Литературный портал

404 not found

Հոգնած մտքեր

Ես միշտ սիրել եմ գիշերն ու մտքերս։ Այդ երկուսն ինձ միշտ թվացել են անփոխարինելի սիրելիներ։ Իսկ դրանց համադրությունն առավել հաճելի է թվացել, քան վեճի մեջ ճիշտ դուրս գալը։ Բայց լինում են պահեր, որ վախենում եմ երկուսից էլ, սկսում մեղադրել ուղեղիս։ Կյանքի տեմպին չհասցնելուց վախում եմ ու էդտեղից սկսվում ա հարցերի, վախերի անվերջ շարանը, որը տանում ա պարադոքսի, կամ էլ տենց թվում ա, որովհետև վախում եմ մի քիչ էլ մտածել: Վախում եմ ուղեղիս աշխատանքից, որն արդեն սկսել ա անդադար ալգորիթմներ գծել ու շարժվել(երևի ավելի ճիշտ կլինի ասել շարժել, ի նկատի ունեմ իրագործել ալգորիթմն իմ միջոցով) : Ալգորիթմներից անցնում է if-երով լուծումներ տալուն, բայց ինչ-որ վախը դրանից ավելի մեծանալով գալիս ու break է անում գրվող կոդը: Մինչև հոգնած մարմինս սկսում է ընկալել կատարվելիքը, կոդն արդեն դադարած է լինում իսկ ես ` փոքրիկ չարաճճիս նորից ցիկլով անցնում եմ մտքերիս վրայով, փորձելով մաղել պետքականն իրական կյանքի համար, բայց բացթողումներ եմ թույլ տալիս: Վախը շատ բան է փոխում, իսկ գիտակցելը, որ կյանքն իրոք պարադոքս է մի քիչ տխրեցնում է:
145

Անիմաստ իմիտացիա

Պահ ա գալիս ու կարծում եմ բոլորիս մոտ ու եթե կասես չէ, ուրեմն սպասի քո մոտ էլ կգա.. Գալիս ա էդ պահն ու մտքերդ էնքան են խառնվում էնքան ես խորանում, որ հասկանում  ես որ սաղ անիմաստ ու կեղծ ա... Մարդիկ որ քեզ շրջապատում են, պատերը որոնց ներսում իբր կամֆորտ կա, ոտքիդ տակ վառվող ասֆալտն ու երկնքից վառող արևը ամեն ինչ կեղծ ա ու հա հասկանում ես որ դու էլ էդ թվում, դու, մտքերդ, մաշկդ կեղծ եք... Հասկանում ես որ էս ամեն ինչը իմիտացիա ա, անիմաստ իմիտացիա ու դու էլ սիրում ես էդ իմիտացիոն խաղը ու շարունակում անիմաստ առաջ գնալ... Ուղղակի անիմաստ իմիտացիա
83

Ինչ-որ վերնագիր

շատ եմ առնչվում գրաֆիտիների, որ ասում են. <<տունը շենք չի, տունը մարդ ա>>. տունը մարմին ա՞ ի՞նչ ա մարմինը. զգայուն մաշկ,զգայուն նյարդեր,բարդ հյուսվածքներ,զգայարաններ. մտքեր մտքերի տեղն ա մարմինը. ես տենց եմ կարծում. սիրել ա պետք մարմինը. եթե սիրեցիր ուրեմն մտքերը քոնն են. պատկերացրու շենքն ինչքան միտք ունի ինչ սիրուն ա չէ՞. չե՞ս կարծում. չե՞ս տեսնում. չե՞ս զգում. կպի. զգա. քոնն ա իմը ու քոնը իմն ա .
183