Ստեղծագործական հարթակ

Նյութի հեղինակը

Քաջ Նազարը Քաջաշենից 18+(7)

Նազարը քաղաքապետ

1
Նազարը մոտենում է քաղաքապետարանի շենքին, կանգնում աստիճանների մոտ, - Ախ, ե՞րբ կհայտնվես, որ բարևեմ ու տրամադրվեմ նոր սխրանքների,- բարձրանում է երկրորդ հարկ, գնում ընդունարան:
Ընդունարանում քարտուղարուհու սեղանի մոտ նստած է Նվարդը:
Ընդունարանի ձախ կողմի դռնից դուրս է գալիս Սմբատը,- Բարև՜, քաջ ախպեր: Ափսո՜ս, ուշացար, շա՜տ էր անհանգստանում: Լա՜վ առաջարկ եմ արել: Փողն ինձանից, կատարումը ձեզանից: Չքնաղ Փիրուզին հավատում եմ, քեզ վստահում:
Նազարը հարվածին դիմանալու դիրք է ընդունում,- Հավատը կփրկի սերը, վստահությունը՝ ախպերությունը:
Սմբատ,- Էլի շշմեցրիր: Նվարդ ջան, գրի առ ու ինձ ուղարկիր, կարդամ՝ զարգանամ: Դե, գնամ, չուշանամ: Ցտեսություն, Նվարդ,- թփթփացնում է Նազարի ուսին, դուրս գնում:
Նվարդը ժպտում է Սմբատին, կանգնւմ,- Ցտեսություն Ձեզ: Նազարը շփում է ուսը,- Կապտացրեց: Կարող ա՞ գիտի բոքսի տանձ եմ,- մոտենում է քարտուղարուհու սեղանին, բացում թանկարժեք կոնֆետերի տուփը, երեք կոնֆետ վերցնում,- Ինչի չէի՞ր բացում:
Նվարդ,- Բարի լու՜յս, պարոն նազար:
Նազարը կոնֆետ է ծամում, - Բարի լույս, օրիորդ Նվարդ: Ուրախացար, չէ՞, հենց էկավ:
Նվարդ,- Եթե ինձ մնա՝ այո,- նայում է ժամացույցին, մատյանում գրանցում անում:
Նազարը նոր կոնֆետներ է վերցնում- Մի քսան րոպեով հետ գրես, Նվարդ ջան, կցնցեմ երևակայությունդ:
Նվարդ,- Չեմ կարող, տիկին Փիրուզան կցնցի իմ աշխատանքային պայմանագիրը: Խնդրեց, որ մտնեք մոտը: Նազարը նոր կոնֆետ է վերցնում, գցում օդ, փորձում բերանով ընդունել, չի ստացվում, նորն է վերցնում, ուտում,- Թեյեմ, կմտնեմ,- աջ կողմի դռնից ներս է մտնում:
Նվարդը կոնֆետի տուփը թաքցնում է, - Օրիորդը մերդ է: Հազար անգամ ասեցի՝ տիկին եմ:- նայում է հայելու մեջ,- Իրոք, չի զգացվում: Ասում են՝ խելացի է, եսի՜մ:- հատակին ընկած կոնֆետը դնում է սեղանին,- հիմա կգա:
Նազարը շշմած դեմքով դուրս է գալիս կաբինետից,- Գիշերը կաբինետ ոչ մեկը չի՞, մտել:-կոնֆետը վերցնում է, ուտում: Նվարդ,- Գիշերը տանն եմ եղել: Միգուցե պահակին հարցնեք: Փիրուզան դուրս է գալիս ձախ կողմի դռնից, պարի շարժումներ անում, - Էս ի՜նչ ենք անում հայերով: Մեզ մեծ գործեր են սպասում, մե՜ծ նախագծեր, իսկ Դուք դարձյալ ուշանում եք,- գնում է դեպի Նազարի կաբինետ,- եկեք, խոսենք:
Նազարը ձեռքերով ինչ որ բան է ուզում հասկացնել Փիրուզային: Ընդունարան է մտնում երիտասարդ տարիքի աղջիկ, բաց հագնված,- Բարև ձեզ, ինձ կանչել է պարոն քաղաքի գլուխը ազատ հաստիքի հարցով: Մտնե՞մ մոտը: Փիրուզան հայացքով զննում է աղջկան,- Բարև Ձեզ: Ես տեղակալն եմ, և այսօրվանից այդ հարցով ես եմ զբաղվում: Անհրաժեշտ թղթերը բերե՞լ եք: Ձեր անունը՞:
Աղջիկ,- Թերեզ: Ինքն ասեց՝ արի, տվյալներդ տեսնեմ, թղթերը՝ հեչ: Ձև չկա՞ մտնելու:
Նազարը ևս հայացքով զննում է աղջկան,- Ձև կա, սիրտ չկա: Ընդունելու սիրտ չունի:
Թերեզա,- Սիրտ չունի, գլու՞խ էլ չունի: Այ քեզ ֆոկու՜ս: Սպասե՞մ, թե՞ մտնեմ-, բացե՜մ:
Փիրուզա,- Իսկ դուք հասցեն չե՞ք շփոթել, օրիորդ Թերեզա: Այդպես հագնված այստեղ գալը չի ողջունվում, մեղմ ասած: Թերեզա,- Կարող ա՞ տկլոր եմ: Եկել եմ՝ ճշտեմ:
Փիրուզա, -Գրանցվեք տիկին Նվարդի մոտ: Եկեք ավելի համեստ հագնված, զրուցենք:
Թերեզա,- Ի՜նչ ենք լսում, ինչ տեսնում: Ինքն ասեց՝ հարց չկա, դու գլխիս քննություն ես սարքում էդ խուժան փողի դիմաց, - դուրս է գնում ընդունարանից:

 2 
Փիրուզան բացում է Նազարի կաբինետի դուռը,- Սա էլ վերցնե՞մ իմ ձեռքը, Ձեզ էլ մնա բարևելն ու թեյելը: Եկե՜ք, չեմ համբերում:
