեպի սովետական զարթուցիչը, առանց աչքերը բացելու մի ձեռքով խարխափեց, գտավ, փորձեց անջատել: Զարթուցիչն ընկավ՝ շարունակելով աղմկել: Սյունեն ստիպված ձգվեց գետին, որ նորից գտնի այն, բայց այս անգամ բաց աչքերով: Նա հասավ զարթուցչին այն դիրքով, որ միայն ոտնաթաթերն էին մնացել անկողնու մեջ, իսկ իր գիշերազգեստը հատակի փոշին հավաքել էր իր վրա: Կարող եք համարել, որ նա այդ օրվա մարզանքն արեց վերջացրեց: Սյունեն լավ կաներ անմիջապես վեր կենար ու հագնվեր, փոշոտված գիշերազգեստն էլ տաներ դներ լվացքի մեքենայի մեջ: Բայց նա, զզվելով սեփական շորերից, հանեց շապիկը ու, թողնելով այն կեղտոտ հատակին՝ հետ մագլցեց տաք ու մաքուր անկողնու մեջ, պտտվեց դեպի պատը ու աչքերը փակեց՝ սուզվելով հաճելի թմբիրի մեջ: Սովորաբար նման իրավիճակում մի թևով գրկում էր իրեն ու պատկերացնում, որ դա մի որևէ տղա է իրեն գրկել: Հետո եթե նինջը ուշանում էր, սկսում էր զրուցել տղայի հետ, բայց իհարկե շշուկով, որովհետև Սյունեն, եթե դեռ չգիտեք, այլևս մենակ չէր ապրում. տեղափոխվել էր ծնողների մոտ, որովհետև եղբոր հիվանդության ծախսերը շատ էին, իսկ տանը միայն հայրն էր աշխատում, ու Սյունեի Երևանում ապրելը արդեն թանկ հաճույք էր իրենց ընտանիքի համար: Նա շատ կուզեր աշխատել ու տան ֆինանսական հոգսը մի փոքր թեթևացներ, բայց չգիտես ինչու, ոչ աշխատանք էր փնտրում, ոչ էլ ինչ-որ բան սովորում, չնայած որ իրեն ճանաչողների կարծիքով բավականին խելացի էր ու քթածակով:    Նրան դեռ մի ամիս կա, որ այդպես ալարկոտ արթնանա ու նորից քնի մի քանի ժամ, մինչև հասկանա՝ իր ապրելակերպի անունը դեպրեսիա է:
69

Ճեպագիր

 Երկու հոգի են։ Մեծը եղբայրն է։ Նրանց ընկերն է իրենց շենքի Արուսիկը։  Ամռանը հիմնականում միասին են խաղում։ Այս քույր ու եղբայրը, ասել է թե՝ Ագան ու Վովան, Արուսիկի համար շատ կարևոր են, որովհետև նրանք մի օր պատահմամբ գտնում ու կարդում են նրա օրագիրն ու որոշում օգնել Արուսիկին հաղթահարել իր վախերը։
68