Ախ որքան շատ են իղձերը քո,
Երբ կանգնում ես ինձ դեմ հանդիման,
Ու զմայլված աննման դեմքով,
Քեզնից թաքուն, կիսվում ես հաճախ։ Ես լսում եմ քեզ լուռ ու համառ,
Ասես էլ երբեք ձայնդ չեմ լսի,
Ու հաճույքից, ուզում եմ փոխել,
Աշխարհը այս, միայն քեզ համար։
Բայց գիտեմ, որ ես հայելի եմ կեղտոտ
Ու իղձերը քո կմնան օտար,
Իսկ ձեռքերդ նուրբ, ու կատարյալ
Չեն էլ մաքրի, ափսեն այս տկար։
73