Նվարդ,- Բարևելն էլ վերցրեք, տիկին Փիրուզա: Նազարը գնում է դեպի դուռը,- Մի ….մի…. մի …մտնենք քո… թափթփած է: Փիրուզա,- Էլի: Ախր մինչև ե՞րբ,- մտնում է կաբինետ, զարմացած դուրս գալիս:
Նազարը միմիկայով նրան լռելու նշան է անում -, գնում է իր կաբինետ,- եկեք,… հա …կողպեք,- մտնում է իր կաբինետ: Նազարը դուռը բանալիով փակում է, գնում Փիրուզայի կաբինետ:
Փիրուզան նստում է, գլուխն առնում ափերի մեջ,- Պատմեք, քանի չեմ ցնդել:
Նազարը նստում է աթոռին, գլուխը կախում,- Մե… մե.. մե…. Փիրուզան անհանգիստ շարժումներ է անում,- Թողեք մայոցը, անցեք հայոցին:
Նազար,- Մ... եղ .. ավոր չեմ, բայց… չգիտեմ… կիմանամ, կասեմ: Փիրուզան անհանգիստ է, բայց Նազարի կողմը չի նայում,- Պարզենք հիմա և այստեղ: Դե՜:
Նազար,- Չե՜մ հիշում, մշու՜շ ա մեջս: Դուռը փակ էր:
Փիրուզա,- Վաճառել ե՞ք,- Նազարն անորոշ գլուխն է շարժում,- հարբե՞լ եք- Նազարը ուսերն է շարժում,- էլի հավաքվե՞լ եք ձեր կազմով- Նազարն անորոշ գլուխն է տարուբերում,- թուղթ եք խաղացե՞լ, հաղթվե՞լ,- Նազարը ուսերն է թոթվում,- Իսկ գույքը վերադարձնել կարո՞ղ եք:
Նազարը մի պահ նայում է Փիրուզային, նորից գլուխը կախում,- Թանկ կնստի՞:
Փիրուզա,- Աշխատավարձի հաշվին մեկ տարի կմուծեք, կիմանաք: Եթե չդատեն կամ հեռացնեն մինչ այդ:
Նազար,- Բա… բա… բա…
Փիրուզան հոգոց է հանում,- Մի բառաչեք, դրսում կլսվի: Գոնե գիտե՞ք, թե՝ ով, ու՜ր,- Նազարը գլուխը և ուսերն է շարժում,- Անիմա՜ստ էա՜կ, գոյավիճակ, ա՜խ, էլ ո՜նց ասեմ: Ի՞նչ անեմ, ի՞նչ չանեմ, չգիտեմ: Դրանք մազ են փնտրում, որ գերան սարքեն, Դուք պարբերաբար գերանակույտ եք մատուցում: Հոգնել ե՜մ, զզվե՜լ եմ, փոշմանե՜լ եմ,- խոսում է հեռախոսով,- Նվարդ, երեկ Ձեր ժամանակով ո՞վ է նորից եղել: Համագյուղացի՞,… բոլորին… Շտապ … լավ,- հեռախոսն անջատում է, դիմում Նազարին,- ովքե՞ր են եղել գյուղից:
Նազարը կծկվում է,- Փիրուզ ջա՜ն, հանուն մեր սիրո տղերքի մոտ շատ չթքես մրես, հա՞: Հետո տանն ի՜նչ կուզես՝ կասես ու կանես: Էս էլ անցնի, էլ խելո՜ք կմնամ: Քո … չէ, հոր՜ս արև: Փիրուզա,- Խեղճ հայր: Հարցնում եմ նորից, ովքե՞ր են եղել գյուղից:
Նազար,- Հե՜չ, Սկեն ու Հմոն:
Փիրուզա,- Հիշեցի՝ Ձեր ճառերի հերոսները: Իրենց գումար ե՞ք պարտք:
Նազար,- Չէ, ի՜նչ պարտք: Շատ շուտ Սկեից երեսուն հազար եմ վերցրել, Հմոյից՝ քսան: Բայց ասել եմ, որ մի օր ես կամ Ուստիանս բանվորություն կանենք՝ կփակվեմ: Հո չփախա՞նք: Փիրուզա, - Եվ այս էակից հաջողությունը չի խրտնում,- զանգի ձայն է լսվում, բարձրացնում է հեռախոսը,- …. Այո, թող գան: Դռնից ներս են մտնում Սարգիսն ու Սեդրակը, նստում Նազարին մոտ:
Սարգիս,-Բարև Ձե՜զ…. տի…. կին,- Փիրուզան երեսը ձեռքերով ծածկած լռում է: Շշշնջում է Նազարին,- Հետ չբերե՞ց: Կատաղա՞ծ է:
Նազարը ևս շշնջում է,- Ո՞վ: Հա, բայց իմ խաթեր բան չի ասի՜: Դու՞ք եք տարել: Կրվե՞լ եմ:

3
Փիրուզա,- Բարև ձեզ: Կարճ կապենք: Սաք ապեր, սկսեք ու սկզբից:
Սարգիսը ձգվում է,- Փիրուզ ջա՜ն: Ոչ մի՜ բանից տեղյակ չենք: Էղածը սրբել են մեզնից հետո:
Սեդրակը կիսականգում է,- ճիշտ է: Հե՜նց ջոկեցինք, թե ինչ է կատարվում, ասինք՝ շառից հեռու ու գնացինք:
Սարգիս,- Ընդամենը քաղաքի զարգացման հեռանկարն ենք քննարկել:
Սեդրակ,- Ճշտով՝ մենք ոչ մի բան: Սահակը հանեց թղթերն ու խաղը գնաց:
Նազարը զարմանում է,- Դրա հետ թու՞ղթ եք խաղացել: Ախր հայտնի՜ խարդախ է:
Սեդրակը նայում է Նազարին,- Բա չասեցիր ու դու էլ խաղացի՞ր:
Սարգիսը հրում է Սեդրակին, - Դու հարբած էիր: Հիշիր՝ ոչինչ չես հիշում:
Սեդրակ,- Չէ՜, ես հարբեցի, երբ Նազարը գրազը տարվեց ու հրապարակի անունը փոխեց:
