Լավ գիտեմ որ կարդում ես... ամեն օր, թաքուն... իմաց չես տալիս, որ ինձ լավ չզգամ։ Զգացել եմ գիտե՞ս. երբեմն-երբեմն, հավանում ես ստեղծագործություններս ու դրանով ապշեցնում ինձ... Միշտ կարծել եմ, թե անտեսված եմ քո կողմից, բայց արի ու տես... ես հասկացել եմ. Դու հավանություն ես տալիս այն տողերին, որոնց մեջ, մե՛ղքդ ես գտնում։ Բայց... գոնե ինքդ քեզ, խոստովանո՞ւմ ես... Երեկ, հին գրերս էի վերլուծում ու աչքիս առաջ դու հայնվեցիր... չէ, չէիր լայքել, պարզապես... Քո ժամանակաշրջանի տողերս պաշտում եմ, տառ առ տառ... Թվում էր դրանք իմը չեն, չնայած. Իմը չե՜ս... Եվ գիտե՞ս, ես կցանկանայի քեզ հավերժ ոչ թե սիրել՝ այլ սիրահարված մնալ... մուսսա ունենալ, մինչև կյանքիս վերջին շունչը...
71
Եթե քեզ մոտ ստացվի, ի վերջո ձերբազատվել ներսումդ բնակվող վախից, դու կկորցնես քեզ։ Չես կարողանա գտածդ գնահատել, չես արժևորի կյանքիդ կարոր բաները և որ ամենակարևորն է՝ չես վախենա, ինչ-որ մեկին կորցնելուց։ Առաջին հայացքից այն շատ հրաշալի ապրումների կծիկ է չէ՞... ապրել անվախ, քեզ աշխարհի խիզախը զգալ ու քահ-քահ ծիծաղել, աշխարհում բնակվող <<վախկոտների>> վրա։ Բայց... ամենից սարսափելին կլինի այն, որ ոչ թե չե՛ս վախենա կորցնելուցայլ, այլ շատ հնարավոր է՝ անգամ չգտնե՜ս... կուրորեն փնտրե՜ս, փնտրե՜ս, բայց մեռնես անվախությունից...Մեռնես այն ամենի պակասից, ինչի կորցնելու վախը՝ մի գրամ չունես...
56