Литературный портал

Անսպասելի ավարտ: Հատված 1-ին

Ա - Իսկ դու գիտե՞ս, որ լռությունդ ոչ մի ձայն չունի:
Տ - Չունի, որովհետև ամեն անգամ այդ ձայնը սեղմում եմ ներսումս ու պահում պահի լիարժեքությունը:
Ա - Լիարժեքությու՞ն , իսկ ես կարծում եմ, որ դու պետք է խոսես:
Տ - Իսկ, եթե այդ խոսքը բոլորին չէ հասո՞ւ:
Ա - Մենք այսուհետ՝ մենք չենք լինելու, իսկ դու ուզու՞մ ես լռել, իսկ այն չասված խոսքե՞րը, որոնք սովորաբար լինում են հրաժեշտի ժամանակ ... դե թեկուզ ձևական ...
Սիրելու ունակությունն էլ բոլորին հասու չէ ,բայց բոլորը սիրում են ...
Տ - Երևի թե, այլևս հնարավոր չլինի, իսկ խոսքերը ինչպես ունեն ձևական բնույթ, այդպես էլ կրկնվում են ... սիրում են, այո՛, բայց անկեղծությունը բացակայում է մեծ մասի մոտ:
Ա - Դու այնքան չեզոք ես խոսում, ասես այդ ամենը մեզ չի վերաբերվում:
Տ - Արդեն չեզոք եմ խոսում, քանի որ չգնահատվելուց հետո, քեզ ոչինչ չի մնում անելու:
Մի՞թե ուզում ես, լռելու փոխարեն բարձր բղավեմ, ինչպես ծնվելուց առաջին ճիչը:
Այն, որ հաստատեց մեր ծնվելու փաստը, ու որ ողջ ենք:
Ա - Իսկ գուցե շշնջա՞ս, ինչպես առաջին սիրո խոստովանությունն էր, թաքուն և կամաց, ականջին, չէ որ քեզ լսում եմ:
Տ - Լսում ես, բայց սրտիդ հարցրել ես, արդյո՞ք նա պատրաստ է նորից լսելու, այն հերթականը, որ կարող է նորից լինել ժամանակավոր ...
Ա - Մահացող հիվանդն էլ գիտի, որ իր դեղերը ժամանակավոր աղդեցություն ունեն, սակայն և հուսով է, որ այդ ժամաանակավոր ժամանակում, ամեն ինչ կարող է փոխվել:
Տ - Հույսով է, քանի որ ամեն առավոտ պատուհանից այն կողմ փայլող արևը վարագույրի նեղլիկ անցքերից ներս է սողոսկում ու ջերմացնում է նրան, դա տեսանելի է ու հաջորդ օրվա հույս, իսկ սիրտդ չի տեսնում, միայն ջերմանում է :
Ա - Իսկ իմ ականջերը կարոտից խլանում են, խլացնում են բոլոր ձայները, մինչև չլսվի այն սպասվածը, իսկ սիրտս, այն կարոտից մի բուռ է դարձել, իսկ այդ բռերը պետք են ինձ այնպես, ինչպես անապատում աճած վարդին մի կաթիլ ջուրը, փրկություն են ...
Տ - Խլացնու՞մ են, եթե նույնիսկ դրանք այնքան էլ սպասվածը չեն, դե ասենք անապատի նման, որտեղ քո վարդը սպասում է մի քանի կաթիլ անձրևի, իսկ նրա գալը արդեն հարցական է ...
--- --- --- --- --- --- --- --- --- --- --- --- --- --- --- --- --- --- --- --- --- --- --- ---   
                                                                                      Մարիամ Այվազյան
Հովհաննես Քրիստարտ Կալինա
Создано 18.11.18 12:17
© Все права защищены
168