Փիրուզա,- Ի՜նչ հետաքրքիր է: Ինձ էլ հարցնում են, չեմ հասկանում: Արուսյակ է, չէ՞:
Նազարն աշխուժանում է,- Լա՜վ է հնչում, չէ՞: Արուսյակս էլ կուրախանա՜: Թե չէ՝ Անիմաստ:
Փիրուզան բարկանում է,- Անիմաստ խոսակցություն չլսեմ: Խոսում է հարգելի Սեդրակը:
Սեդրակ,- Հետո Սահակը չխաղաց, որ զանգի կնոջը, շնորհավորի: Շրջում էր, զննում, մեզ անընդհատ լցնում էր ու բրդուճ տալիս, որ խաղից չկտրվենք:
Սարգիս,- Ծախող ախպեր ունե՜նք, աշխարհը չունի:
Նազար,- Կետ առ կետ, Նվարդի գրած քաղվածքի պես: Սեդրակ,- Ես փաստերն եմ հիշում, առանց կարծիքի, չջոկեցի՞ք: Ասում էր՝ ամո՜թ ա, ախպերս ավերակների մեջ նստի: Շտապ տանեմ սարքեմ, բերեմ:
Փիրուզա,- Ոչ մեկդ չհարցրե՞ց, թե նոր սառնարանի, վարագույրի, խալու, համակարգչի, սեղանի ու աթոռների ինչ՞ն է է նորոգելու այդ ուշ ժամին, որտե՞ղ, որ դեռ վերադարձնի էլ: Սարգիս, - Ո՞նց հարցնեինք: Մենք էդ ժամանակ գնացել էինք: Սեդրակ,- Չէ՜, Սաք ապեր, մենք գնացինք, երբ դրանք հետը բարձեցինք: Շա՜տ խնդրեց:
Սարգիսն արմունկով թաքուն հարվածում է Սեդրակին,- Ախր ինձ էլ հետն ես վառում, ա՜յ յուղ վառող:- ձեռքով թույլ հարվածում է Սեդրակի գլխին,- Մի խո-սիր: 
Սեդրակը լսելի շշնջում է Սարգսի ականջին,- Փիրուզին չհանե՞նք ստրեսից: Մերն ա, չէ՞:
Սարգիսը բզում է Սեդրակի գլխին,- Ինքը, ոնց որ մի՜շտ, չոր դուրս կգա, սրան էլ կհանի: Դու էնտեղ կմնաս, ապու՜շ: Փիրուզան կանգնում է, քայլում սենյակում,- Իսկ չէի՞ք մտածում, որ կարող է ներս մտնեմ:
Սարգիս,- Ինչո՞վ մտածեինք, Փիրուզ ջա՜ն, հարբա՜ծ, անջատված:
Սեդրակ,- Գիտեինք, որ չես գալու: Նազարն ասեց՝ չի գալու, քեֆ ենք անու՜մ:
Նազարը վիրավորական ժեստ է ուղարկում Սեդրակի կողմը,- Ախպորը ծախողին կենաց էլ չեն վստահի:
Փիրուզան մոտենում է Սարգսին,- Լսեցի՞ք՝ ինչ առողջ դատողություն էր: Շենքից մի մեքենա բեռ հանելը խնդիր չի, եթե հարբած քաղաքապետ ախպեր կա:
Սարգիսը կանգում է, զգաստ դիրք ընդունում: Սեդրակն ու Նազարը նույնպես կանգնում են, Սարգսի հետ շարք կազմում: Փիրուզա,- Այս ի՞նչ եք անում, որպես ի՞նչ:
Սեդրակ,- Քննություն է, հրամանատար: Ճիշտ այդպես, մենք հիմար ենք, պատժի՜ր:
Սարգիսը խեղճ խեղճ ժպտում է Փիրուզային,- Տիկին Փիրուզա ջա՜ն, բարի՜ սիրտ:
Փիրուզան ձեռքերն է տարծում,- Միթե՞ մտածում եք, որ ես,- եռյակը կծկվում է հարվածից պաշտպանվելու ժեստով: Փիրուզան ձեռքերն իջեցնում է,- Ձեր կարծիքով հարվածելու՞ եմ: Սարգիսն ուղղվում է,- Ոչ, հրամանատար: Նազարն ասում էր՝ միայն կատաղելիս:
Փիրուզան նստում է աթոռին,- Ու՜ր հասա: Լաչառ էի, գոռգոռացող, կոպիտ բառերով վիրավորող, դարձա տղամարդ ծեծող: Նա վայելում է, ես կամ լարված եմ, կամ՝ լալիս:
Սարգիսը Նազարին առաջ է հրում, լսելի շշնջում,- Լա՜վ պահ ա: Մենք շուռ գանք, մի երկու հատ մաժմժիր, սիրտը փափկի, հարցը փակի: Քայլո՜վ մարշ:
Նազարը զինվորական պատիվ է տալիս Սարգսին, մոտենում Փիրուզային, շշնջում,- Սիրունս, կարելի՞ է հետդ լացել, ես էլ խիստ պատճառ ունեմ:
Փիրուզան աչքերը սրբում է, կանգնում: Նազարը վերադառնում է շարք: Եռյակը ձգվում է: Փիրուզան խոսում է առանց եռյակին նայելու,- Գնացեք, ապրանքը բերեք: Մեքենան վերցրեք: Նազարը մեկ քայլ առաջ է գալիս,- Ախր՝ Ուստիանս չի թողնի՝ հետ գամ: Ինքն էլ է սիրում: Բա դու՞, Փիրուզ՜ս:
Փիրուզա,- Ճի՜շտ որ, մոռացել էի, որ անկամ եք: Սաք ապեր, հարգելի Սեդրակ, գնացեք:
Սարգիսն արմունկով հարվածում է Սեդրակին, սա կծկվում է, կքանստում,- Տեսա՞ր, ապուշ, սկսվեց իմն ու քոնը: Թևերը փռեց, կողքին պահեց, որ աչքերին արև չառնի, իրեն էլ մաժմժի, հետո էլ մեր հաղթանակն ինքը նշի: Ոնց որ՝ միշտ:
