Էն քո կեղտոտ հայացքը....իմ աշխարհը, մոլորակը, լուսինը, գալակտիկաներն ու Դու...
Ես սիրում եմ քեզ, սակայն ես քեզ երբեք չեմ ասի դրա մասին...
Քեզ գրկելուց ու գրկվելուց բացի չեմ տեսել ավելի քաղցր ու համեղ երևույթ.....
դու երեկոյան անձրևից հետո թրջված կմտնես իմ մեկսենյականոց, կիսամաշ վարագույրից թափանցած տխուր լուսնի կապույտ լույսով պարուրված բնակարանը, կմոռանաս հանել թրջված շրջազգեստդ...Կգաս, քո թաց մարմնով կգրկես ու կհովացնես կարոտից տաքացած մարմինս....կգրկես այնքան պինդ, որ քեզ կզգամ յուրովի... կշոյես ասես առաջին ու վերջին անգաամ....
Ամեն անգամ կզգամ քեզ, կշնչեմ արդեն մերը դարձած օդը....կզգամ շուրթերիդ համը ու քարշ կգանք անկյունում,մթության մեջ թավալվող իմ անկողինը դեպի...
Դու ինձ ամեն անգամ կներես կոպտությանս համար, բայց 1000անգամ ավելի կհամբուրես շուրթերս միայն նրա համար, որ կողքիդ պարկած եմ եղել ես, որ մարմինդ թուլացել ու ձգվել է միայն իմ գրկում.....
Ու այսքանից հետո ես էլի չեմ ասի որ սիրում եմ քեզ, քանի որ մենք այն անուղղակի ընկերներն ենք, որոնց չի սազում սեր բառը.....Չէ որ դու ինձ ավելին ես, քան ուղղակի սեր կամ ընկեր....