Ստեղծագործական հարթակ

Նյութի հեղինակը

9.11

Եվ ցավը դարձավ ցասում
Եվ ցավը դարձավ վրեժ
Երկիրս դարձավ ամբոխ
Բռունցքն իր կրկին կիտեց։
Աշխարհը դարձավ մի բուռ,
Կծկվեց երկրիս սրտում
Ու Երկրիս սրտից ողբաձայն
Արցունք ու այրուն է հորդում։
Քեզ ո՞վ անիծեց ասա
Ո՞վ թաղեց խավարի սրտում։
Աշխարհի մեղքերից հյուծված'
Աշխարհի խավար ընդերքում։
©Hrachuhi Ghadimyan
Ստեղծվել է 11.11.20 12:47
© Բոլոր իրավունքները պաշտպանված են
132