Փիրուզան նշում է անում,- Գռեհիկ էր, բայց արդարացի: Այդպես է պետք: Գնու՞մ եք, թե՞ ոչ:
Սարգիսը ձեռքերն է տարածում,- Քանի գլխանի ենք, որ քաղաքի գլխի ղեկավարին չէ ասենք,- Սեդրակի հետ կաբինետից դուրս է գնում, ընդունարանում բարձրաձայնում,- Ով Փիրուզ խաղցնի, ով՝ գործերը հասցնի, ում փառքը հագցնեն: Նազարը խոսում է առանց Փիրուզային նայելու,- Չգնա՞մ ծեծեմ: Քեզ կպավ լեզվով:
Փիրուզա,- Ահա իմ նոր շրջապատը, ձեզանից նվեր: Եթե հիմարին թողնում ես քո ներաշխարհ, ուղեղդ էլ չի ըմբոստանում հիմարության նմուշներից: Գնացեք Ձեր կաբինետ:
Նազարը զգուշորեն մոտենում է Փիրուզային,- Պայթում են նախանձից, որ ինձ սիրեցիր, սիրունս: Բա, գնամ, հատակի՞ն նստեմ:
Փիրուզա,- Հեռացրեք ինձանից և Ձեզ և Ձեր փուչ երևակայությունը: Բառի բուն իմաստով անկարող եք լուրջ հարցերում: Կգրեք ամբողջ եղածը:
Նազարը գնում է իր կաբինետ, վերադառնում,- Թուղթ ու գրիչ տանեմ, էլի՜:
Փիրուզա,- Դրանք էլ է՞ տարել: Իսկ ինչու- ոչ, եթե ամենաթողություն է: Տարե՜ք:
Նազարը թուղթ ու գրիչ է վերցնում, - Մի հատ էլ աթոռ, հա՞: Փիրուզա,- Ոչ: Դուրս չգաք, մինչև դրանց գալը: Սառնարանից ուտելիք վերցրեք:
Նազարը բացում է սառնարանի դուռը,- Վա՜յ, դու ապրե՜ս: Էս ի՜նչ ենք անում հայերով: Թող իմանան, թե ով՝ ով է: Իրանք դրսերում, ես քո ծո… կողքերում,- սառնարանից ուտելիք է վերցնում, գնում իր կաբինետ, շշնջալով,- բախտդ սիրեմ, Քաջ Նազար: 

4
Փիրուզայի կաբինետ են մտնում Սարգիսն ու Սմբատը: Սարգսի ձեռքին պարկ է:
Սարգիս,- Էկանք, հրամանատար: Շա՜տ տանջվեցինք,- պարկի պարունակությունը շուռ է տալիս հատակին,- էս մանր մունրը, խոշորները մեքենայի մեջ են: Հրամայիր:
Սեդրակ,- Տանն էլ բան չմնաց, սրբեցի՜նք, բերեցինք,- Փիրուզային թուղթ է տալիս:
Փիրուզան նայում է կույտին,- Մատիտ, ռետին, տետր, փրկեցիք: Լավ ռազմավար է:
Նազարը դռնից ներս է մտնում, տոպրակի կույտից ընտրում երկու տուփ, բացում,- Սրանք չեմ ընդունում: Ոչ թեյը կա, ոչ էլ՝ սուրճս: Թխվածքս էլ: Աչքդ թխվածքիս վրա՞ էր, սրիկա Սկե: Սեդրակ,- Տեսքից կարգին տղա էր, բայց տունը հողի՜ց, դատա՜րկ:
Սարգիս,- Մե՜ղք էին, մե՜ղք: Էս դարում ըտենց տու՞ն: Թու՜, դրա պատվին:
Նազարն ուսումնասիրում է կույտը,- Սկեի տունը՞ դատարկ: Ախր էդ ի՜մ…
Սեդրակ,- Հա՜, էդ մարդ ա՞, թե՞ փալաս: Հողից տու՜ն, հատակի տախտակները փտա՜ծ:
Նազարը նստում է հատակին,- Ինքն էլ էդտեղ: Բա Ուստիանս որտե՞ղ էր:
Սարգիս,- Պարզ չի՞, քո երկհարկանի պալատում: Սկեն էլ քո այգում փորհացի բատրակություն էր անում ու գոռում էր, որ սոված է: Մի սիրուն կնիկ հենց տեղում թան էր խմցնում, մյուսը բանվորիդ համար տոլմա էր փաթաթում: Ինքն էլ ուղեղն անջատած երգում էր:
Սեդրակ,- Տարածից խալին ու վարագույրներն էլ Նազարի տանը: Էրկու օր ա Նազարի բեռն ենք բարձում թափում: Նազար ախպեր, ի՜նչ խաղեր ես տալիս: Քո վրա էժան չի նստի,
Նազար,- Տարածը որտե՞ղ, հըմ, ախ՜ր…
Սարգիս,- Չնեղանաս, բայց Ուստիանդ չպետք է ընդուներ նվերը: Գոնե թաքցներ: Ջոկեցի՞ր:
Փիրուզա- Ամեն ինչ ցուցակո՞վ եք բերել:
Նազարը դեռևս լարված է, անհանգիստ, - Թան խմցնողը սիրու՞ն էր, իրար ժպտու՞մ էին:
Սեդրակ,- Ժպտում էին, քրտինքը սրբում: Սահակն էլ քամակն էր կճմթում:
Նազարը ձգվում է,- Վայ քո, որի՞:
Փիրուզա,- Բացատրություն վերցրե՞լ եք այդ Սահակից: Նազարը քայլում է սենյակում,- Բա ո՞նց իմանանք, թե՞ ում քամակին ա կպել:
Սեդրակ,- Ըտենց կնկա հետ ես հոլիկում էլ կապրեի՜:
Նազարն անհանգիստ շարժումներ է անում, - Էդ ներքևինի չափսերը ո՞նց էին: Փիրուզիս չափսերի չա՞փ, թե՞ կրկնակի: Սարգիսը Սեդրակի հետ առաջ է գնում, հայացքով զննում Փիրուզայի մարմինը,- Էնտեղ իրանն էր տեղը տեղի՜ն, էստեղ Փիրուզինդ: Այ քեզ բա՜ն:
