Ստեղծագործական հարթակ

Նյութի հեղինակը

Ինչ անես չանես, չխոստովանես

Ինչ անես չանես, չխոստովանես։
հանկարծ չմերժեմ։

ու ես մոլորված բառեր եմ փնտրում,
որ պատասխանեմ։
Իսկ այդ բառերը չկան, չեն գալիս։

Ափսոս, իմ պստիկ, ուշացար մի քիչ։
ես այնքան եմ ծեր, որ ասելու չի։
դու ինձ շատ էիր պետք,
բայց պետք չեմ ես քեզ։

ափսոս, իմ պստիկ, փոքր չես էլ,
ու քեզ գրկել մեծավարի,
անհարմար է, չի կարելի։
… ինչ անես չանես,
չխոստոստովանես
Ստեղծվել է 05.05.19 12:05
© Բոլոր իրավունքները պաշտպանված են
90
Ան Խաչատրյան 20:07 06.05.19
Ինչ լավն էր)))
Շնորհակալ եմ, հարգելիս, ինչ էլ լինի, չկորցնես խոհական զգացմունքային խուճուճ ոճդ, գրավիչ է, յուրահատուկ մագիայով: