Օրեր անցան...Օրեր,որ անդառնալի դարձան ու հավերժ տպվեցին աղջկա հիշողության մեջ...
Ցրտաշունչ ձմռանը փոխարինեց զարմանալի գարունը։ Նրա շնչից ընդարմացած օդը սիրո բերկրանք է ներշնչում. հոգին պարում է,սիրտը՝ տրոփում,արյունը՝ եռում երակներում,միտքը՝ սրընթաց գործում...
Գարնանային առավոտը իր թարմ շունչն էր սքողել բնության վրա։ Լույսը վաղուց էր արթնացել և պատրաստվում էր նախաճաշել,երբ հնչեց դռան զանգը։ Ալարկոտ քայլերով մոտեցավ, բացեց դուռը,զարմացած հայացքով նայեց, ոչ ոք չկար,ուզում էր փակել դուռը, երբ,հանկարծ, նկատեց շեմքին ընկած թուղթը.<<Այս ի՞նչ ծրար է,և ինչու՞ են գողեգող բերել,տեսնես ի՞նչ կա մեջը>>։ Կռացավ,վերցրեց,հենց շեմքին պատռեց.
-Նամա՞կ։ Երկտո՞ղ։Ի՞նչ է գրված,-ու սկսեց արագ-արագ ընթերցել.<<Խնդրում եմ չմերժես և գաս, երբ ցանկանաս, թե՝ որտե՞ղ,քեզ կհուշի Ստվերը...>>։
-Ստվե՞՜րը,-հեգնախառը ժպիտ հայտնվեց նրա՝ հուզմունքից կարմրած ու շփոթված դեմքին ու տրամադրությունը փոխվեց ակամա...
Երկար մտորումներից հետո,բոլոր մտածմունքները մի կողմ դրեց և որոշեց գնալ,գուցե հենց նա կարող է օգնել իրեն,դուրս գալ այդ խճճված մտքերի սարդոստայնից...
Աղջկան հեռվից նկատելով, երիտասարդը սրտի արագ տրոփյուն զգաց,հուզմունքից քարացել ու շվարել էր։ Կողքից նայողը կնկատեր նրա հրճվալից հայացքը,այն ժամանակ,երբ աղջիկը քիչ-քիչ մոտենում էր իրեն։ Նա դանդաղ կորցնում էր իրեն...
-Լու՜յս։Գիտեի,որ կգաս ու շնորհակալ եմ,որ եկար։
-Եկել եմ,որ խոսենք։
-Ես պատրաստ եմ քեզ լսել միշտ։ Գիտես,անքան ուրախ եմ,որ կրկին տեսա քեզ, քանի օր չեկար,և ես սկսեցի փնտրել քեզ։ Այն օրը,խիղճս ծանրացել էր,ուզում էի ամեն գնով քեզ գտնել։ Մի անգամ, անցնում էի ձեր փողոցով, պատահաբար տեսա քեզ պատուհանից նայելիս, գունատ էիր երևում,երկար ժամանակ մտածում էի գալ,թե՝ ոչ։Մինչև համոզեցի ինձ հեռանալ,արդեն չկայիր։ Ուրախ էի,որ գտել եմ քեզ ու մեծ հույսով սպասում էի,որ կգաս...
-Հիվանդ էի...Երկար ժամանակ մնացի այդպես,մինչև որ իմ մեջ ուժ գտա և վեր կացա,իսկ այսօր,ստացա քո նամակը,որն ինձ,ճիշտ է,և զարմացրեց,և ավելի ուժ տվեց և որոշեցի իմ մեջ կուտակվածը,որ հանգիստ չի տալիս, կիսել քո հետ...