Նազարը քաշում է Սարգսի ու Սեդրակի թևերից, շշնջում,- Որ՞ն էր դրանցից սիրունը: Այգունը՞, թե՞ տոլմա փաթաթողը: Որ՞ն էր ժպտում Սկեին:
Սեդրակ,- Երկուսն էլ՝ տեղը տեղի՜ն:
Փիրուզա,- Ինչպե՞ս էր բացատրում իր ամոթալի արարքը,- համար է հավաքում, խոսում հեռախոսով:
Նազարը շշնջում է,- Չասեցի՞ք՝ այ տղա՜, ամոթ ա՜, Նազարի Ուստիանից հեռու մնա՜:
Սարգիսը փորն է շփում,- Բայց պատվո՜վ տղա էր: Սեղան գցեց, ինչ ուներ չուներ՝ դրեց: Նազար ախպոր Ուստիանն էլ տոլմա բերեց, քեֆ արեցինք:
Նազարը խոսում է Փիրուզային նայելով,- Համով տոլմա՞ էր: Հեչ դրանից կերած կայի՞ք:
Սեդրակ,- Համովագու՜յն: Իրա պես՝ տեղը տեղին:
Նազարն եռանդուն շարժումներ է անում,- Ու՜խ: Բա որ գովում եմ, Փիրուզս նեղանում ա: Բայց չջոկեցի, թե դրանցից որ՞ն էր Ուստիանս: Վա՜յ Սկե, դու ինձ վա՜յ տաս:
Փիրուզան անջատում է հեռախոսը, դիմում Սարգսին,- Ստացականով բերել եք այստեղի ապրանքը, իսկ մեքենայի մեջ թափելու ապրանք է: Էլի հարբե՞լ եք:
Սեդրակ,- Ո՞նց թե՝ թափելու: Ո՞նց մերժեինք, հայի օջախ էր, մաքուր սրտով,- դռնից դուրս է գնում:
Սարգիսը քրտինքն է սրբում,- Ամաչելո՜վ ենք դուրս հանել: Վերջին չոփն էլ հանեցինք: Մարդ ու կին անձեն լալիս էին: Դրանից հետո լացելով խորոված արեց, լացելով էլ լա՜վ հաց կերանք:
Սեդրակը դռնից ներս է մտնում,- Վա՜յ Սկե, էնտեղ նորմալ ապրանք չկա: Ե՞րբ, ո՞նց:
Փիրուզան Սարգսին թուղթ է ցույց տալիս,- Ձեր ստորագրությունը, որ ամեն ինչ ճշտորեն ստացել եք: Հիմա ո՞նց անենք:
Սեդրակ,- Հը, չգնա՞նք, Սաք ապեր: Գնալ գալն իրանց հաշվին, ուտել խմելը՝ Սկեի:
Սարգիսը բռունցքով թույլ հարվածում է Սեդրակի գլխին,- Բութ ունենք՝ աշխարհը չունի:,- դիմում է Փիրուզային ,- Ինչը՞ ոնց անենք: Մենք ի՞նչ կապ ունենք ձեր խարդախությունների հետ, որ ջարդում եք մեր գլխին: Թե՞ գիտեք՝ հիմար ենք
Փիրուզա,- Դուք ճիշտ եք, իհարկե: Գնացեք, այդ հարցերը մենք կլուծենք: Պատասխան տալիս է մեղավորը:
Սեդրակ,- Որ իրարից չնեղանանք, բերածը տանե՞նք իրեն տանք, թքենք երեսին, գանք: Հը՞, Սաք ապեր:
Փիրուզա,- Վերցրեք ձեզ: Կիսեք ինչպես հարմար կգտնեք: Դա էլ վճար տանջանքի համար: Չնայած իր ասելով դուք իրենից գումար եք վերցրել բարձելու համար, բանվորի պես:
Սարգիսը ծափ է տալիս,- Վա՜խ, քո տղամարդ ցավը տանե՜մ: Էնտեղ ապրանք կա, էլի ոչինչ:
Սեդրակը Սարգսի հետ մոտենում է Փիրուզաին,- Դու մի՜շտ էլ իմ հիացունքի օբյեկտն ես:
Փիրուզան կանգնում է,- Գնացե՜ք, քանի չեմ փոշմանել: Սարգիսն ու Սեդրակը գնում են դեպի դուռը,- Գնու՜մ ենք, գնու՜մ,- սենյակից դուս են գնում:

Նազարը պատուհանից դուրս է նայում,- Հե՜չ տղամարդու համ չեն տալիս: Մեծահոգի եղեք, էլի: Բայց իզու՜ր տվեցիր: Մեր տան համար մի երկու բան ջոկեի, նոր:
Փիրուզան Նազարին գիրք է մեկնում, –Նայեք, տեսնեմ: Նազարն ուրախանում է,- Իմ գիրքն ա: Որ ինչ, իբր թե նեղացել է: Նկարներով, իբր թե խռովել է: Պետքս էլ չի, գող:
Փիրուզա,- Լավ նայեք, նկարների ժամկետները համընկնում են ձեր սխրանքների ժամկետներին: Այսինքն իրականում դուք այդ ժամանակ Սահակի գոմից աղբ եք հանել:
Նազարը զննում է նկարները,- Սուտ է, երկու րոպեում կապացուցեմ: Վկայով, թերթով:
Փիրուզա,- Ես ի՞նչ անեմ: Նորից ուժերս վատնե՞մ այս փուչիկի տեսքի վրա, թե՞ որոշում կայացնեմ, ինձ փրկեմ:
Նազար,- Ո՜նց եմ կարոտել Ուստիանիս, երևի հետները գնամ: Կամ էլ կանչեմ, պաչեմ: Չես խանդի՞:
