Ստեղծագործական հարթակ

Նյութի հեղինակը

Ինչու


Ինչու՞ սգավոր դարձար Հայ Աշուն.
Արյունով հեղվեց զգեստդ նախշուն,
Կոկորդդ սեղմած պապանձվել ես տես
Որպես աշխարհին' նախատինքի ծես։
Ինչու՞ սգավոր դարձար Հայ Աշուն.
Այնպես նազանքով սրտեր էիր մաշում .
Հիմա ողբաձայն ծեծում ես հոգիս
Դաժան աշխարհի մահաբեր ցրտից։
Ու սուտ ոռնացող ոհմակից կծկված,
Մեռնում ես վշտից...
Ինչու՞ սգավոր դարձար Հայ Աշուն...
©Hrachuhi Ghadimyanyan
Ստեղծվել է 30.10.20 06:32
© Բոլոր իրավունքները պաշտպանված են
125