-Ուրեմն ասա՛,երկու ականջներս պատրաստ են լսել միայն ու միայն քեզ,-ավելի ուրախանալով խոսեց երիտասարդը։
-Այսքան ժամանակ է անցել,իսկ ես դեռ չգիտեմ քո անունը,-մեղմ ժպտալով ասաց Լույսը։
-Ա՜խ հա,-մի անսովոր ծիծաղ լսվեց ծառերի ստվերում,ու անհետացավ,- անունս Լեո է։
-Գեղեցիկ անուն է,միաժամանակ դժվար հանդիպող։
-Սիրում եմ անունս,հնչեղ է,ու միաժամանակ պարտավորեցնող։
-Ինչու՞։
-Երբ ես ծնվեցի,հայրս արդեն չկար,զոհվել էր պատերազմում,իսկ մայրս շատ էր սիրում հորս և նրա անունը ինձ տվեց։ Հայրս նույնպես թատրոնի դերասան էր,նրան շատերն էին սիրում և հարգում,ես նույնպես ուզում եմ նմանվել նրան։
-Թատրոնը իմ մեծ երազանքն է,բայց ծնողներս չուզեցին,որ ես գնամ այդ ուղղությամբ...ցանկանում էին,որ բժիշկ դառնամ,իսկ ես, թեև սովորում եմ,բայց մտքով իմ երազանքի հետ եմ,իսկ անկատար մնացած ցանկացած գործ,հաճախ է իր մասին հիշեցնել տալիս։ Գլխումս ծագած բոլորը մտքերը կապվում են միմիայն թատրոնի հետ,ուղեղս ի զորու չէ վերացնել արդեն հիվանդագին դարձած մտքերը,որ անընդհատ կեղեքում են հոգիս և անհանգստություն պատճառում,ցանկանում եմ վերացնել այդ տարօրինակ մտքերը,բայց ամեն անգամ ոտքերս ինձ այստեղ են բերում,չգիտեմ ի՞նչը կօգնի ինձ,կամ ո՞վ...
Անհավատալի և ծանր լռություն իջավ։ Լույսը հառաչեց ու կանգ առավ,իսկ Լեոն երկար ժամանակ որ հայացքով զննում էր աղջկան, առաջինը խախտեց լռությունը.
-Գնա՛ երազանքիդ ետևից,լսու՞մ ես։Երբեք մի ապրիր քեզնից անկախ,այն ինչ քոնն է,մի ճնշիր քո մեջ, մեկնի՛ր ձեռքդ և հասի՛ր,հետո կփոշմանես,ուշ կլինի, վստա՛հ եղիր ուժերիդ, հետևապես ինքդ քո մեջ կամքի ուժ ստեղծիր և գնա,ընթացքը կստիպի հասնել երազանքիդ...
-Լե՜ո, ես երկար եմ մտածել այդ ուղղությամբ,բայց ամեն անգամ որոշում կայացնելիս ետ եմ քաշվել,որովհետև ամեն անգամ մի ինչ-որ միտք խանգարել է այդ ճանապարհով գնալ...Մտածում եմ արդեն ուշ է,ինչ֊որ բան փոխելու համար...
-Երբեք ոչինչ ուշ չէ,հասկանու՞մ ես,դու դեռ երիտասարդ ես,տաքարյուն,դու կարող ես աշխատել ու հասնել արդյունքի,նորից եմ ասում կփոշմանես,ու չես ների ինքդ քեզ...
Մինչ նա խոսում էր առինքնող ձայնով,Լույսը մտորում էր,սկսում պատկերացնել այն փառքի ուղին,որով ինքը պետք է ընթանա,միաժամանակ լցվում կորովով,ու Աստծուն շնորհակալություն հայտնում,որ կարողացավ վերջապես հասկանալ,թե ինչ է ինքը ուզում,և ինչ է իրեն հարկավոր կայանալու...
Տարիներ անցան,նա երջանիկ էր,երջանիկ և ուրախ ,որ նախախնամությունը ժամանակ առաջ օգնեց իրեն կյանքի ճանապարհը ընտրելու ու այդ ուղով ընթանալու համար,և մեծ շնորհակալությունը նա հայտնում էր արդեն ամուսնուն.
-Լեո,շնորհակալ եմ քեզ,այն ամենի համար,որ ասացիր ու կողքիս եղար՝ քո սիրով ու ջերմությամբ։ Այսքան տարիների աշխատանքը քո օգնության արդյունքն է...Եվ որպես շնորհակալություն,քեզ նվիրում եմ հայր կոչվելու մեծ պատիվը...Ես հղի եմ...