Փիրուզան ծիծաղում է,- Ե՞ս: Ի՞նչ իրավունքով: Մեզ ոչինչ չի կապում, բացի այն, որ ժամանակավոր բնակվում եք իմ տանը, քանի որ հիմարաբար որոշեցի օգտվել Ձեր կերպարից փառամոլ երազանքս ասպանդակելու համար: Պարզվեց, որ այն քոսոտ էշ է: Վերջ ամեն ինչին, վերջապե՜ս:
Նազարը ժպտում է,- Վերջապե՜ս ծիծաղեցիր, սիրունս: Ո՜նց էի կարոտել: Ինչքա՜ն եմ քեզ սիրում: Մանավանդ՝ երբ ուրախ ես:

Քաղվածք Նազարի «Ճանապարհ դեպի բարձունք» անտիպ ինքնակենսագրականից

Քաղվածք հինգերորդ
1
«Ընտրվեցի փաստորեն: Ժողովուրդն իր իմաստնությամբ ու փորձով գնահատեց իմ արժանիքներն ու ընտրեց: Ես էլ էի զարմացել, ճիշտ ասած: Բայց Փիրուզս լուրջ էր տրամադրված,- Եթե Ձեզ ճիշտ ուղղորդելու և կառավարելու հնարը գտնեմ, սա դեռ սահման չի: Չ՜եմ հասկանում Ձեր հովանավորի ճաշակը, բայց ընդունում եմ, աջակցում, սեփական շահի ակնկալիքով: Շա՜տ գործնական էր: Իբր թե իմ ու իր գրածով կինո նկարել տվեց կռվի թեմայով: Այնտեղ թույլ ակնարկում էին, որ հերոսի նախակերպարը ես եմ: Ես էլ էի սիրահարվել իմ կերպարին: Բայց երբ տեսա դերասանին, կատաղեցի: Թիթի՜զ, գլուխգովան, ամբախ զամբախ լակոտ էր, այգու կոլոտի պես:
Փիրուզիս հետ շատ էին բլբլում, ծիծաղում: Հաստա՜տ ինձ էր բան հասկացնում: Մեր գործերն ինչքան լավ էին գնում, էնքան Փիրուզս ավելի շատ էր դմբո դմբո խոսում,- Ամեն հաջողության հետ խիղճս բողոքում է,- Չե՞ս ամաչում:
Շշմեցի,- Ամո՞թ, ինչի՞ց:
Փիրուզս էդ մասին խոսելիս միշտ լարվում էր,- Ամեն ինչից՝ երազանքին դավաճանելուց, սին հռչակին սատարելուց, մարդանց հորինված ստով խաբելուց, այս ամոթալի կարգավիճակից: 
Բարկացա,- Բայց երբ թևս մտած, շքեղ հագնված եկար, նստեցիր թանկ ավտոն, ու բոլորը քեզ էին նայում, դեմքդ փայլու՜մ էր: Չասեցի՞ր՝, «Հանձինս Ձեզ ոսկե ձկնիկ եմ բռնել: Դուք իմ՜ն եք և միայն իմը», հետո էլ՝ նկարում են, ձեռս պաչպչիր: Հիմա երգդ ինչի՞ց փոխվեց:
Շա՜տ կոպիտ պատասխանեց,- Եթե ասածս գոնե միայն հասկանայիք, կփորձեի երգը չփոխել, խղճիս ձայնն էլ կոպտորեն կլռեցնեի: Ավա՜ղ, պարզունակ մտածողություն և մակերեսային ընկալում ունեք: Ի դեպ, Ձեր գումարների աննպատակ վատնումը հաստատում է իմ ասածը:
Նեղացա, շա՜տ մտածեցի ու որոշեցի հակառակն ապացուցել: Փիրուզիս համոզեցի երաժշտական պոեզիայով փող աշխատել:

Հավանեց միտքս, բայց պայմանով, որ պոեզիան լինելու է իմ անունով, բայց իրականում՝ կամ իր գրածները կամ էլ՝ իմոնք իր խմբագրմամբ: Մեկ էլ չորով չուզեց ստուդիայում վրաս նստել, որ պոեզիաս բնական հնչի: Ծիծաղում էր, «լու՞րջ եք ասում, չե՞ք նեղվի»: Բացատրեցի, չհասկացավ ու իր էշը քշեց՝ «ես ձեզ հրապարակայնորեն չեմ հեծնի, էշի վերածի»:
Տգե՜տ կին, ի՞նչ կապ ունի պոեզիայի յուրահատուկ ընկալումն էշի հետ, բացի ձևական նմանությունից: Սկզբից կարդալս չհավանեց: Իրոք տանը լավ էր ստացվում՝ ինքը մեջքիս: Բացատրեցի, որ առանց իրեն զգալու պոեզիան չեմ զգում, ոճս կորում է: Ինձ նստեցրեց աթոռին, թիկունքից հենվեց ուսերիս, ու կարդացի:
- Էնպես արա, շունչդ զգամ,- ասեցի:
Իր նվագը միացրեց, հենվեց ուսերիս, շնչեց իմ կողմ, մարմինս դող անցավ ու քոքեցի՜: Շշմե՜լ էր, կարդալիս հուզիչ շնչում էր, գլուխս շոյում ու մեկ մեկ մտնում տեքստի մեջ քաղց՜ր ու գրագետ ձևով:
Վերջում ծափ տվեց, պարեց՝ «իրոք, Ձեր մեջ ինչ որ տաղանդ կա», ասեց: Իր շնչից տաքացել էի, գրկեցի, պաչեցի՝ «քեզ ուզու՜մ եմ» ասեցի:
Ծիծաղեց՝ «ամո՜թ է, ստուդիայում ենք» ասեց, մազերս խառնեց: Ո՜նց էր շնչում, ո՜նց էր շնչում: Ամբողջ օրը դիմացա ու գիշերը մոտը գնացի: Նորից ընդունեց, այսինքն՝ չդիմադրեց: Ոչ երբ հագից մանր մունրը հանեցի, ոչ էլ՝ երբ մարմինը վայելեցի ու ճիշտ կինոյի նման պաչեցի: Բայց երբ կայֆի պահին մոտեցա շուրթերին, ձեռով փակեց՝ «ոչ» ասեց, «խնդրու՜մ եմ»:
