Հարգելի ընթերցողներ` այս հոդվածի միջոցով, Ձեզ ցանկանում եմ տեղեկացնել սովորությունները ղեկավարելու երեք արդյունավետ մեթոդների մասին,որոնք ծաղկաքաղ եմ արել բազմաթիվ տեղեկատվական աղբյուրներից և արդյունավետորեն օգտագործել իմ կյանքում։
Նախ հասկանանք թե ինչ ասել է սովորություն։Սովորությունը դա կրկնվող գործողությունների շղթա է,վարքագիծ,որն ունի ենթագիտակցաբար առաջանալու միտում։ Սովորությունները շատ կարևոր են,նրանք անմիջականորեն ազդում են մեր ճակատագրի վրա։Հաշվարկված է որ 21 օր կրկնելով որևէ գործողություն այն վեր է ածվում սովորության։
Իսկ հիմա քննարկենք սովորությունները ղեկավարելու երեք մեթոդները՝
1)Գրելու մեթոդ։
Վերցնում ենք թուղթ և փորձում մանրասնորեն պատասխանել հետևյալ հարցերին․
Ի՞նչ սովորություն եմ ցանկանում ձեռք բերել(ի՞նչ սովորությունից եմ ցանկանում ձերբազատվել)։
Ի՞նչ փոփոխություններ եմ ակնկալում։
Ի՞նչ ձևով եմ պատրաստվում տվյալ լավ սովորությունը ձեռք բերել(ի՞նչ ձևով եմ պատրաստվում տվյալ վատ սովորությունից ձերբազատվել)։
Գրելուց հետո կարելի է նաև նկարել մեր ակնկալած արդյունքը։
Այս մեթոդը օգնում է ավելի լավ գիտակցել նպատակը(ձեռքբերվող կամ ձերբազատվելիք սովորությունը),ավելի պատկերավոր դարձնել և հստակ ռազմավարություն մշակելով,հաստատուն քայլերով մոտենալ նպատակին։
2)Օրացույցի մեթոդ
Հոդվածի սկզբում կարող եք տեսնել իմ սովորությունների օրացույցը,որտեղ ես թուղթը բաժանել եմ առանձին սյունակների՝ձախ սյունակում գրելով ամսաթվերը,իսկ մնացած սյունակներում այն գործողությունները,որոնք պետք է փորձեի ամեն օր կատարելով ինձ մոտ սովորություն ձևավորել։Ամեն օր տվյալ գործողությունները կատարելու կամ չկատարելու դեպքում ես ինձ մոտ նշումներ էի անում(կատարելու դեպքում՝+,չանելու դեպքում՝-)։Հաճախ մարդիկ օրցույցը գեղեցիկ և -ներից զերծ պահելու համար ստիպված են զգում իրենց կատարել նախապես որոշված քայլերը։Եթե սովորությունը,որը ցանկանում եք ձեռք բերել կամ որից փորձում եք ազատվել մեկն է,ապա կարող եք նշումներ անել սովորական օրացույցի վրա։
Մեթոդը օգնում է համակարգված աշխատել ձեռքբերվող կամ ձերբազատվելիք սովորության վրա և սեփական փորձից կարող եմ ասել,որ այն շատ արդյունավետ է։
3)Գումարի մեթոդ
Մեթոդն իրականացնելու համար՝ձեռքբերվող կամ ձերբազատվելիք սովորությունը որոշելուց հետո,ընտրում ենք ֆիքսված թիվ և ամեն օր տվյալ գործողությունը կատարելով կամ չկատարելով պարգևատրում ենք ինքներս մեզ(օրինակ որոշել եմ թողնել ծխելը և ամեն օրվա վերջում ծխած չլինելու դեպքում ինձ պարգևատրում եմ 200 դրամով)։
Մեթոդը օգտակար է ոչ միայն սովորությունների ձեռքբերման և ձերբազատման համար,այլ նաև փոքր խնայողություններ ստեղծելու համար(միգուցե դա էլ Ձեզ մոտ սովորություն դառնա)։