Մոլորակը մեծ արևի ճառագումից Առանց ջրի ճաք է տալիս, Ես սիրելիս, քեզ տեսնելիս- Քո հայացքից տրոհվում եմ փուլ եմ գալիս։ Հասկը ջրին հանդիպելիս Գիրանում է, ծիլ է տալիս, Ես, սիրելիս, քո շուրթերը համբուրելիս կանաչում եմ, ծառի նման շիվ եմ տալիս։ Ծովը եզրին ջինջ երկնքի հանդիպելիս, ինչպես և ես՝ քեզ տեսնելիս, փարվում նրան, գալարվելով նրա փեշին, անտարակույս վաղվա օրվա հույս է տալիս։
262