Գռգռված վիճակով ասեցի,- Հարցերդ գյուղական կարգով կլուծեմ, կխելոքանաս:
Մենակ քաղցր շշնջաց,- Ա՜խ, ես էլ չգիտեմ,- ու էլի լուռ հնազանդվեց, ոնց որ գրկումս հրաշք տիկնիկ լիներ:
Ես էլ որոշեցի՝ էլ ոչ մի ռոմանտիկա, ու տակտիկա, ու միացրի Ուստիանիս տարբերակը: Ամեն ինչ էրոտիկ կինոյի պես էր, բայց երբ գծերը ստուգելու համար էլի գնացի վերև, էլի մռութ արեց, հետ հրեց: Գործողության ակտի տրամբանական ընթացքով անցա հակառակորդի դիրքեր ներխուժման փուլին: Գրավեցի նպատակային դիրք, էլի ո՜չ ձեն, ոչ շարժում:
Ձգվեցի վրան, սիրու՜ն գրկեցի, մարմինս մարմնին հարմարեցրի ակտի օրենքով, թույլատրված գոտում պաչիկներ շարեցի, գլուխս կրծքին շշնջացի,- Մի հա՜տ էլ շրթներդ, որ ակտը գերագույն դառնա: Ոնց որ Նվարդին սիրեմ, ինքն էլ նիստի որոշում գրի:
- Ոչ,- հանգիստ ասեց անխիղճը,- դրանք սրտիս տիրակալինն են:
Իմ խելքով ջոկեցի ուզածը, մի քանի քնքուշ պաչ շարեցի, ականջի հետ խաղացի, շշնջացի՜,- Հաշվենք, ես էլ կոլոտի նման դանակ ունեմ, ու ինչ ուզեմ՝ կանեմ: Ես քեզ սիրու՜մ եմ:
Ասեցի ու անցա ստրատեգիական նշանակության օբյեկտ ներխուժման իրականցմանը, մեկ էլ ինչ որ ուժ ինձ շպրտեց անկողնուց: Բա՜ն չհասկացա, նայեցի՝ հատակին եմ-
Էնպե՜ս հանգիստ խոսեց, կարծես թե ինքը չէր հենց նոր իմ գրկում,- Որպես փալաս Ձեր տեղը հատակին է : Այդտեղ կմնաք,      Արագ իրավիճակը վերլուծեցի,- Մի հատ էլ զգուշորեն գրոհե՞մ, որ անունս պահեմ, թե՞ լռեմ, որ տանից դուս չանի:
Ընտրեցի ոսկե միջինը, որ հիշեցնեմ, թե հենց նոր ի՜նչ էինք անում, խանդից հետ կանչելու հույսով- Չե՞ս խանդի, եթե վաղը Ռուզանի հետ վերջացնեմ մեր սկսածը: Ախր մե՜ղք եմ, սիրուն՜ս:     Անխիղճը միտքը հավանեց,- Գնացեք, կպաշտպանվեք:
 Բա էն օրվա Ռուզանի պատճառով խանդը՞, լաց ու կոծը՞: Վատ էր, որ չկանչեց, բայց լա՜վ էր, որ անհանգստացավ: Սա էլ ժամանակավոր է, ոնց որ մի՜շտ: Հանգիստ սրտով իր աչքից հեռու հարմար անկյուն գտա, տեղավորվեցի, որ հեծկլտոցը չլսեմ:

2
Առավոտյան բարի լույս ասեց, թեյ տվեց, գործից հանձնարարություն տվեց, բայց՝ հույս չտվեց: Մեր արանքում ոնց որ վարագույր քաշած լիներ, որ չէր կարելի ոչ նայել, ոչ անցնել: Միա՜յն սպասել: Ջղայնացա, մի քանի անգամ գնացի Ռուզանիս մոտ, իր մոտ էլ գոհ ձևացա, բայց հե՜չ պետքը չէր: Ոչ կհարցներ, ոչ կասեր՝ «էլ հերիք է: Բա ես ինչի՞ համար եմ»: Չդիմացա, ասեցի, որ չնայած Ռուզանի բարձրակարգ ծառայությանը, իրեն եմ ուզում, այսինքն՝ սիրում:
«Հենց կանչես՝ պատրաստ եմ»,- ասեցի ու աչքերին նայեցի: Առանց նայելու էնքա՜ն լուրջ խոսեց, մտածեցի՝ հենց նոր զանգով դատախազ են նշանակել,- Կախված է ձեր հետագա վարքից: Աշխատատեղը վերածել եք ընկերական հավաքատեղիի, կերուխումի վայրի, խարխլում եք պաշտոնի հեղինակությունը, անտեսում պարտականություններն ու ստիպված դրանք վերցրել եմ իմ փխրուն ուսերին: Հիասթափված եմ: որպես տղամարդ, որպես գործընկեր, աջակից, քաջ, ինչ ոև բանի ընդունակ
Զարմացա,-Մեկը մյուսի հետ ի՞նչ կապ ունի: Եթե գործի տեղը հինգ չստանա՞մ, չե՞ս սիրի:  Փիրուզս չորեց,- Հենց այդպես: Ես կյանքս ու երազանքս մատաղ եմ արել կարիերիայիս, որը դուք կործանում եք Ձեր փնթիությամբ:  Բայց դրսում, խորհրդակցություններին ու ընդունելություններին պատիվս պահում էր, «պարոն Նազարի անունից» էր ասում ու բոլորը գոհ էին մնում ու ինձ ու իրեն օրհնում:
էդ ժամերին նորից սիրահարվում էի, տանջվու՜մ ու գնում Ռուզանիս մոտ:
Մի օր ոնց որ քարով տար գլխիս,- Ժամանակն է, որ Ձեզ բնակարան գնեք: Մեր այս անհասկանալի կարգավիճակն ինձ վնասում է: Յուրաքանչյուրս իր անձնական կյանքով ապրելու իրավունք ունի: Մենք անհամատեղելի ենք բոլոր առումներով: Չգիտեի ինչ ասեի, շշմե՜լ էի,- Չէ, մեր շփումից էներգիա եմ ստանում, թեկուզ այսպես:
Ուսերը թոթվեց, - Մի քիչ ազատվեմ, այս հարցին լուծում կտամ: Էդ օրվանից մեջս ինչ որ լույս հանգավ: Տղերքն ասում էին,- Փոխվել ե՜ս:
- Հոգնե՜լ եմ,- ասում էի: Չէի ասում, որ վախենում եմ:

3
Չդիմացա, թախանձագին երդումներիս գնով հաշտվեցինք: Տանը երբեմն հետս խոսում էր, նույնիսկ՝ ժպտում, երբեմն էլ թատրոն էինք գնում, իրար շշնջում: Արդեն նայում էի աչքերի խաղին, որ պահը չկորցնեմ, ծոցը մտնեմ, հարցերը լուծեմ՝ վերջապես: Էլ արդեն փուստ չէի տալու: Նախ օբյեկտի գրավման ակտը, հետո մնացածը՝ պաչիկ մաչիկ, խոսքեր քաղցրիկ: Բայց մի օր, երբ տղերքով իմ կաբինետում հավաքված զրուցում էինք քաղաքի հարցերից, Սկեն ու Հմոն էկան, սեղան բացեցին, Ուստինիս փաթաթած տոլման ու ծիծակը դրեցին, իմ սիրած խմիչքը հանեցին, ես էլ մի շաբաթվա ծարավ էի, ու ստիպված թեթև նշեցինք հանդիպումը: Հետո ջոկեցի, որ խմիչքի մեջ քնաբեր է եղել, ու մեր քնելուց հետո Սկեն ու Հմոն սենյակի եղած չեղածը սրբու՜մ տանում են: Բայց Փիրուզիս կարծիքով ստացվեց, որ անուղղելի հարբեցող եմ, փնթի աշխատո՜ղ, պաշտոնս ու մեր գործը վարկաբեկո՜ղ, աթոռիս անարժան:
Ոչինչ չէր լսում, նեղացել էր: Մոտ էլ չէր թողում, որ սիրելով սիրտը շահեի: Հետո հիշեցի, որ հիմարի նման մոտը գովել էի Ուստիանիս տոլման, խանդել է: Այ էդպես՝ կյանքս ու կնոջս շահագործող Սկեն եկավ կյանքս թունավորեց, հռչակավոր կյանքիս վերջակետ դրեց: Դրանից հետո Փիրուզս նորից թարսվեց, նորից սկսեց կոպտել: Ու մի օր էլ թե՝ գնում եմ Ռուսաստան անհայտ ժամանակով:
-Ոնց թե՜, բա ե՞ս: Էնտեղ ո՞վ ունես, որ գնում ես:
- Ձեր հարցն ինձ չի հուզում: Իսկ թե ով ունեմ, դա անձնական է: Ձեզ էլ խորհուրդ կտամ կամավոր թողնել պաշտոնը: Դուք ձեր տեղում չեք:
Բա՜ն չհասկացա: Ե՞ս, Քաջ Նազար՞ս: Դուրս գամ, բա ինչո՞վ ապրեմ,
- Բա…բա.. բա՜..,- հուզված էի, որ սեր եմ կորցնում:
- Դրան էլ եմ պատասխանել,- չորեց անխիղճը:
- Հիշու՜մ եմ,- ասեցի, բայց՝ պատասխանը չհիշեցի:
Հետո Թերեզաս իմացել էր, որ փաստացի ինձ դավաճանելու էր գնում Կարո չեղածի հետ: Սա իմացել էր մեր ֆինանսական հաջողությունների մասին, ու սկսել նամակներով ռմբակոծել, –Սիրելիս, քեզ նորից սիրու՜մ եմ: Վեր կաց արի, թագուհու պես կպահեմ: Էս հիմարիկս էլ խաբնվելով նրա սուտի լացին ու էժան խոսքերին, գնում է, որ համեմատի ինձ ու իրեն, որոշում կայացնի: Սա էլ սուտ խոստումներով պահում է, հետո էլ գժավարի շանտաժ անում՝ կսպանեմ: Վախենում է՝ թե էդ գժին բան ասի: Ոչ հեռախոսը գիտեմ, ոչ էլ տեղը, թե գնամ, փրկեմ: Էն, որ իբր Կարոն իմ պատճառով չի ընդունել, լացել է, Կարոյի ընկերներն օգնել են, գործ ճարել, տուն վարձել, ու մինչև հիմա իրար հետ չեն՝ հեքիաթնե՜ր են: Դե էսքանից հետո գործերդ վստահիր կին կոչվածին: Իրենը քանդեց, իմն էլ ավիրեց գնալով իր գժոտ երազանքի հետևից: Ես ի՞նչ անեմ, որ գիժ չեմ: Հանգի՜ստ մարդ եմ, որոշակի սխալներով, ինչպես բոլորը:
Էլի վատ չէ՜ր: Պաշտոնը կա՜ր, անունը կար, հարգանքը կար, քաղաքի լավ տղերքի՝ դատավորի ոստիկանության պետի ու էլի մի քանիսի հետ նորմալ տալիք առնելիք ունեի: Խելքը կար, ո՜նց լիներ մի փիրուզփոխարինիչ կճարեի ու կվայելեի: Բախտդ սիրե՜մ, Քաջ Նազար:
Բայց հանկարծ հայտնվեցին նախանձներ ու փորփրողներ: Ո՜նց գցում բռնում եմ, մոտիկներիցս էլ էին փորում: Բայց ո՞վ: Փնտրում եմ բացառման մեթոդով:
(շարունակելի)
Ստեղծվել է 13.05.19 18:17
© Բոլոր իրավունքները պաշտպանված են
116
Անանուն 15:34 31.05.19
OK!